TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Համացանցում հերթական խաբեությունն է տարածվում

12:38 06.09.2021

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են․ «Հարգելի քաղաքացիներ, համացանցում հերթական խաբեությունն է տարածվում։ Հորդորում ենք չվստահել նմանօրինակ կեղծ խաղարկություններին, չփոխանցել որևէ անձնական տվյալ, հատկապես՝ բանկային քարտի տվյալներ: Խորհրդատվության համար կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»: Համացանցում խաբեության շրջանառման մասին տեղեկացրել է նաև «Քարֆուր Հայաստանը»․ «Համացանցում տարածվում է կեղծ խաղարկություն Քարֆուր Հայաստանի անունից։ Էկրանին հայտնված […]

̰
Աշնանը կանցկացվի «Stop Virus» օլիմպիադան

12:35 06.09.2021

Նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների ու ուսանողների համար «Звонок» միջազգային կրթական հարթակը վիրուսների և երեխաների կողմից հիվանդության աճի կանխարգելման նպատակով կազմակերպում է «Stop Virus» օլիմպիադան: Նոր ուսումնական տարում «Stop Virus» օլիմպիադան կանցկացվի հետևյալ ժամանակացույցով. դպրոցականների համար սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը (https://www.1zvonok.com/discipline/8/2), ուսանողների համար սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը (https://www.1zvonok.com/discipline/8/3), նախադպրոցական տարիքի երեխաների համար հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 14-ը (https://www.1zvonok.com/discipline/8/1)։ Օլիմպիադային […]

̰
Վանաձորում 5000-ամյա սալարկղային դամբարաններ են հայտնաբերվել

12:27 06.09.2021

Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման շինարարական աշխատանքների ընթացքում Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ՝ Ք. ա. 3-րդ հազարամյակի։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը: Նա ընդգծել է, որ օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել է և դիմել պետական լիազոր մարմին: Հնագիտական խումբը տեղում զննել է գտածոները՝ […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 639 դեպք, որից 331-ն՝ արտակարգ

12:26 06.09.2021

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 639 դեպք, որից 331-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 229, փլուզման 1, ինքնասպանության փորձի 8 դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 178 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 […]

̰
Հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասի  գործունեությունը կասեցվել է

12:19 06.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր (Վայք, Ջերմուկի խճուղի) Կարեն Հակոբյանին պատկանող հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ առևտրի կետի և արտադրամասի հատակը, պատուհանները, օդազտիչի մակերեսը, առևտրի ու կենցաղային սենքերը, չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, սենքերի տեղակայումն արվել […]

̰
Հայաստանը կունենա միավորված 78 համայնք

12:10 06.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջը գրում է․ «Հայաստանը կունենա միավորված 78 համայնք։ Մեկնարկում է համայնքների միավորման վերջին փուլը։ ✅Քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»։

̰
Կալանավորվածի համար ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը հաճախ ունի պատժելու նպատակ և կիրառվում է մեխանիկորեն․ ՄԻՊ տարեկան հաղորդում

12:06 06.09.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն […]

̰
Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կա 5 վիրավոր, 1 զոհ. Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում

12:03 06.09.2021

2021թ. սեպտեմբերի 05-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]

̰
Ստեղծվում են նոր հնարավորութուններ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար․ Ռոմանոս Պետրոսյան

11:26 06.09.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանը փորձում է զարգացնել էլեկտրամոբիլների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էկոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված […]

̰
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարում Էրեբունի վարչական շրջանում

11:09 06.09.2021

Covid19-ի դեմ պայքարին ուղղված կիրակնօրա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում։ Աննշան թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։ Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, 13 մահ

11:02 06.09.2021

Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4307 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 446 առողջացած, […]

̰
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը

10:13 06.09.2021

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը: Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման […]

̰
Հրդեհ Կողբ գյուղում

09:37 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 31-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 05:43-ին: Այրվել են անասնագոմի տանիքը […]

̰
Հրդեհ Գյումրիում․ այրվել է ավտոտնակն ու ներսում կայանված «Mercedes-Benz E320»-ը

09:20 06.09.2021

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22:30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Այրվել են ավտոտնակը, ավտոտնակում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի […]

̰
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Կապանում և Կոտայքի մարզի մի քանի համայնքներում

08:12 06.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի փողոցներով […]

̰
Հրդեհ Արտաշատի խճուղում. hրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ

23:35 05.09.2021

Սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն։ Սեպտեմբերի 5-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:04 05.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ԱԱՏՄ-ն Էրեբունիում իրականացրել է 30 ուժեղացված ստուգայց

22:31 05.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում իրականացրել են 30 ուժեղացված ստուգայց, բացահայտել` 3 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի 18 կետ՝ 1 խախտում, 11 դեղատուն՝ 1 խախտում, 1 գրասենյակ՝ 1 խախտում։

̰
Գորայք-Սպանդարյան խաչմերուկի մոտ մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի եզրին․ ուղևորներից մեկը տեղում մահացել է

22:13 05.09.2021

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գորայք-Սպանդարյան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, «Mercedes-Benz E 270 Elegance» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]

̰
Արմավիրի մարզում բախվել են Ford և Subaru մակնիշների մեքենաները և հայտնվել դաշտում․ կա տուժած

19:40 05.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 08:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Արթուր Ս.-ի վարած Ford մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Վաչիկ Ղ.-ի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները:   Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման  հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս  են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Շիրակի մարզի […]

̰
Այրվել է Mercedes E 320 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը

17:12 05.09.2021

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի Այգիներ փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 12:30-ին։ Այրվել է «Mercedes E 320» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշի ավտոմեքենայի […]

̰
Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ

15:50 05.09.2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Ռուսաստանի ազգային նվագախմբի եւ ամերիկացի դաշնակահար Կիտ Արմսթրոնգի հետ։ Համերգային ծրագրում հնչել են Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս ստեղծագործություններից։ Կատարումները մեծ ընդունելության են արժանացել ունկնդիրների կողմից։     Սերգեյ Սմբատայանը InClassica փառատոնի շրջանակում […]

̰
Սպիտակում այրվել է մանկապատանեկան կենտրոնի մոտ 423 քմ փայտե շինությունը

14:46 05.09.2021

Սեպտեմբերի 5-ին, ժամը 01:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գտնվող մանկապարտեզում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկ հարկանի փայտե շինությունում (մոտ 423 քմ)։ […]

̰
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է

12:20 05.09.2021

2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:10-ին, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնից» ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայք գյուղի 20-ամյա բնակիչը:     Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը […]

̰
Ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզում նորից հրդեհել են արոտավայրերը․ ՄԻՊ

11:27 05.09.2021

Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երեկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ, Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և կից տեսանյութ հրապարակել։   «Ըստ այս պահի տվյալների՝ այրվել է մոտ 40 հա […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք

11:02 05.09.2021

Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 025 դեպք, որոնցից 229 113-ն` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 572 855 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք: Ունենք 377 առողջացած, […]

̰
Սպիտակում վագոն- տնակ է այրվել

10:30 05.09.2021

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22:54-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Նորվեգական թաղամասում գտնվող հիվանդանոցի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (մոտ 18 […]

̰
Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կա տուժած

10:20 05.09.2021

Սեպտեմբերի 5-ին, ժամը 02:46-ին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին, «Infiniti FX35» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1992 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]

̰
Գյումրիում սննդամթերքի խանութ է այրվել

09:58 05.09.2021

Սեպտեմբերի 5-ին, ժամը 05:14-ին Շիրակի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում այրվում է մթերային խանութ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող սննդամթերքի խանութում (մոտ 20 քմ) և հարակից […]

̰
Մանրամասներ Խանջյան փողոցում տեղի ունեցած վթարից

23:05 04.09.2021

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Բոչկա» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ բախվել են «ՎԱԶ 2106», «Hyundai» (վարորդ՝ Հ․ Հ․), «Nissan X-Trail» (վարորդ՝ Ե․ […]

̰
BACK_TO_TOP