14:12 04.09.2021
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի ծառայողների հետ, սեպտեմբերի 3-ին Գորիս քաղաքի Երևանյան խճուղու հարակից տարածքից բերման են ենթարկել 39-ամյա Կարեն Բ.-ին, որը օգոստոսի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ […]
14:00 04.09.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը: 2021 թ․ սեպտեմբերի 2-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումը։ Սույն որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով […]
13:50 04.09.2021
Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ. «Հարգարժան Անդրանիկ Սուրենի Անձամբ իմ և ներքին գործերի նախարարության, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ: Տարին մեզ համար լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահարվերներով, որոնք հաղթահարեցինք համատեղ՝ միասնական ջանքերով: […]
13:42 04.09.2021
Սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր […]
13:30 04.09.2021
Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 3-ին Բենինի Կոտոնու քաղաքում տեղի է ունեցել Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի (Réseau Francophone des Ministres en charge de l’Économie Numérique (RFMEN)) 2-րդ հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել […]
13:12 04.09.2021
Հերթական անգամ տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը։ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկի Տավուշի սահմանային դիրքեր մեկնող ծառայողներին բարի և անփորձանք ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Նա նշել է, որ սահմանապահ ոստիկաններն իրականացնում են հայրենանվեր ծառայություն՝ պահելով պետական սահմանը և պահպանելով հասարակական կարգը երկրի ներսում։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրել է […]
12:56 04.09.2021
Հոգեբանները շարունակում են հանդիպել պատերազմի դժվարությունները սեփական մաշկի վրա զգացած մարդկանց հետ, լսել նրանց խնդիրները։ Պետական աջակցության ծրագրով արդեն ավելի քան 4300 հոգեբանական սեանս է անցկացվել։ Գործում է նաև թեժ գիծ՝ 060 834 777։
12:54 04.09.2021
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ կոտրել են «Հյունդայի Տուկսոն» ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակ, թռչող տեսանկարահանող սարք, անձնագիր և այլ իրեր: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում ընդունեցին։ Նրան պատճառված վնասը շուրջ 1.260.000 դրամի էր: Նույն օրը անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև ոստիկանության Սևանի բաժնում։ Ժամը […]
12:48 04.09.2021
2018 թ. փետրվարի 7-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Կուրթան գյուղի բնակիչ Արմեն Նալբանդյանը։ Նրան հայտնաբերելու, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չէին տվել։ 2018 թ. փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Արմեն Նալբանդյանի նկատմամբ, […]
12:41 04.09.2021
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք կրակել են մի քաղաքացու կովերի ուղղությամբ, ապա մորթել կենդանիներին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում ընդունեցին։ Պարզվեց, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տուժողի հարևանը Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոցի հողամասերից մեկում որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին, ինչի հետևանքով կովերից մեկը […]
12:37 04.09.2021
Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Վարդաբլուր գյուղի դաշտամիջյան հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Կուրթան գյուղի երկու բնակչի։ Նրանցից 31-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և զննվել։ Վարորդը ոստիկաններին է ներկայացրել լուսարձակ, թռչուն որսալու համար նախատեսված ցանց, որսած 3 լոր, «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի […]
11:59 04.09.2021
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, արդեն 13 տարի սեպտեմբերի 4-ը տոնվում է, որպես Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օր, սակայն այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազյան, համաճարակային բազմաբնույթ բարդ […]
11:58 04.09.2021
Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն. Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկություններով 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումար հափշտակելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել […]
11:53 04.09.2021
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այս ավտոբուսի մասով քաղաքապետարանը շատ բողոքներ էր ստացել, քանի որ այն կայանված էր մայրաքաղաքի ամենակետրոնում՝ Թամանյանի արձանի մոտ, իսկ տեխնիկայի տնօրինօղը ցուցաբերում էր անպատասխանատու վարք։ Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է […]
11:32 04.09.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների […]
11:09 04.09.2021
Սեպտեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով նրա ուղևոր, Գորիսի բնակիչ, 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։ Բախման հետևանքով ձին սատկել է։ Փաստի […]
11:01 04.09.2021
Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 522 առողջացած, […]
10:33 04.09.2021
2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցքում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա տղամարդու […]
10:22 04.09.2021
Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն՝ ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով, սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ:
10:16 04.09.2021
2021թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու նպատակով:
10:14 04.09.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻ նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 4-ն ԱԻ նախարարության աշխատողի օրն է։ Մոտ 30 տարվա պատմություն ունեցող ամենամարդասիրական այս կառույցում այսօր աշխատում են 4000-ից ավելի փրկարար ծառայողներ և քաղաքացիական աշխատակիցներ։ Նրանց հերոսական, անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք ազգաբնակչության […]
08:54 04.09.2021
Սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անսնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին: Այրվում է […]
08:10 04.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք՝ 9-16 մուտքեր, 11։00-17։00 Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արևադաշտ, Արտամետ, […]
23:55 03.09.2021
Սեպտեմբերի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն […]
23:33 03.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Կարեն Մանուկյանի վարած Lexus GS 350 մակնիշի 90 QQ 999 համարանիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Արման Ղասաբյանի վարած Kia Forte մակնիշի 96 GA 001համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Lexus-ը գլխիվայր շրջվել […]
23:18 03.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
22:19 03.09.2021
2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող սուպերմարկետում, նշված տարածքի սեփականատերը, վերջինիս որդին և 4 անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչից զգացել է ֆիզիկական ցավ և ստացել մարմնական վնասվածքներ: Ինչպես տեղեկացնում […]
21:58 03.09.2021
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում օգոստոսի 26-ին և 28-ին, Ալավերդիում օգոստոսի 27-ին: Հրազդանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
21:41 03.09.2021
Եռամսյա վարժական հավաքների շրջանակում անձնակազմի հանգիստը ակտիվ և արդյունավետ կազմակերպելու, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ, անցկացրել է զրույց տարբեր հարցերի շուրջ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
21:24 03.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի […]