TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լոռու մարզում մեքենան դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին

11:13 07.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 6-ին, Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի ունեցավ բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին: Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները (երկու ուղևոր, այդ թվում՝ երեխա) տարբեր աստիճանի […]

̰
Սեպտեմբերի 15-ից մեկնարկում են նոր եռամսյա հավաքներ

11:05 07.09.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 – Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք, 15 մահ

11:02 07.09.2021

Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն` առողջացած, 4939-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 581 821 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք: Ունենք 398 առողջացած, […]

̰
Սեպտեմբերի 6-ից 7-ը բացահայտվել է հանցագործության 85 դեպք

10:50 07.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ծեծի` 4, յուրացման կամ վատնման և խուլիգանության՝ 3-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և արգելված թմրամիջոցներ պարունակող […]

̰
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀԲ տարածաշրջանային պատասխանատուների հետ

10:39 07.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով հյուրերին` նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ տարիներ շարունակ […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության դեպք

10:11 07.09.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձևով պահելով իր մոտ, Նիցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի […]

̰
Ալավերդիից Քոբայրի վանք տանող ճանապարհին մեքենա է այրվել

08:56 07.09.2021

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայրի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի քաղաքից դեպի Քոբայրի վանք տանող ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել «Opel Zafira» մակնիշի (վարորդ՝ Ս․ Ղ․, […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

08:45 07.09.2021

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «BMW» […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:09 07.09.2021

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մաշտոց պող. 40 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Բագրևանդ փ. 51-85 սեփական տներ, 9-րդ զանգված՝ Վիլնյուսի 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, […]

̰
Իր մանկահասակ երեխայի սպանության մեղադրանքով մայրը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

23:57 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Գյումրիում 22-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի՝ Գայանե Ալեքսանյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը դատարանը, նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ վճռեց մանկահասակ երեխայի մորը՝ Անի Աշոտի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ժամանակով, որը […]

̰
Փորձագետները ձևավորել են ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը

23:51 06.09.2021

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետները սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն են անցկացրել՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, խորհրդակցության մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։ «Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:59 06.09.2021

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն

22:44 06.09.2021

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը: Նորակոչիկներին շնորհավորել ու բարի ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:

̰
Պահեստազորայինների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ

21:59 06.09.2021

Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն։

̰
«Ծիրանի» ռեստորանից դեպի Գառնի գյուղ տանող ճանապարհին վթար է տեղի ունեցել․ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

21:42 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում գտնվող «Ծիրանի» ռեստորանից դեպի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ […]

̰
Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է

21:19 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Mercedes» և «Opel Astra» (վարորդ՝ Ն․ Վ․, ծնված 1980 թ․) […]

̰
Շիրակի մարզում վաղը ջրանջատում կլինի

20:17 06.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

̰
Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի առաքելությունն ավարտող գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին

19:57 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական […]

̰
Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

19:22 06.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ճանապարհաշինության, […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

19:14 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Հայկական կողմը ներկայացրել է […]

̰
Թիվ 122 դպրոցի տնօրենը կաշառք է պահանջել ու ստացել. ոստիկանության բացահայտումը

19:02 06.09.2021

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա վարչություն հրավիրված մի կնոջ սեպտեմբերի 1-ին ներկայացված բանավոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

18:55 06.09.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը, ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կաջակցի նրան իր կարևոր առաքելության իրականացման ընթացքում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է […]

̰
Իրավական փոխօգնության բնագավառում կարևորվել է հայ-հնդկական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը

18:46 06.09.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հնդկաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ: Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության՝ մի շարք ոլորտներում նախաձեռնած հավակնոտ բարեփոխումներին, մասնավորապես՝ հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, քրեակատարողական […]

̰
ԲԴԽ-ում կայացավ դատավոր Գագիկ Խանդանյանի գործով նիստը

18:45 06.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԲԴԽ-ում կայացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց եզրակացության հիմքերը, պատասխանեց իրեն ուղղված հարցերին: […]

̰
Արթիկի տարածաշրջանի գյուղերի ղեկավարները ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման տարբերակներ են առաջարկում

18:37 06.09.2021

Ոռոգման ջրի պակասի խնդիրը կարելի է լուծել փոքր ջրամբարների և ոռոգման փակ համակարգերի կառուցմամբ… Սա առաջարկություն է, որն Արթիկի տարածաշրջանի գյուղերը ներկայացնում են արդեն որերորդ տարին: Արթիկի տարածաշրջանում ոռոգման սեզոնին միշտ ջրի պակաս կա: Բարձրադիր գյուղերում ջուրն օգտագործում են, ավելի ցածր դիրքում գտնվողներին չի բավականացնում: Պատճառներից մեկն էլ այն է, որ ոռոգման ջուրը գյուղերին է […]

̰
Արկադի Բալյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից

18:31 06.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:

̰
Ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

18:26 06.09.2021

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ևս նախատեսված […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին

18:20 06.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:

̰
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել զբոսաշրջիկի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար

18:18 06.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող տեղանքում Մալդիվների Հանրապետության քաղաքացուն տեսարժան վայրեր ցուցադրելու համար ուղեկցել է այնտեղ և օգտագործելով վերջինիս՝ տեղանքին անծանոթ լինելու հանգամանքը՝ կնոջ […]

̰
«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

18:06 06.09.2021

Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ», շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործը 2021թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով: Այս մասին […]

̰
BACK_TO_TOP