TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում բախվել են Toyota Camry-ն ու հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. կա 5 վիրավոր

17:59 06.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Toyota Camry մակնիշի 23 RR 332 համարանիշի և Jinbei մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

̰
Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. նա կալանավորվել է

17:57 06.09.2021

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները տեղեկություն ստացան, որ խարդախության և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը Երևանի Ամիրյան փողոցում է։ Նա րոպեներ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։ Հիշեցնենք, որ 31-ամյա տղամարդը զանգել էր Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքացիների և, ներկայանալով ժամկետային զինծառայողի հարազատ, գումար էր խնդրել՝ խոստանալով […]

̰
«Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են որոշ փոփոխություններ. ԿԳՄՍՆ

17:52 06.09.2021

Սեպտեմբերի 19-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են որոշ փոփոխություններ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններում կատարվել է լրացում: Ըստ այդմ՝ հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը, որը ստորագրվելու է տեղում: […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

17:47 06.09.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացումը, ընդգծել հատկապես ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ԵԶԲ-ի առանձնահատուկ դերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման զարգացման տեսանկյունից: […]

̰
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով

17:42 06.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի համար: «Սևանա լճի մակարդակը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.60 մ (05.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 8 սմ-ով։ […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է անվերապահորեն հետևել օրենքով սահմանված որսի կանոններին

17:36 06.09.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սիրողական որսաշրջանի մեկնարկին զուգահեռ, որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության բոլոր որսահանդակներում։ Կիրակի՝ սեպտեմբերի 5-ին, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի հարակից որսահանդակում հայտնաբերել են քաղաքացի Ա. Մ.-ի կողմից հացահատիկի դաշտում, օրենքով արգելված եղանակով որս կատարելու համար նախատեսված էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 8 խախտում է հայտնաբերել

17:31 06.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 6-ին դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում։ ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վարչական շրջանում ավտոբուսային, միկրոավտոբուսային և տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 8 խախտում, որոնց համար կազմվել […]

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԱԶԲ կառավարման խորհրդի նախագահին

17:11 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետն արտահայտել է իր գոհունակությունը ԵԱԶԲ-ի հետ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի փոխգործակցությունը լավ հիմք է ապագայի ծրագրերը միասնաբար և հաջողությամբ իրականացնելու համար։ Եվրասիական […]

̰
Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական անփութության դեպք. ԱԱԾ

17:05 06.09.2021

ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ պետական գերատեսչության իրավասու պաշտոնատար անձինք, ի պաշտոնե պարտավոր լինելով վարել պետության կողմից երաշխավորված՝ անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի հասանելիության նպատակով ձևավորված էլեկտրոնային շտեմարանը և դրանում կատարել փաթեթի […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում

16:50 06.09.2021

Երևանի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Երևանի բազմաբնակարանների աղբամուղների 46%-ը փակվել է: Մայրաքաղաքը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Քաղաքապետին զեկուցվել է, որ հանգստի գոտու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներն ընթանում են լայն թափով: Շուտով ավարտուն տեսք կստանա Հրազդան գետի վրա կառուցվող 252 մետր […]

̰
«Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում». Արա Խզմալյան

16:40 06.09.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ «Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում տեղի է ունեցել աննախադեպ բացօթյա համերգ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջույնի խոսքում նախ […]

̰
Խնամքի ի՞նչ ծառայություններ են տրամադրվում 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց

16:32 06.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով: «Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։ Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր […]

̰
ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել ՀՀ մի շարք քաղաքներում և գյուղերում

16:26 06.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել Վայք, Եղեգնաձոր, Կապան, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Վեդի, Արտաշատ, Էջմիածին, Աբովյան, Գավառ քաղաքներում և հարակից գյուղերում։ Դիտարկվել են դեղատներ, դպրոցներ, նախակրթարաններ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, վարսավիրանոցներ։ Ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։

̰
Սեպտեմբերի 15-ից իրականացվելու է ուժեղացված վերահսկողություն թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ. ՍԱՏՄ

16:15 06.09.2021

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից: Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր […]

̰
Կոտայքի մարզում բախվել են Ford Fiesta-ն ու աղբ տեղափոխող ЗИЛ 130-ը. կան վիրավորներ

16:07 06.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Ford Fiesta և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի Ավանի […]

̰
Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի անունով դասասենյակ է անվանակոչվել Երևանի համար 157 դպրոցում

16:00 06.09.2021

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի անունով դասասենյակ է անվանակոչվել Երևանի համար 157 դպրոցում,տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Փոխգնդապետի ծննդյան 39-ամյակի առիթով Նուբարաշենի մշակույթի տանը կազմակերպվել է հուշ-երեկո, որին մասնակցել են Խաղաղապահ բրիգադի հրամանատարը, զորամասի զինծառայողներ, Անդրանիկ Մանուկյանի հարազատներն ու ընկերները։ Հուշարձան-խաչքարի մոտ էլ հարգանքի տուրք է մատուցվել 44-օրյա պատերազմում զոհվածների […]

̰
Հայաստանը հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կիրառմանը

15:59 06.09.2021

2021 թվականի փետրվարին Հայաստանը հավանություն է տվել երկու բաղադրիչով «Սպուտնիկ V» պատվաստանյութին:

̰ ̰
Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալլելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին

15:51 06.09.2021

Սեպտեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) տնօրեն Ջոն Ալլելոյին, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի այլ աշխատակիցներ։ Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել «Իմ […]

̰
Հարցվածների 26%-ը կողմ է փակ տարածքներում ավելի խիստ հակահամաճարակային միջոցների կիրառմանը. ՄՀԻ

15:49 06.09.2021

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում նախաձեռնել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որում ներառված է նաև «COVID-19 և պատվաստում» թեման: Պատասխանելով COVID-19-ի դեմ պայքարի տարբերակների մասին հարցին` 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիների • 26%-ը պատասխանել է, որ կողմ է փակ տարածքներում ավելի խիստ միջոցների կիրառմանը, • 17%-ը կողմ է պատվաստումների մասին […]

̰
Միգրացիոն ծառայությունը կգործարկի ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ

15:44 06.09.2021

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը կգործարկի Ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Միգրացիոն ծառայությունից, համակարգի ներկայացման և փորձարկման միջոցառմանը ներկա էին  ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, պետի տեղակալ Իրինա Դավթյանը, համապատասխան ստորաբաժանման և Հատուկ կացարանի աշխատակիցները, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով  գերագույն հանձնակատարի գրասենյակի գործընկերները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ապաստանի գործերի կառավարման նոր համակարգի առանձնահատկություններն […]

̰
83-ամյա տղամարդը էլեկտրահարելով սպանել է կնոջը

15:39 06.09.2021

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենյա Յասոյանի դիակը: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: […]

̰
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ Արցախի մշտական ներկայացուցչություն

15:35 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ՄՆ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։ Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ […]

̰
«Գառնի» պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ․ նախարարություն

14:44 06.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները: Ըստ […]

̰
Օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 1024 հրդեհային դեպք

14:35 06.09.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 6-ին, նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներ են ներկայացրել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը, կադրային քաղաքականության բաժնի պետ Քրիստինե Ռաթևոսյանը և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր […]

̰
Շենգավիթում կատարված սպանությունը բացահայտվել է

14:06 06.09.2021

Սեպտեմբերի 4-ին` ժամը 02:55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։ Ձեռնարկված […]

̰
Սեպտեմբերի 5-6-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:58 06.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 5-6-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Մայակովսկի գյուղի 25-ամյա մի բնակիչ կրակոցներ է արձակել 21-ամյա մի երիտասարդի ուղղությամբ

13:21 06.09.2021

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոտայք գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Ոչ բժիշկներին, ոչ իրավապահներին նա չի հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն ժամին Մայակովսկի գյուղի […]

̰
Սեպտեմբերի 3-6-ը բացահայտվել է հանցագործության 133 դեպք

13:00 06.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ծեծի` 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց […]

̰
Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու ևս 9 պաշտոնատար անձանց

12:40 06.09.2021

Ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն առանձնահատուկ հետևողականություն է դրսևորում հատկապես անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանցավոր դրսևորումներին պարտադիր իրավական գնահատականներ տալու հարցում: Մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա […]

̰
BACK_TO_TOP