TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:13 04.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև 5-6-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

21:54 04.09.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Ալիաղարի Խ.-ն, որը հուլիսի 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: […]

̰
Բագրատաշեն գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

21:44 04.09.2021

Սեպտեմբերի 4-ին` ժամը 14:38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցի առանձնատներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 19:49-ին: Այրվել է մոտ 300 հակ […]

̰
Խանջյան փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ

20:31 04.09.2021

Այսօր ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

̰
Մասնագետների խնդիր ունեցող դպրոցների համար  առարկաների դասերը կանցկացվեն հեռավար

18:43 04.09.2021

Շիրակի մարզի  բարձր լեռնային ու սահմանամերձ գյուղական  համայնքների դպրոցներում մասնագետների  համալրումը շարունակում է մնալ  կարևոր ու անլուծելի խնդիրներից մեկը։ Հեռավորության, կեցության ու տրանսպորտային խնդիրների պատճառով շատ  մանկավարժներ հրաժարվում են այդ գյուղերում աշխատել, անգամ հայտարարված թափուր տեղերի մրցույթներին չեն մասնակցում։ «Այս պահին  և նախորդ 2-3 տարիների ընթացքում  խնդիր են ունեցել  ինֆորմատիկա առարկայի  դասավանդման մասով։ Սա էլ […]

̰
Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիի թանգարանների բակում անցկացվել է  ջազային փառատոն

18:07 04.09.2021

Ամենամյա փառատոնը դարձյալ քաղաքի պատմական միջուկի մշակութային միջավայրում է՝ թանգարանների բակերում: Նախագծի առաջին համերգային երեկոն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում էր՝ Դավիթ Մելքոնյան ջազ քառյակի համերգով։ 2017 թվականից անցկացվող ջազային օրերը Գյումրիում կազմակերպում է «Մանուկյան ընկերություն»-ը՝ Ջազի հայկական ասոցիացիայի և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ: Հին քաղաքի բակերը, որոնք գյումրեցիներն անվանում են «հայաթներ», մշտապես մտերմիկ խոսքուզրույցի, մշակութային երեկոների […]

̰
Ներքին Չարբախ թաղամասում տուն է այրվել

17:50 04.09.2021

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։38-ին։ Այրվել է տունը (մոտ 45 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։

̰
Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղի դպրոցը նոր ուսումնական տարում մնացել է առանց աշակերտի

17:43 04.09.2021

Այս տարի մարզի 5 դպրոցներում առաջին դասարաններ չեն բացվել, իսկ Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում մնացել է առանց աշակերտի։ 1-12 -րդ  դասարաններում ոչ մի աշակերտ չեն  ընդունել։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետ Հրայր Կարապետյանը։ «Այս տարի բոլոր գյուղերում դպրոցները բնականոն հունով, օգոստոսի 31-ին, […]

̰
Գյումրիի մանկական և ինֆեկցիոն հիվանդանոցներում շնչառական վարակներով և աղիքային ինֆեկցիաներով հոսպիտալացումներն ավելացել են

17:24 04.09.2021

Սեզոնին բնորոշ սուր շնչառական վիրուսների ակտիվացում կա, և խոսքը միայն Covid 19-ի մասին չէ։ Աղիքային ինֆեկցիաներով հոսպիտալացումներն են ավելացել ու հիմնականում երեխաների շրջանում է։ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական և ինֆեկցիոն հիվանդանոցների մանկական բաժանմունքների մահճակալային ֆոնդերի 90 տոկոսը զբաղված է։ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ընդունարանը օրվա գրեթե բոլոր ժամերին մարդաշատ է:  Երեխաները թե ինչ […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի շնորհավորական ուղերձը ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ

17:00 04.09.2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ. «Հարգելի՛ պարոն Փիլոյան, Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի նախկին և ներկա հարգելի՛ աշխատակիցներ,վետերաններ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Հատկապես վերջին տարիներին Ձեր կառույցի թե´մասնագիտական, […]

̰

16:58 04.09.2021

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:42-ին, մարվել` 16:02-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

16:54 04.09.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արման Ն.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով […]

̰
ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

16:45 04.09.2021

Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները ացկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։ Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ […]

̰
Հրդեհ Լոռու մարզում. այրվել է մոտ 2200 հակ անասնակեր, ծխահարվելու հետևանքով սատկել է 250 ոչխար

16:26 04.09.2021

Սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել […]

̰
Հանդիսավոր նիստ՝ նվիրված ԱԻՆ աշխատակցի օրվան

16:19 04.09.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 4-ին կայացել է ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Գերատեսչության ղեկավար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորել է աշխատակցի օրվա առթիվ, բոլորին մաղթել անփորձանք աշխատանք և հաջողություններ։ Միևնույն ժամանակ Անդրանիկ Փիլոյանն ընդգծել է, որ այս տարի տոնը նշվում է երկրի և ազգի համար դժվարին ժամանակահատվածում: Նախարարության աշխատակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ ոստիկանապետ […]

̰
Արմավիր քաղաքում բախվել են մարդատար ГазЕль-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ

15:51 04.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններւմ Արմավիր քաղաքի Երևանյան և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 40-այա Էդգար Արիստակեսյանի վարած ЗИЛ մակնիշի և 61-ամյա Սոս Բաղդոյանի վարած ГазЕль մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГазЕль-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 69-ամյա Սվետլանա Հովհաննիսյանը, 16-ամյա Մետաքսյա […]

̰
Սևան քաղաքում մոտ 3 տոննա անասնակեր է այրվել

15:42 04.09.2021

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11:04-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ս․ Սևանեցի փողոցում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի Ս․ Սևանեցի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Քրեական հետախույզները բացահայտել են սպանության փորձը

15:19 04.09.2021

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Թումանյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.25-ին անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է երիտասարդին՝ պատճառելով վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Փաստի […]

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

15:08 04.09.2021

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար: Ձեր երկիրը վերջին […]

̰
ԱԻՆ աշխատողի օրվա առիթով ամփոփվում են վերջին մեկ տարում կատարված աշխատանքները

14:47 04.09.2021

ԱԻՆ աշխատողի օրվա առիթով ամփոփվում են 2020 թվականի սեպտեմբերից մինչ 2021 թվականի սեպտեմբեր տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, նորամուծությունները, ձեռքբերումները: Մանրամասները՝ ԱԻՆ տեսանյութում:

̰
Հոգեբանները շարունակում են հանդիպել պատերազմից տուժած անձանց հետ

14:35 04.09.2021

Հոգեբանները շարունակում են հանդիպել պատերազմի դժվարությունները սեփական մաշկի վրա զգացած մարդկանց հետ, լսել նրանց խնդիրները։ Պետական աջակցության ծրագրով արդեն ավելի քան 4300 հոգեբանական սեանս է անցկացվել։ Գործում է նաև թեժ գիծ՝ 060 834 777։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

̰
Գորիսի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

14:12 04.09.2021

Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի ծառայողների հետ, սեպտեմբերի 3-ին Գորիս քաղաքի Երևանյան խճուղու հարակից տարածքից բերման են ենթարկել 39-ամյա Կարեն Բ.-ին, որը օգոստոսի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ […]

̰
Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը

14:00 04.09.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը: 2021 թ․ սեպտեմբերի 2-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումը։ Սույն որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով […]

̰
Արցախի ՆԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

13:50 04.09.2021

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ. «Հարգարժան Անդրանիկ Սուրենի Անձամբ իմ և ներքին գործերի նախարարության, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ: Տարին մեզ համար լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահարվերներով, որոնք հաղթահարեցինք համատեղ՝ միասնական ջանքերով: […]

̰

13:42 04.09.2021

Սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր […]

̰
ԲՏԱ նախարարը մասնակցել է Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի 2-րդ հանդիպմանը

13:30 04.09.2021

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 3-ին Բենինի Կոտոնու քաղաքում տեղի է ունեցել Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի (Réseau Francophone des Ministres en charge de l’Économie Numérique (RFMEN)) 2-րդ հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել […]

̰
Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխ

13:12 04.09.2021

Հերթական անգամ տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը։ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկի Տավուշի սահմանային դիրքեր մեկնող ծառայողներին բարի և անփորձանք ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Նա նշել է, որ սահմանապահ ոստիկաններն իրականացնում են հայրենանվեր ծառայություն՝ պահելով պետական սահմանը և պահպանելով հասարակական կարգը երկրի ներսում։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրել է […]

̰
Պետական աջակցության ծրագրով արդեն ավելի քան 4300 հոգեբանական սեանս է անցկացվել

12:56 04.09.2021

Հոգեբանները շարունակում են հանդիպել պատերազմի դժվարությունները սեփական մաշկի վրա զգացած մարդկանց հետ, լսել նրանց խնդիրները։ Պետական աջակցության ծրագրով արդեն ավելի քան 4300 հոգեբանական սեանս է անցկացվել։ Գործում է նաև թեժ գիծ՝ 060 834 777։

̰
Ավտոմեքենաների ապակիները կոտրած ու գողություն արած անձինք հայտնաբերվել են

12:54 04.09.2021

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ կոտրել են «Հյունդայի Տուկսոն» ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակ, թռչող տեսանկարահանող սարք, անձնագիր և այլ իրեր: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում ընդունեցին։ Նրան պատճառված վնասը շուրջ 1.260.000 դրամի էր: Նույն օրը անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև ոստիկանության Սևանի բաժնում։ Ժամը […]

̰
BACK_TO_TOP