Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը

14:00 04.09.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը:
2021 թ․ սեպտեմբերի 2-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումը։
Սույն որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝

✅ ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով,
✅ ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար, որսը իրականացվելու է մինչև հոկտեմբերի 15-ը
✅ դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար
✅ ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք և ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից
✅ որսը կազմակերպվելու է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ժամային գրաֆիկի
✅ մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները
✅ մուտքի և ելքի ժամը, ստուգելու է որսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու է որսված ձկան քանակությունը։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ.սեպտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

13:17 19.06.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

13:12 19.06.2025

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

Հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

13:06 19.06.2025

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […] ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

12:59 19.06.2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին […] ...

ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն մասնագիտական լսումներ և դիտումներ կանցկացնի

12:52 19.06.2025

ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն մասնագիտական լսումներ և դիտումներ կանցկացնի

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, ալտ, շեփոր, տենոր, բարիտոն և տուբա երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N […] ...

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

12:47 19.06.2025

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...

BACK_TO_TOP