19:30 03.09.2021
Սեպտեմբերի 3-ին եռամսյա հավաքի մասնակիցները 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում կրակ վարելու հմտությունները զարգացնելու և մարտավարական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու նպատակով անցկացրել են հրաձգության մարզումներ։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն՝ անվրեպ խոցելով կրակադաշտի թիրախները։
19:26 03.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ հետպատերազմական իրավիճակում փառատոները զուտ փառատոներ չեն, այլ […]
19:22 03.09.2021
Արտաշատի քաղաքային մարզադաշտում այս տարի կիրականացվեն տարածքի բարեկարգման, բետոնային աշխատանքներ, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, իսկ հաջորդ տարվա գարնանը կտեղադրվի Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված աթլետիկական վազքուղի: Նման որոշում կայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» […]
19:16 03.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ հաստատված ծրագրով շահառու ճանաչված անձանց բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման հարցերով հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամները քննարկել են ԲԳՎ տրամադրման միջոցով աջակցություն ստացող շահառու 20 ընտանիքի գործը, տրվել են համապատասխան եզրակացություններ։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետաքրքրվել է Երևանի վարչական […]
19:11 03.09.2021
Հայաստանը սպասում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված Ադրբեջանի արձագանքին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:05 03.09.2021
2021թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմտերում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը: Վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]
18:58 03.09.2021
Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Երկխոսության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև հաստատված […]
18:55 03.09.2021
Սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
18:42 03.09.2021
Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դեսպանների և հյուրերի հետ, հետևել են ԱԻՆ անձնակազմի ներգրավվամբ անցկացվող «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։ Վարժանքի մեկնարկից առաջ նախապես ծավալված ուսումնական կետերում և վրանային ավաններում բարձրաստիճան հյուրերին […]
18:29 03.09.2021
Սեպտեմբերի 3-ին, ժամը 10:29-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:37-ին։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 400 խմ աղբ։
18:22 03.09.2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Հատուկ կարևորվել է, որ ներկայում […]
18:14 03.09.2021
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն այս հարցում ուժեղացնելու կարիքն ունի։ Այս մասին այսօր շեշտել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի […]
18:07 03.09.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Մեղրաշեն համայնքի նորակառույց հանդիսությունների սրահի պարսպապատման և բարեկարգման աշխատանքները։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն 418 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 45 տոկոս, 55 տոկոս համաֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Այ քոնսթրաքշն» ՍՊԸ կողմից, տեղեկացնում են Շիրակի […]
17:52 03.09.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել են օգոստոսի 24-ին տեղի ունեցած հրդեհի օդալուսանկարահանում: Տվյալների վերծանման և մշակման արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 3.94 հա:
17:25 03.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մի շարք անդամներ ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հայազգի և միջազգային հոգեբանների: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է հոգեբանների՝ դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հոգեբանական թեստավորման, ինչպես նաև թեկնածուների՝ հարցազրույցի փուլին մասնակցելու և հոգեբանական հատկանիշներին գնահատական տալու […]
17:16 03.09.2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խոշոր խանութներում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, չեն կազմվել արձանագրություններ: Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված […]
17:09 03.09.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է պետական կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: «Հարգելի քաղաքացինե՛ր, պետական կենսաթոշակների տեսակների նշանակման համար դիմում ներկայացնելու դեպքում պետք է այցելել Միասնական սոցիալական ծառայության բնակության վայրի տարածքային կենտրոն։ Ձեզ ենք ներկայացնում դիմում գրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Առավել մանրամասն՝ այստեղ»:
17:00 03.09.2021
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը գլորվել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ […]
16:30 03.09.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզ կատարած վերջին այցի ընթացքում այցելել է կանանց համար զբաղվածություն ապահովող արտադրամասեր։ «Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին […]
16:25 03.09.2021
Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացըներն ավարտվել են: Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ […]
16:20 03.09.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի վերաբերյալ հաշվետվությունը սեպտեմբեր 3-ի դրությամբ։ Ըստ տարածած հաղորդագրության՝ շահառուների թիվն ավելացել է: «Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 76 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել: Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4392 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին […]
15:45 03.09.2021
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։ Այս մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը։
15:20 03.09.2021
Այսօր Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան, տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա ՆանուշյանըՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում […]
15:14 03.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման […]
14:07 03.09.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ այդ ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրության բովանդակությունը, գրում է «Արմենպրես»-ը։ Կրթական մարաթոնի մասնակիցներից մեկը ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրել է, որ նա 2009 թվականին կարճ գրություն է հղել այդ ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: «Գրությունը վերաբերվում էր […]
12:45 03.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, յուրացման կամ վատնման, ծեծի, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու, արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու և փաստաթղթեր […]
11:51 03.09.2021
Օրենքի պատճառով մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկին բժշկական հանձնաժողովը դրանք դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն իրենց առողջության վրա: Արդյունքում, զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով: Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի 5 և ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող […]
11:39 03.09.2021
Մարդիկ շարունակաբար ծխում են, քանի որ նիկոտինը՝ բնական նյութը, որ առկա է ծխախոտաբույսի մեջ, առաջացնում է կախվածություն։ Հակառակ ընդունված կարծիքի, վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նիկոտինը չէ ծխելուց առաջացող հիվանդությունների հիմնական պատասխանատուն ու «մեղավորը»։ Մարդիկ ծխում են նիկոտինի համար, բայց հիվանդանում՝ ծխից։ Այն մասին, թե ինչ է նիկոտինը ու ինչն է իրականում առաջացնում հիվանդությունները, կարդացեք […]
11:21 03.09.2021
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով: ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և […]