TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պարտադիր է աշխատանքային պայմանագիր կնքել նաև փորձաշրջան անցնելու դեպքում․ ո՞րն է կնքման կարգը և որո՞նք են լուծման հիմքերը

11:05 03.09.2021

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք, իսկ գործատուն՝ աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, 16 մահ

11:04 03.09.2021

Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 488 առողջացած, […]

̰
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ շնորհավորել են Արցախի անկախության օրը

10:46 03.09.2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի անկախության 30-ամյակի առիթով: Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր ուղերձում նշել է, որ երբեք չի տեսել այնքան դիմացկուն ժողովուրդ, որքան Արցախի ժողովուրդն է, որը բախվել է ագրեսիայի և խնդիրների հարևանների կողմից: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում […]

̰
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները

10:30 03.09.2021

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսում և ո՞ր ոլորտներին են վերաբերում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները: Ո՞ր դեպքում աշխատողը կարող է առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայանալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սպանության փորձ Թումանյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

10:13 03.09.2021

2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ եղած […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 03.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 19 շենք 1-6 մուտքեր, 11։00-17։00 Ա.Ավետիսյան փ. 1 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 70, 84 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:40 02.09.2021

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց […]

̰
Ոստիկանները Ալափարս գյուղի տներից մեկում թմրամիջոց են հայտնաբերել

23:29 02.09.2021

Օգոստոսի 25-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներից մեկն իր տանը և օժանդակ շինություններում աճեցնում և պահում է թմրամիջոց։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Օգոստոսի 30-ին խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 417 գրամ մանրացված-չորացված կանեփանման զանգված, 9673 գրամ կանեփի զանգված և 250 […]

̰
Մասիսի գերեզմանատնից գողություն կատարած անձը բռնվել է մայրաքաղաքում

23:08 02.09.2021

Սեպտեմբերի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի տղամարդու։ Բաժնում պարզվել է, որ բերման ենթարկվածը Մասիս քաղաքի գերեզմանատնից գողացել է ալյումինե ճաղավանդակներ և իր «Օպել» ավտոմեքենայով փորձել տեղափոխել տուն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Գողոնը վերցվել […]

̰
̰
«Բազումի լեղնաշղթայի» գագաթներից մեկի վրա հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

22:40 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բազումի լեռնաշղթայի» գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող «Բազումի լեղնաշղթա» կոչվող հատվածում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Ոստիկանները խարդախության դեպքեր են բացահայտել

22:29 02.09.2021

Օգոստոսի 27-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ ինչ-որ մեկը չարաշահել է բջջային հեռախոս վաճառող մի կնոջ վստահությունը. վճարման միջոց չհանդիսացող 700 եվրո վճարելով՝ վերցրել է հեռախոսն ու տիրացել դրան։ Խարդախություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները միջոցառումներ էին ձեռնարկում, երբ […]

̰
Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը

21:35 02.09.2021

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15⁰C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, […]

̰
Վանաձորում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

21:20 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի այգու մոտակայքում այրվում են ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառն ընկել է ավտոմեքենայի վրա․ հրդեհի նշաններ չկան։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Volkswagen» մակնիշի […]

̰
Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

21:10 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում […]

̰
Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գիտելիքի օրն այցելել են զորամասին կցագրված դպրոցներ

20:31 02.09.2021

ՀՀ պաշտպանության նախարարության Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գիտելիքի օրն այցելել են զորամասին կցագրված դպրոցներ։ Նրանք հանդես են եկել ելույթներով, աշակերտներին մաղթել արդյունավետ ուսումնական տարի, բարձր դասարանցիների հետ անցկացրել ռազմահայրենասիրական դասեր։

̰
Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը նոր շենք է տեղափոխվել

19:51 02.09.2021

Մհեր Մկրտչյան փողոց, տնակ 49/3.․․ 35 տարի Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հասցեն է եղել։ Տարրական պայմաններից զուրկ տնակը նվագախմբի և՛ վարչական մասն էր, և՛ փորձասենյակը՝ իր անբաժան գույքով՝ միակ վառարանով։ Նվագախմբի նոր հասցեն մի քանի օր է, որ փոխվել է  նախկին «Վան» առողջարանի շենքն է՝ Խրիմյան Հայրիկ 19 հասցեում։ Երրորդ աստիճանի վթարայնության շենքը ամրացնելուց և […]

̰
Հրդեհ Բազումի լեռնաշղթայի  գագաթին․ այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

19:44 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազումի լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին։

̰
Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը

19:38 02.09.2021

Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

19:15 02.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում […]

̰
Շիրակի մարզի 4185 մանկավարժներից այս պահին պատվաստվել է 2175-ը

18:38 02.09.2021

Հոկտեմբերի մեկից հակահամաճարակային անվտանգության նկատառումներով  աշխատանքային նոր կարգավորումներ են գործելու պետական ու մասնավոր  կառույցների աշխատողների համար։ Պահանջվելու է  կա՛մ  պատվաստումը, կա՛մ թեստավորումը վկայող փաստաթուղթ։ Պատվաստումից հրաժարվողների համար  թեստավորումը պարտադիր է ամիսը երկու անգամ։ Կոլեկտիվ իմունիտետի պահանջն ավելի հրատապ դարձավ կրթության համակարգում։ Դպրոցներում  աշխատակիցների որոշ մասը դեռ պատվաստված չէ։ Նոր ուսումնական տարին սկսվեց առկա և ամենօրյա […]

̰
ԱԱՏՄ ստուգայցեր Գորիսի և Վանաձորի պետական հիմնարկներում

18:30 02.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Վանաձոր և Գորիս քաղաքներում։ Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։ Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ։

̰
Նշանակումներ՝ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովում

18:27 02.09.2021

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության՝ 02.09.21թ. N 1410-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում նշանակվել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանը:

̰
Քննարկվել է բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման առաջարկը. ԿԳՄՍՆ

18:09 02.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջարկությունը` բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտորները, «Էրեբունի» և Երևանի […]

̰
Նոր վազքուղի, նոր հաղթանակներ. Վահրամ Դումանյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է աթլետիկայի զարգացման հեռանկարները

17:51 02.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Օրակարգում եղել […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ն ու Opel-ը. կա 8 վիրավոր

17:43 02.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է […]

̰
Հայտնի են տնօրենի հավաստագրի համար հավակնորդների քննությունների օրերը

17:29 02.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը՝ ամեն օր՝ բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից։ Քննությունները կանցկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական […]

̰
ՍԱՏՄ տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում

17:22 02.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը: Այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։ Նկատվել են որոշ թերություններ, կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն արձանագրություններ չեն կազմվել: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ու Վանաձորի հանրային տրանսպորտը

17:14 02.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին շարունակել են դիտարկել հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։ Մասնավորապես, տրանսպորտային մասնագետների դիտակետում են եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ու Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։ Մայրաքաղաքում արձանագրվել է հետևյալ պատկերը․ կատարվել […]

̰
Սեպտեմբերի 1-2-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

17:06 02.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: «Սեպտեմբերի 1-2-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում»:

̰
BACK_TO_TOP