TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 19,4 հա տարածքում բռնկված հրդեհները

10:00 29.08.2021

Օգոստոսի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 8500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2,1 հա, Քանաքեռ-Զեյթուն […]

̰
Մահացել  է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Բարսեղյանը

23:48 28.08.2021

Մահացել  է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։ Կրթությունը 1959-1962 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1970 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ասպիրանտուրան։ Աշխատանքային գործունեությունը 1969-1989 թթ. – ԵՊՀ […]

̰
Օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով

23:35 28.08.2021

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ […]

̰
Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

22:14 28.08.2021

Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ ▪️Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։ ▪️Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ […]

̰
Ադրբեջանական երեկվա կրակոցները Կութ գյուղի տներից մեկի պատը վնասել են բակում կանգնած երեխայի անմիջապես հարևանությամբ. ՀՀ ՄԻՊ

21:51 28.08.2021

Ադրբեջանական երեկվա կրակոցները Կութ գյուղի տներից մեկի պատը վնասել են բակում կանգնած երեխայի անմիջապես հարևանությամբ: Այդ նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ: Տան մեջ այդ պահին եղել են նաև մանկահասակ երեխաներ, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մասնավորապես, օգոստոսի 27-ին (երեկ)` ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերն նշանառու ինտենսիվ […]

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 46-ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում

21:43 28.08.2021

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Սասուն Ծատուրյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […]

̰
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը

21:28 28.08.2021

Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մասնակիցները մրցում են ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող հարակից թեմաների, պատմության իմացությունը: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել […]

̰
138 ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է 21 խախտում․ԱԱՏՄ

20:00 28.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ […]

̰
Գյումրիում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն

19:10 28.08.2021

«Գյումրու բժշկական կենտրոնի» բարեփոխումների ծրագրի շրջանակներում այսօր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Այն հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ։ Նշենք, որ նմանատիպ կենտրոն […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Առափի գյուղում երկու փողոց կասֆալտապատվի

19:01 28.08.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փողոցի 34 գծային մետր, 4-րդ փողոցի 506 գծային մետր՝ ընդհանուրը 540 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 45 մլն 760 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում […]

̰
Հակառակորդը կրակել է Կութ գյուղի վրա, վնասվել են տների տանիքները

18:08 28.08.2021

Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը «Արմենպրես»-ի զրույցում հաստատել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները: «Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել», -նշել […]

̰
Սուրեն Պապիկյանը` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ

17:45 28.08.2021

ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը: Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողություններն` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ` […]

̰
46-ամյա վարորդը Ford մակնիշի մեքենայով բախվել է գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան հողամասում․ կա վիրավոր

17:19 28.08.2021

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Քրիստ Մարաբյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ գյուղի կենտրոնական հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա հայտնվել բնակչի այգում՝ բախվելով ծառին։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ք. Մարաբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է«Աբովյան» բժշկական կենտրոն։

̰
ՍԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում

16:57 28.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում: Այսօր Տեսչական մարմնի մասնագետների թիրախում մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներն էին: Դիտարկված խանութներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի […]

̰
ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները հանգստյան օրերին շարունակել են Երևանի հանրային տրանսպորտի  մշտադիտարկումը

16:27 28.08.2021

Հանգստյան օրերին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: Տեսչական մարմինները կանգառներում շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 125 տրանսպորտային միջոց: Հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 8 վարչական արձանագրություն: Իրավախախտումները վերաբերել […]

̰
Հետախուզվում էր Արցախի Հանրապետության իրավապահների կողմից

16:07 28.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 18.45-ին, Ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները Գայի պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Սասուն Ա․-ին, որը հետախուզվում էր Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից` ԱՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է. ՔԿ

15:47 28.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

15:30 28.08.2021

Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ հայ-հունական դարավոր բարեկամական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և մշակութային արժեքների վրա, և իր պատրաստակամությունը հայտնել առավել ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով` կարևորելով տարածաշրջանային մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու գործընթացը: Տաջիկստանի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում

15:16 28.08.2021

Oգոստոսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ «Արմենիա» […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Խանջյան փողոցում

14:58 28.08.2021

Ոստիկանության Պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 27-ին, ժամը 20.20-ին, Խանջյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արսեն Հ․-ին, որը հետախուզվում է ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության իրավապահների կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (ՃԵԿ խախտելը) մեղադրանքով: Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
Իջևանի դենդրոպարկը նոր տնօրեն ունի

14:26 28.08.2021

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկը նոր տնօրեն ունի, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։ Պարոն Վարդապետյանն ունի բնագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և համապատասխան ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ։ Օրենքով սահմանված կարգով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի […]

̰
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվող կնոջը

14:00 28.08.2021

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 27-ին, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մարինե Ղ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի դատարաններ

13:34 28.08.2021

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը այցելել է Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի դատարաններ:

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիոնի համալսարանի պրոֆեսոր, վիրաբույժ Արամ Ղազարյանին

13:25 28.08.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հյուրընկալել է Լիոնի համալսարանի պրոֆեսոր, վիրաբույժ Արամ Ղազարյանին։ Ողջունելով մեծանուն բժշկին՝ նախարարը նշել է, որ այսօր առավել, քան գնահատելի ու կարևոր է մեր հայրենակցի Հայաստանում ծավալվող հայրենանվեր գործունեությունը. վիրահատություններ, որ էականորեն կարող են փոխել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած մեր զինվորների կյանքի որակը։ 44-օրյա պատերազմի և հաջորդող ամիսների ընթացքում Արամ Ղազարյանի […]

̰
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյանին

12:52 28.08.2021

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն, Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր […]

̰
Օդանավակայանում Հորդանանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

12:17 28.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի հաշվառումից հետո, «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին բերման է ենթարկվել Հայկազ Կ․-ն, որը հետախուզվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից, այդ երկրի քրեական օրենսգրքի 404/1 հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: […]

̰
Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

12:06 28.08.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ օգոստոսի 31-ին հանդիպելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանն իր առաջին արտերկրյա այցի շրջանակում Լավրովի հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված […]

̰
Մեր վճարած հարկերը վերադառնում են բոլորիս. ՊԵԿ-ը սոցիալական հոլովակ է պատրաստել

11:56 28.08.2021

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հորդորում է գնում կատարելիս տնտեսվարող սուբյեկտներից անպայման պահանջել ՀԴՄ կտրոնը։      

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք, 16 մահ

11:02 28.08.2021

Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, […]

̰

08:49 28.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, […]

̰
BACK_TO_TOP