TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

12:06 28.08.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ օգոստոսի 31-ին հանդիպելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանն իր առաջին արտերկրյա այցի շրջանակում Լավրովի հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված […]

̰
Մեր վճարած հարկերը վերադառնում են բոլորիս. ՊԵԿ-ը սոցիալական հոլովակ է պատրաստել

11:56 28.08.2021

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հորդորում է գնում կատարելիս տնտեսվարող սուբյեկտներից անպայման պահանջել ՀԴՄ կտրոնը։      

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք, 16 մահ

11:02 28.08.2021

Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, […]

̰

08:49 28.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

08:09 28.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։

̰
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում

23:03 27.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

̰
Անահիտ Ավանեսյանը վրացի պաշտոնակցի հետ պայմանավորվել է փորձի փոխանակմամբ ամրապնդել գործակցությունը համավարակի պայմաններում

22:58 27.08.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի գործընկերոջս՝ Եկատերինե Տիկարաձեի հետ։ Զրուցել ենք հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման հարցերի շուրջ, անդրադարձել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին, հետագա ձեռնարկվող քայլերին։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել փորձի և գիտելիքների փոխանակմամբ համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը` միասնական ջանքերով համավարակի […]

̰
Երեմ Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

21:26 27.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Երեմ Սիմոնյանին վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության […]

̰
«Ֆիզգորոդոկի» երկու բնակիչ անժամկետ հացադուլ են հայտարարել

21:16 27.08.2021

Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ, ինժեներ Կարեն Ամիրխանյանն այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել՝ միանալով մեկ օր առաջ հացադուլ հայտարարած բնակիչ, իրավաբան Հայկ Հարությունյանին։ Նրանց պահանջը նույնն է՝ դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգվում է

20:59 27.08.2021

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգվում է։ Այն կդառնա անվտանգ եւ ապահով երթեւեկության համար։ Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Հիշեցնենք, որ մինչեւ օգոստոսի 29-ը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, դադարեցված է նշված հատվածի երթեւեկությունը։ Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 […]

̰
Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են․ԱԱԾ

20:07 27.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

̰
Արշակ Կարապետյանը Ղազախստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը

20:05 27.08.2021

Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության, […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

19:56 27.08.2021

Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը: Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ […]

̰
Ներկայացել է զոհվածի այրի և բնակարան ստացել. զոհված պայմանագրային զինծառայողի անունը շահարկելու հանգամանքը քննում են իրավապահները

19:46 27.08.2021

3 օր առաջ Գյումրիում բնակարանամուտ տոնեց երկու անօթևան ընտանիք: Ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, Armenian Fund, Ժոզեֆ և Ալիս Դորյաններ հիմնադրամների միջոցներով են բնակարանները գնվել: Իսկ շահառու ընտրվել են զոհված զինծառայողների ընտանիքները: Շահառուներից մեկը, որը 3 անչափահաս երեխա ունի, ներկայացել էր որպես զոհված պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի այրին: Բնակարանամուտի մասին տեսանյութերի հեռարձակումից հետո Արա Մկրտչյանի մայրը […]

̰
Ստեփանավանի ոստիկանները Ուռուտ գյուղի տներից մեկում մեծաքանակ թմրանյութ են հայտնաբերել

19:30 27.08.2021

Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության գործընկերների հետ Ուռուտ գյուղի 1-ին փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Ուռուտի 36-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց ապակյա մոխրացված զանգվածով կաթուցիչ։ Ըստ բերման […]

̰
Անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ. ՊՆ

19:26 27.08.2021

Օգոստոսի 27-ին 2-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ պահպանության գոտու ուղղություններից մեկում անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ։ Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում: Տեղազննման ժամանակ հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրների հաջորդականությունը, զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները:

̰
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է հրավիրել Զինվորական քննչական գլխավոր վարչությունում

19:20 27.08.2021

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություն է հրավիրել Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որի ժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության նախկին պետ Յուրի Բադալյանին՝ քննչական համակարգում երկարամյա աշխատանքի և հայրենիքին անձնվեր ծառայելու համար, ներկայացրել է վարչության նորանշանակ պետին՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանին, ով մինչ այս զբաղեցնում […]

̰
Մարտական հերթափոխ զորամասերից մեկում

19:11 27.08.2021

Օգոստոսի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել է զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը, փաստաթղթերի առկայությունը։ Հերթափոխում ընդգրկված անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և մեկնել հերթապահության։

̰
«Հարսնաքար»-ի գործադիր մարմնի ղեկավարի գործով հետախուզվողներից ևս մեկը հայտնաբերվել է. ՔԿ

19:04 27.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը, հայտնում […]

̰
Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին. ԿԳՄՍՆ

18:54 27.08.2021

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության […]

̰
COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար Հայաստանին տրամադրվել է 30 սառցարան

18:32 27.08.2021

Եվրոպական միության (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանին է տրամադրվել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարան, որոնք ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում` պատվաստանյութը չի փչանում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

18:10 27.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 26-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։ ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, շնորհավորելով Գնել Սանոսյանին ՏԿԵ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ներկայացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

17:55 27.08.2021

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև երեկ ընդունված կառավարության ծրագրում: Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է […]

̰
ՍԱՏՄ մասնագետները շրջայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներում

17:53 27.08.2021

Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում: Այսօր տեսչական մարմնի մասնագետները շրջայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներում: Դիտարկված խանութներից միայն մեկում են գրանցվել խախտումներ՝ աշխատակիցներն ու հաճախորդները եղել են առանց դիմակների, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն: Տնտեսավարողն առաջին անգամ խիստ […]

̰
Ոստիկանները Գավառում ուժեղացված ծառայություն են իրականացրել

17:44 27.08.2021

Օգոստոսի 26-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները հանցագործությունների կանխման և նախականխման, բացահայտման, իրավախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն իրականացրին Գավառում։ Արդյունքում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ հայտնաբերելուց զատ, ոստիկանները մի մեքենայում հայտնաբերեցին զանգվածային անկարգությունների և գողության մեղադրանքներով հետախուզվողների։ Հայտնաբերվեցին նաև սառը զենքեր։ Կասկածանքներով ոստիկանություն բերման ենթարկվեցին մի […]

̰
Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

17:39 27.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր […]

̰
ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը դարձել է 100000 դրամ

17:26 27.08.2021

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ՀՀ քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց համար սահմանված 40000 դրամին ավելացնել ևս 60000 դրամ։ Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին որոշման մեջ։ Որոշման ընդունման նպատակն […]

̰
Այսուհետ ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները

17:20 27.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. «Փոփոխության է կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Այսուհետ՝ — ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ»։

̰
Հրդեհ Էջմիածին քաղաքում

17:16 27.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակայքում այրվում են ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած ավտոմեքենայում և մոտակա ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել՝ […]

̰
Մշտադիտարկումներ են իրականացվել Երևանի երկաթուղային կայարանում և Կենտրոն վարչական շրջանում

17:08 27.08.2021

Օգոստոսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը և աշխատակիցները ստուգումներ ու մշտադիտարկում են իրականացրել Երևանի երկաթուղային կայարանում՝ («Սասունցի Դավիթ կայարան») և Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ COVID-19-ի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնների պահպանման նպատակով Երևանի երկաթուղային կայարանում իրականացված մշտադիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները […]

̰
BACK_TO_TOP