TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

10:49 27.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 26-ի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից: Կենսագրություն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության […]

̰
Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

10:42 27.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում կիրականացնի հայկական արծաթագործության ցուցադրություն: Կցուցադրվի 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր: Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է թե՛ պատրաստման, թե՛ նախշազարդման առումով: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում: Սպասվող ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է: Այս ծրագիրը միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում, պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրի հանրահռչակմանն ու հայ-իրանական մշակութային համագործակցությանը: Ցուցադրության մուտքն ազատ է:

̰
ԱՀ Աժ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

10:33 27.08.2021

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հերթական անգամ այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ։ Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին. քննարկվել են տարաբնույթ հարցեր։ Շտաբի պետ Միքայել Վիրաբյանն անդրադարձել է մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես, իրականացվող երկու՝ ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած առաջին դասարան հաճախող երեխաներին տրամադրվող 10 000-ական դրամի չափով միանվագ […]

̰
Նոր Գեղիի սկզբնամասում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 3 մահացածներից 2-ն անչափահաս են. հարուցվել է քրեական գործ

10:20 27.08.2021

2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների կողմից վարած «Iveco» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Mercedes Benz»-ի վարորդը և ուղևորը՝ ծնված 20.11․2004թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղևորները՝ ծնված 07․03․2006թ. և 24․10․2007թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։ Դեպքի […]

̰
Կներդրվի էլեկտրոնային հարթակ՝ հիփոթեքային վարկի սպասարկման եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով

10:11 27.08.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Կոմիտեն շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ անցկացրել է մի շարք քննարկումներ՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունների բացահայտման և անհրաժեշտ լուծումների մշակման ուղղությամբ։ Արդյունքում՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման համար անհրաժեշտ […]

̰
Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

10:02 27.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարը, 2005թ. մինչև 2017թ. նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել […]

̰
ԲԸՏՆ-ն հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ մոտ 16.5 մլն ՀՀ դրամի չափով

09:34 27.08.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի օգոստոսի 9-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ․ ✅ 19 ստուգում, որից՝ 8-ը՝ շինարարություն 4-ը՝ արտադրություն 4-ը՝ հասարակական սննդի կազմակերպում 1-ը՝ ընդերքօգտագործում 1-ը՝ անտառտնտեսություն 1-ը՝ ՓՀԷԿ ✅ Նախկինում իրականացված 15 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 2.490.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում

08:48 27.08.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խանզադյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-15:00 Երկաթուղայինների փ. 5-9 փողոցներ, 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 43 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ […]

̰
Գորիսի սրճարաններից մեկում կինը բենզին է լցրել ամուսնու վրա և այրել

08:27 27.08.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ […]

̰
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք․ ցնցումները զգացվել են նաև Երևանում ու Աբովյանում

08:18 27.08.2021

Օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 26-ին, ժամը 22:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]

̰
Գորիս-Կապան ճանապարհի փակման հետևանքով կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը. ՄԻՊ

08:09 27.08.2021

Ինձ համար ակնհայտ է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ողջ քաղաքացիական բնակչության դեմ: Այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 41.4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:59 26.08.2021

Օգոստոսի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 4 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2900 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի […]

̰
Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի

23:48 26.08.2021

Օգոստոսի 27-31-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ […]

̰
Ալիևն ընդունում է, որ Ադրբեջանն է սեպտեմբերին սկսել պատերազմը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Գուտերեշին

23:27 26.08.2021

Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։ Այս մասին տեղեկանում ենք […]

̰
Գյումրեցի 15-ամյա ծանրորդուհին իր ծննդյան օրը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն

21:31 26.08.2021

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր հաջող է ելույթ ունեցել 15-ամյա գյումրեցի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը: Հատկանշական է, որ Էմման մասնակցել է առաջնությանը ոչ թե իր տարիքայինների, այլ մինչև 17 տարեկանների մրցաշարին: Գյումրիի ՄԲՎԴ (Մարզական բարձրագույն վարպետության դպրոց) սանը երկամարտի 196կգ (83+113) արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Էմման նաև փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում […]

̰
Խորհրդարանն ընդունել է Կառավարության հնգամյա ծրագիրը

20:33 26.08.2021

Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը երեկ էին արտահայտել իրենց տեսակետը, մնացած չորսը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի երեք խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել։ Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի միջպետական ճանապարհահատվածը […]

̰
Գազամատակարարման անջատումներ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում

20:10 26.08.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 10-րդ բարաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ 4-ի թիվ 21, 21ա, 22, […]

̰
Շիրակավան գյուղն անօգտագործելի ջրային պաշարների հաշվին ոռոգման ցանց կառուցելու սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել

19:59 26.08.2021

Ինչպես չօգտագործվող ջրային պաշարները ուղղորդել ցանքերին ու դրանք ոռոգելի դարձնել…Այսպիսի սուբվենցիոն հայտ է ներկայացրել Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղը: Բնակավայրից ոչ հեռու 80-ականներին կառուցված արհեստական ջրամբարում կուտակված ջուրը պոմպով գյուղ հասցնելու և ոռոգման ներքին ցանց կառուցելու աշխատանքները գնահատվել են 130 մլն դրամ, որի 70 %-ը վճարելու է կառավարությունը, իսկ 30 %-ը՝ համայնքը: Սուբվենցիոն հայտը հաստատվել […]

̰
Նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

19:39 26.08.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել ՀՀ կառավարության դիրքորոշումը՝  Հնդկաստանի հետ համագործակցության խորացման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է վերջերս տեղի ունեցած Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք […]

̰
Ադրբեջանական զինծառայողների կողմից Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով լրջորեն սահմանափակվել է սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը բնակչությանը․ ՄԻՊ

19:21 26.08.2021

Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար ադրբեջանական զինծառայողների կողմից Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, էականորեն սահմանափակվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի թաղամասի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված […]

̰
Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

19:12 26.08.2021

Տեղի է ունեցել ԿԸՀ հերթական նիստը: Հանձնաժողովը լրացում է կատարել 2021 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին որոշման մեջ: Ըստ այդմ, ՏԻՄ ընտրությունների համար նախատեսված օրերին՝ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին ավելացել է նաև դեկտեմբերի 5-ը, ինչը պայմանավորված է խոշորացման ենթակա որոշ համայքներում գործընթացը պատշաճ կազմակերպելու խնդրով: Հանձնաժողովի հաջորդ որոշումը վերաբերել է Գյումրիում […]

̰
Կայացել են խորհրդակցություններ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

19:05 26.08.2021

Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացել են խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրել են երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։ Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի […]

̰
Վանաձորում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան հարվածել է մայթեզրին կայանած Nissan X-Terra մակնիշի ավտոմեքենային․կա մեկ տուժած

19:02 26.08.2021

Օգոստոսի 26-ին, ժամը 17։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ծ․)  հարվածել է մայթեզրին […]

̰
Շիրակի մարզի 162 դպրոցների տնօրեններ այսօր մասնակցել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը

18:48 26.08.2021

Այսօր Շիրակի մարզի 162 դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն: Խորհրդակցության  ընթացքում  ներկայացվել են այն պահանջներն ու փոփոխությունները, որոնք պարտադիր են լինելու նոր ուսումնական տարվա մեկնարկի  համար։ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը 31․926 է, որից առաջին դասարանցիները 3․135-ն են։ Առաջին դասարանցիների դիմավորման տոնական միջոցառումներ անցկացնել չի թույլատրվում, առաջին դասարանցիները դպրոց կգնան […]

̰
Օգոստոսի 25-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3316 կգ վայրաճ կանեփի զանգված

18:30 26.08.2021

Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3316 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 8 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1619 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 550 գրամ մարիխուանա, 2700 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց և տրամադոլի 5 դեղահաբ: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել […]

̰
Երևանում Hyundai ավտոբուսը բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանված Opel-ին, իսկ հետո՝ ծառին

18:25 26.08.2021

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ծառը արմատից կոտրվել է: Երևանի գնդի ոստիկանությունը պարզում է վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:

̰
Իրազեկման սեմինարներ ԱԱՏՄ-ից

18:19 26.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ գործատուների համար նախաձեռնել են իրազեկման սեմինարների շարք։ Անդրանիկ սեմինարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին ՀԱԳՄ դահլիճում։ Սեմինարը վարել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը: Սեմինարի ընթացքում Ալվարդ […]

̰
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ամփոփել է 2 տարվա գործունեությունը

18:09 26.08.2021

Ամփոփվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների երկու տարվա աշխատանքը Հայաստանի և Արցախի գյուղական դպրոցներում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությունը սկսել է 2013 թ.-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության (նախկինում՝ ՀՀ կրթության և գիտության) հետ համագործակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է […]

̰
Շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը

17:53 26.08.2021

Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով շարունակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Տեսչական մարմինների մասնագետների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, […]

̰
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարին

17:42 26.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ Աշոտ Խոեցյանի նշանակումը կատարվել է […]

̰
BACK_TO_TOP