17:00 27.08.2021
Ոստիկանությունն ավանդույթի համաձայն՝ այս ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ էլ սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված հատուկ ծառայության, որի թիվ մեկ նպատակն է ապահովել աշակերտների, ուսանողների, ուսուցիչների ու դասախոսների, մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մինչ ուսումնական տարվա սկիզբը ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսուչներն ու ոստիկանները հանդիպումներ են ունենում դպրոցների տնօրինության հետ, քննարկում ուսումնական հաստատություններում դպրոցական տեսուչների ծառայությանն ու անվտանգությանը […]
16:45 27.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար Առողջապահության նախարարությունը առաջարկում է պահպանել հետևյալ պարզ կանոնները. • խուսափել արևի ուղիղ […]
16:18 27.08.2021
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով 2021թ․ օգոստոսի 30-ից մայրաքաղաքի ևս 12 փողոցների 14 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ 1.Նար-Դոսի փ․ հ․40 հասցեի հարևանությամբ (մանկապարտեզի մոտ) 2. Բաշինջաղայն փ․ հ․100 հասցեի հարևանությամբ (հ.94 դպրոցի մոտ) 3. Արզումանյան փ․ հ․8 հասցեի հարևանությամբ (հ.118 դպրոցի մոտ) 4. Մահարու փ․ հ․82 հասցեի […]
16:09 27.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին: Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում […]
15:58 27.08.2021
2021թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա տղամարդու, որից հետո նույն ավտոմեքենան ընդհարվել է մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենային և կանգ առել: Պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից 59-ամյա տղամարդը տեղում մահացել է: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության […]
15:29 27.08.2021
Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոևը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ: […]
15:16 27.08.2021
Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող բոլոր հարցերը վերաբերել են պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Ըստ այդմ, կհիմնանորոգվեն ճանապարհներ, Արցախին կտրամադրվի դրամական օգնություն, իսկ Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի հեծանվավազքի սիրողական մրցաշար։ Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության ծրագրին երեկ ԱԺ-ը հավանություն տվեց, արձանագրեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հերթը միջոցառումների հնգամյա ծրագրի կազմելունն ու հաստատելունն է, […]
15:08 27.08.2021
Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում կար երկու հարց՝ հանձնաժողովի աշխատակարգի հաստատման եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության։ Աշխատակարգի հաստատումից հետո հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածության առաջադրման համար՝ Մերի Գալստյանը հույս հայտնեց, […]
14:40 27.08.2021
ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներում այսօր նախագահների տեղակալներ են ընտրել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՔՊ խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը, իսկ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՔՊ խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը: […]
14:35 27.08.2021
Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատաժողովի նպատակն է հանգամանորեն քննարկել հեռավար կրթության բնագավառում իրականացված և շարունակվող […]
14:10 27.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների, Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) պետերը: Հանդիպման նպատակն աշխատանքային գործընթացների քննարկումն էր: ՓԾ տնօրենը մատնանշել է կոնկրետ թերություններ և հանձնարարել դրանք վերացնել առավելագույն սեղմ ժամկետներում: Ա. Գասպարյանը բարձր է գնահատել Սևանա լճում […]
14:07 27.08.2021
Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ վստահության և այս կարևորագույն հանձնաժողովում որպես փոխնախագահ ինձ առաջադրելու համար: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այն հիմնական հարթակներից է, որի միջոցով կյանքի են կոչվելու մեր ծրագրերն ու բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության […]
14:04 27.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի հետ կապված անելիքներին և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության հարցին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարության հարգելի անդամներ, կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի […]
13:56 27.08.2021
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 27-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում՝ հասնելով +38․․․+40 աստիճանի։ ? Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ […]
13:52 27.08.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ […]
13:49 27.08.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 700 մարդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայտնել է նաև, որ այս պահին քովիդով վարակվածներին բուժող 14 բժշկական կենտրոններում առկա 1500 մահճակալից զբաղված է 1143-ը։ Ընդհանուր հոսպիտալացված և ծանր հիվանդների թվի համամասնությունը նախարարը մտահոգիչ է համարել: Խոսելով պատվաստումային գործընթացի մասին՝ նախարարը տեղեկացրել […]
13:36 27.08.2021
Օգոստոսի 26-ին «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2551 կգ վայրի աճած կանեփի և մոտ 11 կգ կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 10 հողամասից հայտնաբերվել է կանեփի 309 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 33 գրամ մարիխուանա և 0,37 գրամ մեթամֆետամին: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման […]
12:53 27.08.2021
Օգոստոսի 22-ին գիտավերլուծական մի կազմակերպության ֆեյսբուքյան էջին անծանոթ օգտատերը վիրավորական արտահայտություններ էր տեղադրել, ինչից հետո կազմակերպության անդամներից մեկը պայմանավորվել էր օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, պարզաբանումների համար նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում։ Նշված ժամին օգտատերը կացինը ձեռքին իջել էր մեքենայից, խփել հանդիպման եկած կազմակերպության անդամի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ որևէ […]
12:46 27.08.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և իր կողմից պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է հայ-ռուսական համագործակցության հաջողված ծրագրերի մասին և ընդգծել, որ ռուսական […]
12:27 27.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
12:21 27.08.2021
Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։ Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը, […]
12:19 27.08.2021
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, անդրադարձել է Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, խոսել ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհահատվածի փակման մասին։ Վարչապետը նաև հանձնարարականներ է տվել՝ մինչև տարեվերջ Սյունիքում զարկ տալ այլ ենթակառուցվածքների զարգացմանը, ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհների կառուցման կամ վերանորոգման աշխատանքները։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
12:01 27.08.2021
Օգոստոսի 27-ին, ժամը 10։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 1 փողոցում գտնվող «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի 3-րդ հարկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման […]
11:50 27.08.2021
Օգոստոսի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ գողացել են Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ռենո» մակնիշի մեքենայի համարանիշերը։ Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց Մոսկովյան փողոց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Անհրաժեշտ հետախուզական միջոցառումներից հետո քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ հանցագործությունը կատարել է Սարի […]
11:19 27.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 10, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի […]
11:11 27.08.2021
ՀՀ մարզերում սևահողի ապօրինի դուրսբերման և տեղափոխման ուղղությամբ իրականցավող վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքի սահմաններում հայտնաբերել են հողերի խախտման դեպքեր: Տարածքների զննմամբ և մարկշեյդերական չափագրումներով պարզվել է, որ անհայտ անձի (անձանց) կողմից 18917մք ընդհանուր մակերեսով տարածքից ապօրինի դուրս է բերվել 15797․5մխ սևահող՝ շրջակա […]
11:02 27.08.2021
Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք: Ունենք 359 առողջացած, […]
10:49 27.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 26-ի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից: Կենսագրություն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության […]
10:42 27.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում կիրականացնի հայկական արծաթագործության ցուցադրություն: Կցուցադրվի 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր: Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է թե՛ պատրաստման, թե՛ նախշազարդման առումով: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում: Սպասվող ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է: Այս ծրագիրը միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում, պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրի հանրահռչակմանն ու հայ-իրանական մշակութային համագործակցությանը: Ցուցադրության մուտքն ազատ է: