17:42 26.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ Աշոտ Խոեցյանի նշանակումը կատարվել է […]
17:33 26.08.2021
Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 5-րդ զորամիավորումում սկսվել է ենթակա զորամասերի համալրման գործընթացը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պահեստազորայինները գրանցվել են բացազատված ընդունման կետերում, ստացել են հանդերձանքն ու համալրել անձնակազմի շարքերը:
17:18 26.08.2021
Օգոստոսի 25-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մայրաքաղաքի Տիչինայի փողոցի ռեստորաններից մեկի հետնամասում մի քանի հոգու դանակահարել են։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզեցին, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն են տեղափոխվել 3 տղամարդ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու և […]
17:11 26.08.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական գործողություններ են կատարել «Խորանարդ» (Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ) և «Վարդիշո» (Արարատի մարզ, ք. Մասիս) ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերում: Ստուգումը ցույց է տվել, որ ? երկու արտադրամասերում էլ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում ? արտադրամասերի պատերը և առաստաղը […]
17:04 26.08.2021
Կորոնավարակի դեմ պայքարի համար սահմանված նորմերի պահպանումն այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, տեղեկացնում են տեսչական մարմնից: «Վարչական շրջանում ստուգայցեր է կատարել երեք խումբ, որոնցից երկուսը խոշոր խանութներում արձանագրել են անձնակազմի և հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքեր, իսկ մեկում նաև լրացված չեն եղել ջերմաչափման գրանցամատյանները: Կազմվել են արձանագրություններ: […]
16:55 26.08.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական գործակցությանն առնչվող հարցեր։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Սանոսյանն ընդգծել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունների համատեքստում առկա են ենթակառուցվածքային տարբեր՝ հատկապես ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու […]
16:48 26.08.2021
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 26-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
16:41 26.08.2021
Հուլիսի 20-ի երեկոյան բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Աճառյան փողոցի մի բնակիչ հայտնում էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռն ու գողացել ոսկյա զարդեր: Դեպքի վայր էր մեկնել Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, նաև` բաժնի աշխատակիցներ: Կատարվել էր տեղազննություն, ձեռնարկվել էին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Ի վերջո պարզվել […]
16:33 26.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը, ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժինը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակը համատեղ Covid-19-ի կանխարգելմանն ուղղված վերահսկողություն են իրականացրել Վանաձորի հանրային տրանսպորտում, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: Ստուգվել է շուրջ […]
16:27 26.08.2021
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ Գերազանցություն, Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։ Գոհունակություն հայտնելով […]
16:22 26.08.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Ամփոփելով սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերը՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է հայ-հնդկական համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ ջանքերի ներդնումը։ Նախարարն ընդգծել է Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացների կարևորությունը։ Բարձր […]
16:07 26.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է ոլորտում հետազոտական բաղադրիչի բարելավման խնդիրը: Նախարարի տեղակալը կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտահենք կրթության մոդելի ներդրումը` նշելով, որ նախարարությունը մեթոդաբանության մշակման հարցում ակնկալում է փորձագետների աջակցությունը: Որպես կրթության քաղաքականությունը մշակող կառույց` նախարարությունը փորձագետներին առաջարկել […]
15:52 26.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին […]
15:34 26.08.2021
ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է: Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն […]
15:24 26.08.2021
Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել եմ միջազգային կառույցներին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Սիրելի’ հայրենակիցներ, ինչպես գիտեք, ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ և հրաժարվում են բացել: Այսօր […]
13:32 26.08.2021
Օգոստոսի 24-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ է ստացել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, որ Վայոց ձորի մարզում արջին օգնություն է անհրաժեշտ։ FPWC թիմը շտապել է կենդանուն օգնության։ Պարզվել է, որ գորշ արջի մոտ 2 տարեկան առանձնյակն Ագարակաձոր գյուղի մոտակայքում հայտնվել է թակարդի մեջ և նրան հարկավոր է օգնություն։ Հիմնադրամի մասնագետները հատուկ […]
13:31 26.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Հարությունյանին Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Դոմինիկյան Հանրապետությունում […]
13:30 26.08.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը ևս 2 տեղով լավացրել է տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում իր դիրքը: «Այժմ 32-րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը […]
13:27 26.08.2021
Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի համապատասխան որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Եսայանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը պայմանավորված է համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի վաղաժամ մահվամբ։ «Խաչիկ Բաղդասարյանը Զովաբեր համայնքի ղեկավար […]
13:22 26.08.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հրաչ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության […]
13:10 26.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ժամանակացույցը։ Ըստ այդմ՝ «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա» և «Ֆիզիկա» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։ «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների ատեստավորումը նշանակված է սեպտեմբերի 19-ին, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչներինը ՝ սեպտեմբերի 25-ին, իսկ «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչներինը՝ սեպտեմբերի 26-ին։ Ատեստավորման քննությունները տեղի կունենան Երևանի թիվ 46, թիվ 170, թիվ 189 և թիվ 190 ավագ […]
13:06 26.08.2021
Մարտավարամասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 25-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը սահմանված ժամկետներում կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Հրամկազմը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության մակարդակը։
13:04 26.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Գուսանագյուղ համայնքի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]
12:48 26.08.2021
Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից հետո Կառավարության հնգամյա ծրագրի նախագիծը դրվել է քվեարկության։ 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվել է։ Այսպիսով՝ ավարտվել է ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքը։ ԱԺ 2-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։
12:45 26.08.2021
Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը նախորդ օրն արտահայտել էին իրենց տեսակետը, մնացած 4-ը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի 3 խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ ծրագրի քվեարկությանը չեն մասնակցելու, […]
12:39 26.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ջրաձոր համայնքի ղեկավարը, 2010-2016թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ապօրինի, շահադիտական դրդումներով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, յուրացման եղանակով հափշտակել է […]
12:38 26.08.2021
Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լոռու մարզպետ […]
12:29 26.08.2021
Օգոստոսի 25-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է ցուցադրական մարտավարաշարային պարապմունք՝ զորամիավորման հրամանատարի ղեկավարմամբ։ Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացությունը և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունները:
12:20 26.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով՝ լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևերում կատարվել են փոփոխություններ, որոնցով լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով ավելացել են մի շարք անհրաժեշտ պահանջներ: Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հուլիսի 30-ի թիվ 57-Ն և թիվ 58-Ն հրամաններով՝ փոփոխություններ են կատարվել լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերում (2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 927-Ն հրաման) և լիցենզավորված անձանց կրթական ծրագրերով տրամադրվող լիցենզիայի ներդիրի ձևերում (2012 թվականի փետրվարի 10-ի թիվ 109-Ն հրաման): Հրամաններն ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 12-ին։ Լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններն այսուհետ պետք է լրացնել համաձայն հաստատված ձևաչափերի, որոնք կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ նախարարության էլ․ […]
12:18 26.08.2021
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման […]