14:49 23.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաև որպես հրավիրյալ՝ Ուզբեկստանի նախագահը: Նիստի ընթացքում ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին […]
14:07 23.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը: Մեր պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը: Այդ փաստաթուղթը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի […]
13:58 23.08.2021
«Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառման շրջանակներում կայանալիք «Էլբրուսյան օղակ», «Մարտավարական հրաձիգ», «Միջօրեական», «Վարպետ-զինագործ» մրցաշարերին, «Մշակույթի բանակ» ազգային մշակութային փառատոնին, ինչպես նաև բացման և փակման հանդիսավոր արարողություններին մասնակցելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները: «Վարպետ-զինագործ» մրցմանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ս.թ. օգոստոսի 30-ին կմեկնեն Իրանի Իսլամական […]
13:55 23.08.2021
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի օգոստոսի 23-ից 28-ը Մոսկվայում անցկացվելիք «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, ցուցահանդեսին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:
13:48 23.08.2021
Օգոստոսի 20-ից 22-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 17 հողամասից հայտնաբերվել է կանեփի 425 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 112 գրամից ավելի մարիխուանա և 530 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել 3 […]
13:26 23.08.2021
Օգոստոսի լույս 19-ի գիշերը Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող Դիլիջանի բաժնի ծառայողները ստուգել են «Զիլ» մակնիշի բեռնատար, որը, առաջին հայացքից, բարձված էր թեփով պարկերով։ Ստուգման արդյունքում պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ։ Իջևանում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ ոստիկանության […]
13:22 23.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Օգոստոսի 21-ին վերջինս ձերբակալվել է՝ ապօրինաբար […]
13:17 23.08.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 10-ին օպերատիվ տվյալ էին ստացել, որ 16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից և մեքենաներից գողություններ են արել: Ստուգվեց տեղեկության հավաստիությունը, ճշտվեց պատանիների ինքնությունը: Նույն օրը երեքն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում էին, որտեղ էլ, բացատրական աշխատանքի արդյունքում, խոստովանեցին: Պարզվեց, որ հունիսին Աբովյան գյուղի Զարյան փողոցում մտել էին […]
13:10 23.08.2021
Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները: Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորների համար: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և վստահ է, որ նրանք ամենայն […]
13:08 23.08.2021
Մեծամոր հնավայրի տարածքում hայ-լեհական 20 հոգանոց միջազգային արշավախումբը վերսկսել է պեղումները։ Հնագետներն այս տարի կաշխատեն քաղաքային թաղամասում և դամաբարանադաշտում։ Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, լեհ գործընկերների հետ Հայաստան են եկել նաև լեհ երկրաբաններ, ովքեր հատուկ սարքերով ուսումնասիրություններ կիրականացնեն հուշարձանի տարածքում՝ պարզելու, թե որտեղ են ավելի շատ քարային կուտակումները։ […]
12:55 23.08.2021
Օգոստոսի 16-ից 22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 661 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 236, փլուզման 1, պայթյունի 2, ինքնասպանության փորձի 11 դեպք, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 184 կենցաղային կանչ. տուժել է 106 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]
12:45 23.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում յուրացման եղանակով հափշտակություն և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և մրցունակության» ծրագրի աշխատանքների կատարման շրջանակներում, 2013թ. փետրվարի […]
12:37 23.08.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ՝ ՀՀ ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 20-ին «Թալին» բժշկական կենտրոնում Արագածավան գյուղի բնակիչ, ծննդկան, 31-ամյա Անահիտ Գ․-ի մահվան փաստով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում Անահիտ Գ․-ն գինեկոլոգիական բաժանմունքում կեսարյան […]
12:32 23.08.2021
Տավուշի մարզպետարանից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն […]
12:00 23.08.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական օրինակով է համոզվել՝ Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունն իրական վտանգ է մարդու համար․ «Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք […]
11:56 23.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 159 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 14, խարդախության և ընտանեկան բռնության՝ 12-ական, գույքը […]
11:46 23.08.2021
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
11:03 23.08.2021
Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4762-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Ունենք 239 առողջացած, […]
10:52 23.08.2021
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- […]
10:47 23.08.2021
Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը։ 1990թ.-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել […]
10:25 23.08.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը […]
08:09 23.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Աճեմյան 2-րդ փողոցի նրբանցք 1-26 սեփական տներ, Սուվորովի փ. 36-76 սեփական տներ, Բուռնազյան փ. 59-117 սեփական տներ և Բուռնազյան նրբ. 1-58 սեփական տներ, 11:00-17:00 Արամ Խաչատրյան փ. 20-20/1 շենքեր և հարակից […]
23:47 22.08.2021
2021թ. օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող հրազենից Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Նույն օրը՝ ժամը 01.15-ին, երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և ներկայացրել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և ինքնաձիգի մեկ հատ դատարկ պահունակ: […]
23:44 22.08.2021
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր […]
23:34 22.08.2021
Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ […]
21:38 22.08.2021
Օգոստոսի 22-ին, ժամը 20։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղում այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ […]
20:37 22.08.2021
Օգոստոսի 22-ին, ժամը 14։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ սահել դեպի ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից դուրս են բերել «Uaz» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի […]
20:29 22.08.2021
Օգոստոսի 22-ին, ժամը 17։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու դիմաց մոտորանավակը խափանվել է ջրի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
19:30 22.08.2021
ՍԱՏՄ-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ է արձանագրել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շարունակել է խստացված ստուգումները։ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի խոշոր խանութներում։ Դիտարկված օբեկտներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված թե՛ աշխատակիցների, թե հաճախորդների դիմակ չկրելու հետ, նաև՝ այդ խանութներում չեն վարել ախտահանության ու ջերմաչափման գրանցամատյաններ։ […]
18:59 22.08.2021
Այսօր Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրածածկ են եղել մի շարք փողոցներ: Ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, որոնցից պարզ է դառնում, որ մոտ 20 րոպե տևած անձրևից հետո անանցանելի վիճակ է ստեղծվել Ռուսթավելի, Պուշկինի, Շիրակացի, Պարույր Սևակի և մի շարք այլ փողոցներում: Ջրահեռացման համակարգերն առանձին փողոցներում բացակայում են, եղածներն էլ չեն կարողացել միանգամից մեծ […]