08:09 24.08.2021
«Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների հարցով տարածքի բնակիչներից ստացած ահազանգերն ու ակցիաների ժամանակ իրականացրած արագ արձագանքման այցերը Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է և գրություններ է հասցեագրել Երևանի քաղաքապետարան ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Վերջինիս ուղղված գրությամբ բարձրացվել է այգու վիճելի տարածքը պատմամշակութային արժեքների ցանկից հանելու պատճառներին վերաբերող հարցեր: Առանձին գրություններ են ուղարկվել նաև […]
23:17 23.08.2021
Օգոստոսի 23-ին, ժամը 19:55-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:18-ին, մարվել՝ 20:31-ին։ Այրվել է մոտ 200 […]
21:06 23.08.2021
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]
20:33 23.08.2021
Ս.թ օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ Պատրիոտ կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Արշակ Կարապետյանն, այնուհետև, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը […]
19:58 23.08.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Փոքր Մանթաշ համայնքի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներհամայնքային 3-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման համար կծախսվի 29.2 մլն դրամ։ Պետությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, 30-ը՝ համայնքը։ Ծրագրի իրականացմամբ համայնքում ստեղծվել է նաև 26 ժամանակավոր աշխատատեղ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գրաֆշին» ՍՊԸ կողմից։
19:02 23.08.2021
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ: Ուղերձում ասվում է․ «1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր […]
18:55 23.08.2021
Հալլեն և Գյումրին քույր քաղաքներ են դարձել 2020 թվականին, իսկ «Ars musica»տղամարդկանց երգչախմբի համերգային ծրագիրը երկու քաղաքների միջև առաջին մշակութային համագործակցությունն էր։ 49 տարի առաջ է Գերմանիայի Զուլ քաղաքում հիմնադրվել «Ars musica» երգչախումբը, որի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց համախմբել է բնատուր տաղանդը, արվեստն ու մշակույթը ներկայացնելու ցանկությունը։ «Մեր երգչախումբը պրոֆեսիոնալ չի համարվում, […]
18:38 23.08.2021
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը, Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ՀԿԳ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության […]
18:29 23.08.2021
Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկույթ (մոտ 10 հա)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։
18:16 23.08.2021
Հայաստանն ակտիվություն և իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի առաջիկա տարիների առաջնահերթություններին: «Այժմ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք է տարվում՝ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում իրենց առաջնահերթությունները ձևավորելու ուղղությամբ: Դրա […]
17:57 23.08.2021
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է իրականացրել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը: Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր: Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի և բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, […]
17:55 23.08.2021
5-րդ զորամիավորման զորամասերից մեկը օգոստոսի 23-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու, առաջադրված խնդիրները ճշգրտությամբ կատարելու կարողությունները, տրվել են համապատասխան հրահանգներ։
17:46 23.08.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթը նախատեսված է 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ և ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակի համար և իրականացվում է Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության (բացառությամբ առաջին և […]
17:39 23.08.2021
Կորոնավարակի դեմ պայքարին միտված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերն այսօր շարունակվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են համեմատաբար բարվոք վիճակ․ որոշ խանութներում նկատվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են, ուստի արձանագրություններ չեն կազմվել, սակայն այդ տնտեսավարողներին խստորեն զգուշացվել է, որ թերացումների կրկնության դեպքում կհետևեն վարչական […]
17:31 23.08.2021
Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է խտանյութով բարձված բեռնատար և խոտածածկույթ (մոտ 10 հա)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին։
17:25 23.08.2021
2021թ. օգոստոսի 20-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կեսարյան հատումից հետո բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել՝ ծնված 1990թ., տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հերթապահ բուժանձնակազմը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են քրեական […]
17:17 23.08.2021
Այսօր` օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը։ Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը […]
17:11 23.08.2021
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ 2021թ. օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 3 ոստիկան փարոսիկներով կահավորված ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, Լոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով: Ժամը 21:00-ի սահմաններում Մարց գյուղի հարակից անտառային ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման […]
17:04 23.08.2021
Օգոստոսի 20-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ Փոքր Վեդիում կրակել է ապօրինի պահվող հրազենից: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացավ բաժին` բերելով ինքնաձիգ ու դատարկ պահունակ: Ըստ նրա, փորձարկելու նպատակով, Արցախյան վերջին պատերազմի օրերին բերած ինքնաձիգից մի քանի անգամ օդ էր […]
16:57 23.08.2021
Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշել է, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։ Հայկ Բաբայանի […]
16:50 23.08.2021
Օգոստոսի 23-ին, ժամը 14:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի մերձակայքում գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, […]
16:46 23.08.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով օգոստոսի 23-ին վաղ առավոտից շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։ Մշտադիտարկվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող մոտ 90 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնինների մասնագետներն արձանագրել են […]
16:40 23.08.2021
Օգոստոսի 21-ին և 22-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության բոլոր մարզերում։ Երկու օրում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանները վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1800 արձանագրություն են կազմել. ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մոտ 3 տասնյակ մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 73 վարորդ։ 12-ը տեղում զրկվել են տրանսպորտային […]
16:32 23.08.2021
Անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակություններն ամրապնդելու, զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունները զարգացնելու նպատակով օգոստոսի 23-ին 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ:
16:26 23.08.2021
Նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման գործում։ Եվրոպայի խորհրդի […]
16:20 23.08.2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) վարման կարգը և ներդրվում կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը։ ԿԿՏՀ-ում գրանցվում են […]
16:14 23.08.2021
Ոստիկանության Բազումի բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Վանաձորի 58-ամյա մի բնակիչ գողություններ է անում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 19-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին։ Պարզվել է՝ նա օգոստոսի 17-ին Բազում թաղամասում մի մեքենայից մարտկոց էր գողացել, իսկ օգոստոսի 14-ին Դիմաց թաղամասի շենքերի մեկի շքամուտքից՝ հեծանիվ: Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են […]
15:55 23.08.2021
Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, […]
15:49 23.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Օգոստոսի 16-ից 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]