16:33 24.08.2021
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել Սիսիանի 53-ամյա մի բնակիչ և իրավապահներին հանձնել «ԱԿՄ» ինքնաձիգ։ Նա հայտնել է, որ հանգուցյալ հոր ինքնաձիգը հայտնաբերել է տանը մաքրման աշխատանքներ կատարելիս։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ադոնցի փողոցի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր ինքնաձիգը։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի […]
16:26 24.08.2021
ՀՀ մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղերում քննարկել ոլորտի խնդիրները: Օգոստոսի 23-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած Գեղարքունիքի և Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի […]
16:20 24.08.2021
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը և անձնվիրաբար ծառայել հայրենիքին` պատվով պաշտպանելով հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին` մաղթելով խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
16:14 24.08.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ ՍԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում՝ հիմք ընդունելով 12.08.2020թ. ուժի մեծ մտած ՀՀ առողջապահության նախարարի N17 հրամանի 2-րդ, 5–րդ և 6-րդ հավելվածները: Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ՍԱՏՄ […]
16:00 24.08.2021
Դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ Շիրակի մարզային քննչական վարությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ն պաշտոնավարման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից համայնքի տարածքում ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության մասին՝ 2007թ․դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչ, իր […]
15:52 24.08.2021
Օգոստոսի 19-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Գյումրիում։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 109 արձանագրություն, իսկ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 մեքենա։ Եվս 13 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 9-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 1 վարորդ մեքենան վարում էր […]
15:11 24.08.2021
Հայտարարված ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։ Հերթագրված պատգամավորները եղել են 21-ը։ «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավորների կողմից հարց ու պատասխանի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ։ Հայտարարվել է 20 րոպե ընդմիջում, իսկ «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավոր Աննա Մկրտչյանին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացումներից հետո դահլիճից դուրս է հրավիրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:26 24.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 23-ին Ջրվեժ գյուղի տներից մեկում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Լիլիթ Կ.-ին, որը հուլիսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
14:09 24.08.2021
Օգոստոսի 1-ին և 14-ին Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի մի տնից երկու անգամ փորձել էին գողություն անել։ Մի դեպքում բնակարանագողը տանտիրուհուն տեսնելով՝ փախել էր, մյուս դեպքում փախել էր, երբ առանձնատան պարիսպից բակ մտնելիս նկատել էր տանտիրոջ փեսային։ Տանտերը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Վարդենիսի բաժնի քրեական հետախույզներն էին պարզել եղելությունն ու բնակարանագողին բերման ենթարկել։ Օգոստոսի 14-ին, օպերատիվ […]
13:57 24.08.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները փաստական տվյալներ էին ստացել, որ Երևանի ՓԲ մի ընկերության նախկին տնօրենի կարգադրությունների հիման վրա ընկերության կարիքների համար գնման ընթացակարգերով հայտարարված մրցույթի շրջանակներում գնահատող հանձնաժողովի անդամները, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, կազմակերպել և անցկացրել են գնման ընթացակարգեր, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել նախկին […]
13:54 24.08.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել Վահե Մակունցին իր օգնական նշանակելու վերաբերյալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»,-ասված է որոշման մեջ։
13:42 24.08.2021
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ և Վաշինգտոնում գործող մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ՝ ի դեմս հայկական, հունական, քրդական, հրեական, հնդկական համայնքների, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և իրավապաշտպան այլ կազմակերպությունների, ԱՄՆ կառավարությունից պահանջում են դադարեցնել ամերիկյան այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) արտադրության մեջ, և առհասարակ հետաքննել Թուրքիայի անօդաչուների ծրագրի ապակայունացնող դերակատարումը տարածաշրջանում: Հայ […]
13:25 24.08.2021
2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները: Պաշտպանության նախարարությունը […]
13:22 24.08.2021
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նա՝ նշելով, որ ծառայությունը շարունակելու է այլ ոլորտում: «Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և ենթակա հիմնարկների աշխատակիցներին՝ անձնական և մասնագիտական […]
13:07 24.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: Մասնավորապես, գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տևողությամբ 3 ամսից ավելի են […]
12:40 24.08.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել էՀայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝ նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Հաշվի առնելով ՀՀ կառավարության […]
12:29 24.08.2021
«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն իրենց մասնագիտական ներուժով ապահովելու են մոտ 101 դպրոցների առարկայական ուսուցիչների բացը: Աշակերտներն էլեկտրոնային դասերին կմասնակցեն իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի […]
12:17 24.08.2021
Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման նիստը: Նիստին ներկա է Կառավարության ամբողջական կազմը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստի մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է` ի նշան բողոքի դահլիճը լքելու մասին: Վարման կարգով ելույթներ են հնչեցրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Արմեն Չարչյանի` դատարանի կայացրած կալանավորման որոշմանը: […]
12:14 24.08.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքին: Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժինների գործառույթները: ՊԵԿ նախագահը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման […]
12:08 24.08.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Մասնավորապես, […]
11:47 24.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, […]
11:19 24.08.2021
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում (կմ141+000-կմ154+000)։ Նորոգվող ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Գարգառ, Գյուլագարակ, Ամրակից, Ստեփանավան բնակավայրերի մոտով։ Միջին նորոգման շրջանակներում նախատեսված են՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում տերմոպլաստով և այլն։ […]
11:03 24.08.2021
Օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 238 422 դեպք, որոնցից 224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6559 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 226 առողջացած, […]
10:34 24.08.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: «Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների […]
09:45 24.08.2021
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։ Առաջարկվում է համաներում կիրառել նաև ռազմական գործողությունները […]
09:00 24.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Գլինկայի փ. 6 շենք, Տիգրան Մեծի պող. 48 շենք, Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. 2-41; 4փ. 1-9; 6փ. 26, 28; 8փ. 2-18; 9փ. 1-32; 10փ. 1-12; 11փ.6-27; 12փ. 1-12; 13փ. 2-20; 14փ. […]
08:48 24.08.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 24-ին` ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 25-ը` ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նարեկ գյուղի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈւԱՏ», «Գա-Գա-էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ» (գյուղ Շահումյան), «Ռուբադա», «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Պպլանային աշխատանքներ […]
08:30 24.08.2021
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20:42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցում ծառի ճյուղը մասամբ կոտրվել և հայտնվել է էլեկտրական լարերի վրա․ առկա է ընկնելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կտրել և հեռացրել են վնասված ծառի […]
08:20 24.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մեր պետականության վառ խորհրդանիշ է Անկախության հռչակագիրը: Հենց այդ պետականությունն է մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի, մեր իրավունքների իրական երաշխավորը, որ պետք է պահենք անձնուրաց նվիրումով: Եվ դա դառնում է նվիրյալ առաքելություն, պատվաբեր պայքար, երբ պետությունն ինքն է գնահատում յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները, […]