Հայաստանի անկախության հռչակագիրը 31 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Հայաստանի անկախության հռչակագիրը 31 տարեկան է

10:47 23.08.2021

Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը։

1990թ.-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

19:32 23.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, […] ...

Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները

19:22 23.08.2025

Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Օգոստոսի 23-ին՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև», – ասվում է Ռուսաստանի […] ...

Վրաստանի կառավարությունը կառաջադրի Անվտանգության ծառայության ղեկավարի թեկնածու

19:12 23.08.2025

Վրաստանի կառավարությունը կառաջադրի Անվտանգության ծառայության ղեկավարի թեկնածու

Վրաստանի կառավարությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի թեկնածությունը Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավարի պաշտոնում, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Անրի Օխանաշվիլին հայտարարել էր, որ թողնում է Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը և կշարունակի աշխատել որպես Վրաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Օխանաշվիլին ծառայության ղեկավար է […] ...

Գազայում սովի պատճառով մահացածների թիվը հասել է 281-ի

19:00 23.08.2025

Գազայում սովի պատճառով մահացածների թիվը հասել է 281-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 281-ի, այդ թվում՝ 114 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած ութ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 281-ի, այդ թվում՝ 114 երեխայի», – […] ...

Նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզ

18:53 23.08.2025

Նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզի Մեծամոր և Խոյ համայնքներ՝ ծանոթանալու Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհի և Ծաղկունք գյուղի կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։    ...

ԱՄՆ-ում հրաբուխ է ժայթքել

18:47 23.08.2025

ԱՄՆ-ում հրաբուխ է ժայթքել

ԱՄՆ Հավայան նահանգում գտնվող Կիլաուեա հրաբուխը կրկին սկսել է ժայթքել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): «Ընթացիկ ժայթքման երեսունմեկերորդ դրվագը սկսվել է օգոստոսի 22-ին, մոտավորապես 14:04-ին (օգոստոսի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:04-ին)», – ասվում է ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Երկրաբանական ծառայությունը նշել է, որ լավային շատրվանների բարձրությունը գերազանցել է 30 մետրը, իսկ հյուսիսային անցուղուց […] ...

BACK_TO_TOP