ՊԵԿ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+19.78 oC

ՊԵԿ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:48 17.08.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն:

Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների(Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգին, ինչպես նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ «խելացի» ռիսկերի կառավարման մեխանիզմներին:

ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաև էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, համակարգերի վեբ և մոբայլ տարբերակների, ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների հարթակի և այլ ենթակառուցվածքների ներդրման և բարելավման ուղղությամբ։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է հարկ վճարողների հետ շփումները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անձնական գրասենյակի միջոցով:

Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ մաքսային ծառայության մասով իրականացվում են 25-ից ավելի նախագծեր՝ ռիսկերի կառավարման համակարգի, ազգային մեկ պատուհանի, էլեկտրոնային հայտարարագրերի կատարելագործման և այլ ուղղություններով: Անդրադարձ է կատարվել նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարներն էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակին:

Խորհրդակցությանն ընդգծվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման կարևորությունը։ Այդ համատեքստում քննարկվել են նաև հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների համակարգի վերջին շրջանում խափանումների պատճառները: ՊԵԿ նախագահը կարևորել է խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը՝ հարկ վճարողներին լրացուցիչ անհանգստությունից զերծ պահելու համար: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո և հանձնարարել է ներկայացնել լուծման հստակ մեխանիզմներ:

Կոմիտեի ղեկավարին ներկայացվել է նաև ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման հայտերի գրանցման, հաշվառման և հետագծելիության առցանց համակարգի աշխատանքն ու արդյունավետությունը, այլ գերատեսչությունների հետ գործակցությունը, մասնավորապես՝ տեղեկությունների փոխանակման մասով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը կոմիտեի ղեկավարին վստահեցրել է, որ նախանշված միջոցառումների իրագործման համար ամենօրյա աշխատանք է տարվում՝ ընդգծելով, որ քննարկումը լրացուցիչ լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին:

Խորհրդակցության ավարտին ՊԵԿ նախագահը շրջել է տվյալների մշակման կենտրոնում, հետևել աշխատանքների կազմակերպման ընթացքին:

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (2 человека и в помещении)

Возможно, это изображение (2 человека и в помещении)

Возможно, это изображение (2 человека и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ

13:00 14.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք. 3 շարժական գույք. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. […] ...

Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

12:53 14.05.2025

Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապի ամրապնդմանը: «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի առաջին փուլով մայիսի 19-ին և 20-ին Արմավիրի մարզի Փարաքար և Բաղրամյան գյուղերի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի և […] ...

Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

12:47 14.05.2025

Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 15:00: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության միջոցով այցելուին հնարավորություն […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են իրենց հակամարտությունների կարգավորմանը․ Ուիթքոֆ

12:37 14.05.2025

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են իրենց հակամարտությունների կարգավորմանը․ Ուիթքոֆ

ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։ «Իմ կանխատեսումն այն է, որ շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում հարաբերությունների կարգավորման ներուժը։ Դա […] ...

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

12:32 14.05.2025

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

12:28 14.05.2025

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...

BACK_TO_TOP