00:19 14.08.2021
Օգոստոսի 13-ին` ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
23:57 13.08.2021
Օգոստոսի 11-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:50 13.08.2021
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ին, 15-18-ն առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը […]
23:38 13.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։42-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 870 հակ անասնակեր:
23:20 13.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ՝ վարչապետի որոշմամբ, Կարեն Բրուտյանն ազատվել էր ֆինանսների […]
22:42 13.08.2021
Օգոստոսի 12-ի երեկոյան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները, ինչպես և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին Սիսիանի բաժնի սպասարկման տարածքում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնցից մեկի բեռնախցիկում «Սայգա» տեսակի հրազեն կար՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 42 մարտական փամփուշտով։ Հայտնաբերվել են նաև հրացան, մահակներ, մեքենան ոչ սթափ […]
22:20 13.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Վարոսյանին վարչապետի արարողակարգի պատասխանատու նշանակելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,- ասված է որոշման մեջ։
21:50 13.08.2021
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին բաժին է ներկայացել 65-ամյա Մնացական Բ.-ն, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային […]
21:36 13.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստգորագրել Կարեն Բրուտյանն ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին ազատել ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
20:59 13.08.2021
Կառավարության որոշմամբ Հանրապետության բոլոր մարզերում ներդրվելու է միասնական երթուղային ցանց, որը սպասարկելու է մեկ օպերատոր: Սա նշանակում է, որ նույն մարզում ներմարզային ու միջմարզային ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն, իսկ երթուղային ցանցում ընդգրկվելու են բոլոր բնակավայրերը: Շիրակի մարզի նոր երթուղին մշակված է, այժմ քննարկումներ են ընթանում, թե գործող ուղևորափոխադրող ընկերություններից որոնք ցանկություն կունենան միասնական […]
20:50 13.08.2021
Այսօր ժամը 19:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի ամենաբանուկ և ինտենսիվ երթևեկությամբ հայտնի փողոցներից մեկում: Հաղթանակի պողոտա և Սպանդարյան խաչմերուկում բախվել են Toyota և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ ՈՒժեղ հարվածից Volkswagen-ը կողաշրջվել է, իսկ Toyota-ն ամբողջությամբ վնասվել է։ Բախման հետևանքով վարորդները չեն տուժել։ Toyota մակնիշի մեքենայի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ, նրան տեղում բուժօգնություն են […]
20:08 13.08.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Անուշավան համայնքում մեկնարկել են 9-րդ և 54-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում գրունտային 9-րդ փողոցը ավազակոպճային շերտով կկառուցվի, ընդհանուր 400 գծամետր հատված՝ 1200 քառակուսի մետր։ 54-րդ փողոցը կվերանորոգվի տուֆ քարով՝ 875 քառակուսի մետր։ Սալապատման և կոպճավազային խառնուրդով ճանապարհների բարեկարգման ծրագրի արժեքը 19 մլն դրամ է։ Պետությունը կտրամադրի գումարի […]
20:00 13.08.2021
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության […]
19:30 13.08.2021
Օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար, տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից: «Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց: Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները՝ ներառյալ տուրիստական վիզայի համար առաջին […]
19:14 13.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և […]
18:48 13.08.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ իր […]
18:41 13.08.2021
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Արշակ Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն […]
18:08 13.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը: Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ այդմ` 16 պետական […]
17:56 13.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սագանելիձեի ներդրումը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության, միջպետական կապերի զարգացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է […]
17:48 13.08.2021
Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: «Հայաստանը և Ուրուգվայը ավանդաբար բարեկամ երկրներ են։ 1965 թ․ Ուրուգվայի խորհրդարանն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երկկողմ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին: 1996թ. Արգենտինայում […]
17:42 13.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի. Ժիրայր Պողոսյանին ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,-ասվում է հրամանագրի մեջ:
17:36 13.08.2021
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է Մշտական ներկայացուցչին և նշել, որ Ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել: ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանում […]
17:28 13.08.2021
Երկարատև մանկավարժական գործունեության և հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար Ուկրաինայի Դնեպր քաղաքի հայկական դպրոցների Հայոց լեզվի ուսուցչուհի Սեդա Ղևոնդյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր այցելել է Սեդա Ղևոնդյանի գերդաստան՝ նախարարության անունից գնահատանքի խոսքեր ասելու բազմավաստակ ուսուցչուհուն և ևս մեկ անգամ արժևորելու նրա […]
17:21 13.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և […]
17:16 13.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները Ա․ Հ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ափ: Քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
17:11 13.08.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության աշխատակիցները և ՀՀ ոստիկանության կարգախմբերը համատեղ իրազեկման աշխատանքներ են իրականացնում հանրապետության ողջ տարածքում՝ տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում։ Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային […]
16:57 13.08.2021
«Այբ» կրթական հիմնադրամը «Քան» ակադեմիայի հարթակի միջոցով ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթության հասանելիություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտի, բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցչի համար: Հեռավար և առկա աշխատարանների ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները կծանոթանան հայալեզու կրթական ռեսուրսների հետ աշխատելու նոր գործիքներին, որոնք ուսումնառությունը և ուսուցումը կդարձնեն առավել […]
16:56 13.08.2021
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է կոմիտեի վերջին 7 ամսվա գործունեության արդյունքները։ Նրա խոսքերով՝ նշված ժամանակահատվածում կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը «Լեզվի մասին» օրենքի պահանջների պահպանման, խախտումների բացահայտման և դրանք վերացնելու պահանջով հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան: Վերջին 7 ամսվա ընթացքում հարուցվել է 63 վարչական վարույթ, […]
16:46 13.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։