16:46 13.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
16:35 13.08.2021
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։ Զինծառայողների ապահովագրության […]
16:29 13.08.2021
Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով վերանայվել է պարտադիր պահանջվող փաստաթղթերի ցանկը։ Այս մասին տեղեկացրին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Սոցփաթեթի հատկացման կարգի գործող կարգավորումների համաձայն` սոցփաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի) օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պարտադիր նախապայման է նույնականացման քարտի առկայությունը: Մինչև սույն թվականի […]
16:21 13.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 04.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին, կողաշրջվել և այրվել. 24-ամյա ուղևոր Մեսրոպ Մկրտչյանը մահացել է, իսկ 27-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
16:02 13.08.2021
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Օձուն գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Հովսեփ Մ.-ն, որը օգոստոսի 9-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ (Մարդուն առևանգելը) և 34-138-րդ (Բռնաբարության փորձը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:
15:46 13.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հարություն Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հարություն […]
15:29 13.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 10։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]
15:22 13.08.2021
Օգոստոսի 11-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ տուժողը Կարմիր Բլուրի փողոցից էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի […]
15:15 13.08.2021
Ս/թ օգոստոսի 16-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Փամբակ, Դարանակ, Արեգունի և Գեղամասար բնակավայրերում։ Գեղարքունիքի մարզպետարանից բնակչությանը խնդրում են խուճապի չմատնվել:
15:08 13.08.2021
Ոստիկանության Էրեբունու և ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Գաջեգործների փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Մուշեղ Հ.-ն, որը օգոստոսի 3-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […]
15:07 13.08.2021
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը անդրադարձել է հարցին՝ արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում: Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցն ու ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը: Հարց. Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հունաստանում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք երկրին մեծ վնասներ են հասցրել։ Արդյո՞ք […]
14:04 13.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կենտրոնական բաժնի ՔՀԲ և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Օրբելու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Էլմիրա Մ.-ն, որը ապրիլի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 176-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:50 13.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60…-70 աստիճան: Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ, որն […]
13:38 13.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Արգիշտի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Նաիրա Պ.-ն, որը մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:24 13.08.2021
ԱՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների […]
13:19 13.08.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, օրերս Արևելյան մաքսատուն-վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ. Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, և ուղևորներ […]
13:14 13.08.2021
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող COVID-19-ի նոր շտամներով, մասնավորապես` «Դելտա» շտամով: Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը, սակայն այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի շրջանառությունը։ «Շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ […]
13:06 13.08.2021
Ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 12-ին Լեոյի և Պարոնյան փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 42-ամյա Արման Մ.-ին, որը հուլիսի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արման Մ.-ն ներկայացվել է նախաքնական մարմնին:
12:41 13.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 15, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունների […]
12:23 13.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։ 215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։ Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։
12:06 13.08.2021
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են […]
11:54 13.08.2021
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյանի տնօրեն Ծովինար Հարությունյանն ու Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մասնակցել են օրվան նվիրված միջոցառումներին: Նրանք Կապանում շրջել են ցուցահանդես-վաճառքի տաղավարներով, ծանոթացել համայնքի բնակիչների աշխատանքներին՝ ձեռագործ խաղալիքներից մինչև խնամքի պարագաներ: Մասնակիցները ներկայացրել են իրենց հաջողված պատմությունները, բիզնեսի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև […]
11:51 13.08.2021
Պետական եկամուտների կոմիտեն հուլիսի 14-ին տեղեկացրել էր, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ և հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում առաջարկվել էր առաջնորդվել ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթներով՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, […]
11:03 13.08.2021
Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6055 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, […]
10:34 13.08.2021
Կայացել է եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան՝ Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, այլ պաշտոնատար անձինք։ Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան: Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ […]
10:17 13.08.2021
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր […]
09:56 13.08.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։ Մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։ Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել […]