09:53 13.08.2021
2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին […]
09:34 13.08.2021
Օգոստոսի 13-ին, ժամը 04:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
08:47 13.08.2021
Օգոստոսի 13-ին, ժամը 02:56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 05։55-ին։ Այրվել է տան երկրորդ հարկը (մասամբ)՝ կենցաղային իրերով։
23:59 12.08.2021
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։25-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի փակ՝ տրավմա, որովայնի սուջային պատի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Երջանիկ Դ-ն, իսկ «աջ ակնակապիճի վնասվածք, հեմատոմա» ախտորոշմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալեքս […]
23:57 12.08.2021
Օգոստոսի 12-ին, ժամը 08։50-ից 17։20-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ օգոստոսի 11-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
23:51 12.08.2021
Օգոստոսի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 5700 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1300 քմ, Էրեբունի […]
23:25 12.08.2021
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 12-13-ը, 15-17-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ […]
22:48 12.08.2021
Օգոստոսի 10-ին և 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաև ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 31 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարած՝ 6, վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 8 վարորդ, այդ թվում՝ 4-ը անչափահաս, որոնց տրանսպորտային […]
22:25 12.08.2021
Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները նախանշված ուղղություններում պատվով են կատարել առաջադրված […]
22:10 12.08.2021
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի <<հետիոտնային կանչ>>-ի ռեժիմով աշխատող նոր սերնդի լուսացույցային օբյեկտ […]
21:38 12.08.2021
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հայտարարում է գյուղատնտեսական մեքենաների ձեռքբերման մրցույթ Գեղարքունիքի մարզի համայնքների համար: Մրցույթին մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ. օգոստոսի 18-ը, ժամը 15:00-ն: Մրցույթի մանրամասները՝ նախարարության կայքում: https://mineconomy.am/page/1921
21:14 12.08.2021
Օգոստոսի 12-ին, ժամը 14։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել է 3 ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Թ․), «Hyundai Elantra» (վարորդ՝ Ա․ Բ․) […]
21:07 12.08.2021
Օգոստոսի 12-ին, ժամը 15։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի: […]
21:00 12.08.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են Կապանում և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում, որի նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները: Քննարկման հիմնական թեմաները […]
20:53 12.08.2021
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական ու մեծահասակների բաժանմունքներում հոսպիտալացումների թիվն ավելացել է։ Տարբեր ախտանշաններով հիվանդանոց տեղափոխվածների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները, շատերը բուժհաստատություն են դիմել սուր աղիքային ինֆեկցիաներով ու վերին շնչուղիների ախտահարումներով: Ըստ մասնագետների, սա աշնան վիրուսային սեզոնին բնորոշ կանխատեսելի ակտիվացում է, իսկ կլինիկական նշաններն ու գանգատները շատ դեպքերում նման են լինում COVID-19-ին։ Այս պարագայում […]
20:34 12.08.2021
Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Երկու փուլից բաղկացած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս տարվա ծրագրով նախատեսվում է հողային և հիմքերի կառուցման աշխատանքների իրականացում, արտաքին պատերի շարվածք՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցում, դռների ու պատուհանների տեղադրում։ Ծրագրի արժեքը 45.6 մլն դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը […]
20:21 12.08.2021
Լենինականում ծնված, ուսում ստացած, բայց ստեղծագործական ամբողջ կյանքը Մոսկվայում անցկացրած քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ՌԴ ժողովրդական նկարիչ է, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Հայրենի քաղաքից հեռու, բայց հայրենի քաղաքի համար քանդակների լավագույն գործերն է արել, իսկ դրանք Գյումրիի կենտրոնական հատվածներում են տեղադրված։ Ամենահայտնին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է։ Այն […]
20:07 12.08.2021
Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը: Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
20:02 12.08.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով սահմանվել է 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ https://bit.ly/3lSr1ai […]
19:58 12.08.2021
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ Զեկուցվող 3 հարցերը վերաբերել են օրենքներում ու օրենքի նախագծերում լրացումներ կատարելուն և ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցություն տրամադրելուն։ Օրենսդրական հերթական փաթեթով առաջարկվող բարեփոխմամբ ներդրվելու է ընդերքօգտագործող ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ։ Զեկուցող, նախարար Գնել Սանոսյանը խնդրեց ուշադրություն դարձնել «արդարացի վերաբաշխում» շեշտադրմանը, քանի […]
19:13 12.08.2021
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հաստատվել են օգոստոսի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստում, հետադարձ ուժ չունեն: Սա նշանակում է, որ նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև այս նախագծով սահմանվող վերջնաժամկետները։ Այսինքն՝ շահառուները, ովքեր օգտվում են այս արտոնությունից և ստանում են […]
18:30 12.08.2021
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 10-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, հոգևոր սպասավորը, ՏԻՄ ներկայացուցիչներ և նորակոչիկների հարազատներ: Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամասի հրամանատարը բարի ծառայություն է մաղթել նրանց, հորդորել ամենայն խստությամբ պահպանել անվտանգության կանոնները։
18:28 12.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հերթական սեմինար-քննարկումը՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարը վարել է ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Ալվարդ Արշակյանը։ Սեմինարի ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան. մասնակիցները ստացել են իրենց հարցերի պատասխանները։ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների շուրջ սեմինարները լինելու […]
18:26 12.08.2021
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի։ […]
18:18 12.08.2021
Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունել է պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին: Կարևորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն է […]
18:12 12.08.2021
Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհավորել է պարոն Գալագերին Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առկա համագործակցության բարելավման և ավելի բարձր նշաձողեր […]
17:58 12.08.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնել հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը: Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարին Հայաստանում […]
17:54 12.08.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ծերենցի փողոցի բնակիչներից մեկը բաժին էր բերել հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 7,62 մմ տրամաչափի 62 փամփուշտ։ Երևանում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ՝ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական, Շենգավիթի բաժինների […]
17:46 12.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և օժանդակությամբ: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի շրջանակում փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի Բերդավան […]