TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անցկացվել են հրաձգության մարզումներ

18:06 12.08.2021

Օգոստոսի 10-12-ը ՀՀ ԶՈւ զորամիավորումներում տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Զինծառայողները մարտավարական բարդ պայմաններում կատարել են կրակային վարժություններ, ցուցադրել իրենց հմտություններն ու գիտելիքները։

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ

17:58 12.08.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնել հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը: Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարին Հայաստանում […]

̰
Ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

17:54 12.08.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ծերենցի փողոցի բնակիչներից մեկը բաժին էր բերել հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 7,62 մմ տրամաչափի 62 փամփուշտ։ Երևանում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ՝ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական, Շենգավիթի բաժինների […]

̰
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Տավուշի Բերդավան համայնքից

17:46 12.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և օժանդակությամբ: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի շրջանակում փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի Բերդավան […]

̰
ԱԺ նախագահը հանդիպել է ասորական համայնքի ներկայացուցչի հետ

17:40 12.08.2021

Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ: Ալեն Սիմոնյանը ծանոթացել է Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին և պատգամավորին հորդորել ակտիվորեն ներգրավված լինել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում: Միրզոևան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել է, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու […]

̰
Հրդեհ Հացավան գյուղում

17:33 12.08.2021

Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի: […]

̰
Անցկացվել են տանկային վարժանքներ

17:28 12.08.2021

Օգոստոսի 10-11-ը 2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Տեսական և գործնական աշխատանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները։

̰
ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցչի հետ

17:22 12.08.2021

Օգոստոսի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին և աջակցելու դրանց լուծմանը: Կնյազ Հասանովը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի […]

̰ ̰
Հրազդանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի համար

17:09 12.08.2021

Հրազդան քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

̰
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:48 12.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանի մթնոլորտային օդի որակը  օգոստոսի 4-11-ն ընկած ժամանակահատվածի համար: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 6-ին, 8-11-ը, Արաբկիրում և Շենգավիթում՝ օգոստոսի 11-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 4-ին, 7-10-ը, Նոր Նորքում՝ օգոստոսի 4-ին, […]

̰
Քրեական հետախույզները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

16:28 12.08.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 11-ին ոստիկանության Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Կարեն Գ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 3-ից ՌԴ Յարոսլավլի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Բռնաբարությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության վերաբերյալ միջոցառում է անցկացրել Լոռու մարզում

16:17 12.08.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի և Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հրդեհների կանխարգելման և հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ համատեղ իրազեկող, քարոզչական բնույթի հանդիպում են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում: Հանդիպմանը մասնակցել է ճամբարական 180 երեխա։ ՔՏՀՏՄ Լոռու տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետ […]

̰
Կներդրվի ընդերքօգտագործման ոլորտի ավելի արդարացի հարկման համակարգ. հավանություն է տրվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը

15:55 12.08.2021

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Առաջարկվող կարգավորման նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, […]

̰
Օգոստոսի 11-12-ը հանրապետության առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում

15:54 12.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 11-12-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով գործադիրն առաջարկում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը

15:44 12.08.2021

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը փոխելն է և դրան տարածքային համաչափ զարգացման նշանակություն […]

̰
Շենգավիթում տղամարդը սպանել էր նախկին կնոջը. նա ձերբակալվել է

15:39 12.08.2021

Օգոստոսի 11-ին` ժամը 09:20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը։ Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին տղամարդու նշած շենք։ Այդ ընթացքում Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Արտաշիսյան փողոցի վերոհիշյալ շենքի շքամուտքի մոտ կին է ընկած: Մեկնած […]

̰
Հանրակրթության պետական չափորոշիչ. «Ի՞նչ ես ստացել»-ը կփոխարինվի «Ի՞նչ ես սովորել»-ով

15:36 12.08.2021

Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին, ծանոթացնելու գործարկվող նոր կայքի հնարավորություններին: «Մանկավարժությունը գիտություն է, որն ունի օրենքներ, ինչպես մաթեմատիկան: Մեր խնդիրն է […]

̰
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը

15:34 12.08.2021

Օգոստոսի 11-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրեց պատգամավոր Լուսինե Բադալյանը: Գլխադասային հանձնաժողովի նախագահի թեկնածուն ԱԺ նախորդ գումարման ընթացքում հեղինակել և համահեղինակ է 23 […]

̰ ̰
Թունավորման դեպք Արմավիր քաղաքում․ 9 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

14:47 12.08.2021

Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա […]

̰
Կումայրիի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

14:40 12.08.2021

Օգոստոսի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Ավտոկայան բանավանի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ պահում, պատրաստում և օգտագործում է մարիխուանա: Նույն օրը նա բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպաններից հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակներ՝ 93 և 74 գրամ կանեփանման զանգվածով: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփի զանգված է, որն իբր հավաքել էր Ղարիբջանյան […]

̰
Տեխնոլոգիական 16 ուղղություններով անվճար դասընթացներ արցախյան պատերազմների մասնակիցների համար

14:35 12.08.2021

Տեխնոլոգիական 16 ուղղություններով անվճար դասընթացներ կանցկացվեն արցախյան պատերազմների մասնակիցների համար։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։ Այն մասնակիցները, որոնք կանցնեն ընդունելության կարգը՝ կուսանեն անվճար։ Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը։ 8 կրթական հաստատություններում՝ 16 ուղղություններով շարունակվում է հայտերի ընդունման գործընթացը։ Բոլոր մանրամասները՝ https://edu.hti.am/ կայքում։

̰
Հայաստանի ապագան պայմանավորված է նրանով՝ ինչպես են այսօրվա երիտասարդներն իրենց գիտելիքները վերածում գործողությունների․ ԱԳՆ

14:29 12.08.2021

ՀՀ ԱԳՆ ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ 1999թ․ ի վեր ՄԱԿ-ն օգոստոսի 12-ը նշում է որպես Երիտասարդության միջազգային օր։ Երիտասարդության ձգտումներից ու հաջողություններից է կախված ցանկացած պետության ապագան։ Այս գիտակցումը հանգեցրել է երիտասարդների դերի ամրապնդմանը ժամանակակից աշխարհում, ինչի մասին է վկայում այն, որ ՄԱԿ-ի կողմից 2015թ․ ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների և 169 թիրախների զգալի […]

̰
«Ափդեյթ». կուսումնասիրվեն Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գոհարները

14:20 12.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում: Նշենք, որ արդեն երգեր են գրանցվել մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և […]

̰
Տավուշի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

13:58 12.08.2021

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օգոստոսի 6-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։ Քրեական հետախույզները ժամը 22-ի սահմաններում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Այգեձոր գյուղի 36-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից։ […]

̰
Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում վաղը վթարային ջրանջատում կլինի

13:46 12.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 13-ին` ժամը 10:00-22:00, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Վարշավյան, Ա. Տիգրանյան, Բաբայան, Սուրենյանց, Վ. Վահյան փողոցները, Հաղթանակ զբոսայգին, Կ. Ուլնեցու 2-60 համարների շենքերը և 1-59 համարների անհատական տները, Ահարոնյան 1/6, 1/7, 1/8, 1/9, 2, 2/1 […]

̰
Թմրամիջոցը գրպանում լողափ էր գնացել. ոստիկանության բացահայտումը

13:31 12.08.2021

Ամռանը հատկապես հանգստի գոտիներում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիների վարք ու բարքին առավել ուշադիր են, ծառայության մեջ զգոն, ինչն առանձնակի կարևոր է թե՛ հասարակական կարգի ապահովման և թե՛ հանցագործությունների բացահայտման գործում: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ օգոստոսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները թմրանյութ հայտնաբերեցին: Ժամը 18-ի սահմաններում ոստիկանները համատեղ ծառայություն կատարելու ընթացքում, […]

̰
«Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է». վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին

13:22 12.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության պատկերացումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հուլիսի 29-ին կառավարության նիստում ես ուրվագծել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության […]

̰
Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

13:12 12.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պատմամշակութային արժեք ներկայացնող Հառիճավանք վանական համալիրի տարածքում, առանց լիազոր մարմնի թույլտվության, շինարարական աշխատանքներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հառիճ համայնքում գտնվող […]

̰
BACK_TO_TOP