17:25 09.08.2021
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում կայացել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:
17:16 09.08.2021
Օգոստոսի լույս 4-ի գիշերը ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ոստիկաններից մեկը Իջևանի բաժին հայտնել էր, որ Իջևանի Երևանյան փողոցի վարկային կազմակերպություններից մեկի ահազանգման համակարգը միացել է։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և Իջևանի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին վարկային կազմակերպություն։ Պարզվեց հետևյալը. վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնալով՝ փող էր պահանջել։ Այդ ընթացքում աշխատակիցը սեղմել […]
17:13 09.08.2021
Օգոստոսի 9-ին՝ ժամը 15։17-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Տերյան 24-րդ փողոցում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել է չշահագործվող «PAZ-672» մակնիշի ավտոբուս:
17:11 09.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 37-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, նույն մարզի 24-ամյա բնակիչն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկել է Երևան […]
17:06 09.08.2021
Մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում նորանշանակ կրտսեր հրամկազմի մասնակցությամբ անցկացվել են հավաքներ։ Զինծառայողներին ներկայացվել է մարտական պատրաստության գործընթացը, հրամանատարի և շտաբի աշխատանքի կարգը մարտական խնդիրն ստանալուց հետո, մարտական գործողությունների վարման ընթացքը և այլն։ Նաև ստուգվել են մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները տարբեր առարկաներից։
17:00 09.08.2021
50-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած, հայտնում են ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:56 09.08.2021
Օգոստոսի 8-ին՝ ժամը 20։45-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայր տանող խաչմերուկում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, կանգնեցրել են մի 47-ամյա տղամարդու վարած «Միցուբիշի» ավտոմեքենան։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է կարմրախայտ տեսակի 9 ձուկ, իսկ սրահում` 1 նապաստակ և «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազեն: Վարորդը հայտնել է, որ ձուկը կարթով որսացել […]
16:52 09.08.2021
Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։ Հիշեցնենք, որ օգոստոսի […]
16:48 09.08.2021
Օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանը, Վարդան Մովսիսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ։ Այցի […]
16:42 09.08.2021
Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, ուժեղ կարկուտ է տեղացել Ամասիայի տարածաշրջանի մեկ տասնյակից ավելի գյուղական բնակավայրերում։ Մոտ կես ժամ տեղացած կարկուտից վնասվել են բանջարաբոստանային մշակաբույսերն ու մրգատու ծառերը, բերքի մեծ մասը վերականգնել հնարավոր չէ։
16:36 09.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածի համար: «Սևանա լճի մակարդակը օգոստոսի 2-8-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.70մ (08.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի […]
16:28 09.08.2021
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ կառավարության 24.06.2021թ. թիվ 1048-Ն որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։ Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային […]
16:22 09.08.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վսեմաշո՛ւք Պրն. Վարչապետ, Քրիստոնէական սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն: Կը շնորհաւորենք Ազգային Ժողովին ընտրութիւնը, ինչպէս նաեւ Ձեր նշանակումը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան ու նոր կառավարութեան […]
16:10 09.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է. « Ձերդ Գերազանցություն Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանը կիսում է Սինգապուրի հետ այն արժեքները, որոնք նպաստել են Ձեր երկրի վերելքին և միջազգային հեղինակությանը՝ արդյունավետ տնտեսական […]
16:01 09.08.2021
Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։ Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։ 400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից […]
15:57 09.08.2021
28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե և 6 արծաթե մեդալ: Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից: Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նույն բուհը ներկայացնող Արման Բայրամյանը, Վաչագան Դիլանյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանը՝ արծաթե մեդալների: […]
15:51 09.08.2021
ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասված է հրամանագրի մեջ:
15:42 09.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]
15:40 09.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 7-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 56-ամյա Գենադի Խ.-ն, որը. հունիսի 20-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ (Գողությունը) և 264.1-րդ (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: `
15:38 09.08.2021
Oգոստոսի 8-ին՝ ժամը 17։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի հանրապետության սահմանային հատվածում, ինչի հետևանքով հրդեհը հասել է գյուղի վարչական տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 […]
15:20 09.08.2021
2021թ. օգոստոսի 11-ին Ազատամուտ, օգոստոսի 12-ին Ենոքավան համայնքներում Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու վարժանք՝ «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։ Ինչպես տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, օգոստոսի 11-ին՝ ժամը 10:00-ին, Ազատամուտում գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Ենոքավանում գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Մարզպետարանից խնդրում են չանհանգստանալ:
15:14 09.08.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Աշոտ Ս.-ն, որը հուլիսի 1-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին […]
14:37 09.08.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ նախատեսվում է հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով: Իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողն անձնական էջ մուտք չգործելու դեպքում, այն իրականացվում է ՀՀ հրապարակային […]
14:31 09.08.2021
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 7-ին Գյումրիի Լ. Մադոյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա Հրանտ Խ.-ին, որը մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հրանտ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
14:30 09.08.2021
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը՝տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար:
14:06 09.08.2021
Ազգային ժողովը այսօր շարունակել է առաջին նստաշրջանի աշխատանքները: Հիշեցնենք, նախորդ նիստին Դոնթի բանաձևով բաժանվեցին 12 մշտական հանձնաժողովների նախագահության տեղերը: Հանձնաժողովներից 9-ում կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները, 3-ում՝ «Հայաստան» խմբակցության անդամները: Այժմ խորհրդարանը պետք է ընտրի հանձնաժողովների նախագահներ: Առաջինը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացվել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին՝ Վլադիմիր Վարդանյանին, որը նույն հանձնաժողովը ղեկավարել […]
14:01 09.08.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 20-ամյա Արմեն Հ.-ին, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:31 09.08.2021
Ոստիկանության Մեծամորի և Թումանյանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Լոռու մարզի Դսեղ գյուղից Մեծամորի բաժին բերման են ենթարկել 60-ամյա Հարություն Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հարություն Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: `
13:15 09.08.2021
Հրապարակվեցին օգոստոսի 7-ին կայացած մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ֊հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների ենթաբաժնի համար նախատեսված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման գրավոր քննության արդյունքները: 17 թափուր հաստիքի համար գրավոր քննությանը մասնակցել է 50 հավակնորդ:
13:07 09.08.2021
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները օգոստոսի 8-ին Թբիլիսյան խճուղուց ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Սամվել Թ.-ին, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից […]