TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. համագործակցությունն ամրապնդվում է

16:10 10.08.2021

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը օգոստոսի 10-ին ընդունել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգիին (նստավայրը՝ Վրաստան) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL/) ծրագրի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները բարձր […]

̰
Դիրիժորական միջազգային մրցույթի հաղթողը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

16:01 10.08.2021

Միջազգային հեղինակավոր Անտալ Դորատիի անվան դիրիժորական մրցույթի հաղթողը, դրամական պարգևից բացի, այլ մրցանակների շարքում 2022-2023 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն կստանա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից՝ հունգարական արմատներ ունեցող դիրիժոր և կոմպոզիտոր Անտալ Դորատիի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի նպաստելու զարգացող նվագախմբերի դիրիժորների կարիերայի առաջընթացին։ Ըստ կանոնակարգի՝ մրցույթին […]

̰
Բնակարան Իսպանիայում, առանձնատուն Վահագնի թաղամասում. ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը` պատգամավորի հարցը Վահե Հակոբյանին

15:48 10.08.2021

Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի թեկնածությունը: Վերջինիս ուղղված պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են նրա կենսագրական տվյալներին և ունեցվածքին: Բնակարան Իսպանիայում, առանձնատուն Վահագնի թաղամասում, բնակարաններ Դեմիրճյան փողոցում, ավտոմեքենաներ, հողամասեր. ՔՊ-ական պատգամավորը Վահե Հակոբյանից հետաքրքրվեց. «Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը»:  

̰
Ջրափրկարարները ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն

15:47 10.08.2021

Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։52-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեծանվանավակից ցատկել է լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ: Ջրափրկարարները ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացի Ն․ Խ․-ին (ծնված 1972 թ.) և հեծանվանավակը: Քաղաքացու կյանքին վտանգ չի […]

̰
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ

15:42 10.08.2021

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չի հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]

̰
Գագարինում մեկնարկել են խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները

15:37 10.08.2021

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում 2021 թվականի հուլիսի վերջին տասնօրյակից արդեն մեկնարկել են Սևան համայնքի 500 խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի, մոտ 4.3 կիլոմետր բաշխիչ ցանցի, 85 հատ ջրաչափիչ հորի, 1 կիլոմետր կոյուղու և Սևանի 2.2 կիլոմետր երկարության կոյուղու կոլեկտորների կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս ծրագիրը Գագարին գյուղի համար ունի […]

̰
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի

15:34 10.08.2021

Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են կարմիր գրքում գրանցված ծաղիկը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս, որ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և […]

̰ ̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

15:12 10.08.2021

Օգոստոսի 9-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 37-ամյա Ստեփան Կ.-ն (նույն ինքը՝ Ստեփան Չ.-ն), որը ապրիլի 1-ից Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 54.2 մլն մ³-ով

15:10 10.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը օգոստոսի 10-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 54.2 մլն մ³-ով, Արփի լճի ջրամբարում՝ 1.8 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 5.8 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 10.5 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 1.22 մլն մ³-ով:

̰
Օգոստոսի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:53 10.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Ներքին Չարբախում ապօրինի հատվել է 2 ծառ. բերման են ենթարկել 2 տղամարդու

14:25 10.08.2021

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից ստացված գրության համաձայն, իրականացրել են ստուգայց, որի ընթացքում պարզվել է, որ Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 28 հասցեի հարակից տարածքում ապօրինի հատվել է 2 ծառ: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը՝ ժամը 15։00-ին, […]

̰
Աննա Դանիբեկյանը որոշեց ԱԺ նիստերին մասնակցող Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան

14:18 10.08.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի […]

̰
Ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստը

13:47 10.08.2021

Անցկացվում է Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում է ավագանու 37 անդամ։ Օրակարգում ընդգրկված է 4 հարց։ Առաջին հարցը վերաբերել է Երևան քաղաքի ավագանու 2020թ․-ի դեկտեմբերի 23-ի համար 310 N որոշման մեջ փոփոխություններ կատարելուն և գումար հատկացնելուն։ Որոշումն ընդունվել է ավագանու անդամների 36 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոյեմբերյանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

13:38 10.08.2021

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին Բերդավան գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 41-ամյա Սանասար Հ.-ին, որը մարտի 19-ից ՌԴ Կամչատկայի երկրամասի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 258.1-րդ հոդվածի (Ապօրինի որսը) 3-րդ մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

13:07 10.08.2021

ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 9-ին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Զահրա Մ.-ն, որը 2019 թ. հունվարի 2-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին […]

̰
Oգոստոսի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 67 դեպք

12:44 10.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման` 3, համակարգչային հանցագործության, ծեծի և ընտրական խախտումների հետ կապված դեպքերի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության […]

̰
Վարձակալը դանակահարել էր տանտերերին ու հարևանին. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

12:42 10.08.2021

Օգոստոսի 8-ի լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 72-ամյա կին և 64-ամյա տղամարդ, որոնք Էջմիածնի Թամանյան փողոցի բնակիչ են։ Նախ բուժհաստատություն մեկնեցին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց միացան քննիչներ, փորձագետ ու դատաբժիշկ։ Վաղարշապատի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ կինն […]

̰
Կումայրիի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

12:35 10.08.2021

Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ գյումրեցի, 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում: Ստացված տեղեկություններն իրացնելով` օգոստոսի 4-ին քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերեցին կանեփի 12 ցողուն: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է ցանել, աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է […]

̰
Վանաձորում նշանադրությունը չեղարկելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

12:32 10.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակիչը 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, նույն քաղաքի Շիրակացի և Զորյան փողոցների խաչմերուկում հանդիպել է 46-ամյա համաքաղաքացու հետ և վերջինիս դստեր հետ նշանադրությունը չեղարկելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակով դիտավորությամբ […]

̰
Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս

12:12 10.08.2021

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել է Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը […]

̰
Ովքե՞ր կարող են դիմել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակման համար

11:40 10.08.2021

Կերակրողին (ընտանիքի հայր կամ մայր) կորցնելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին․ 18 տարին չլրացած երեխային, 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, 5 մահ

11:01 10.08.2021

Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 610 դեպք, որոնցից 221 590-ն` առողջացած, 4658-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 402 666 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Ունենք 183 առողջացած, […]

̰
Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

10:52 10.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, 2021թ. հունիսի 8-ին զանգահարել և պարտադրել է […]

̰
Հրադադարի խախտում Շոշ-Մխիթարաշեն հատվածում․ ադրբեջական կողմը կիրառել է հակատանկային նռնականետ

10:48 10.08.2021

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է […]

̰
Մասիս քաղաքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

10:45 10.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 08.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի՝ 5-րդ փողոցի 33, 34 շենքերի, Կայարան թաղամասի, «Մասիս Տոբակո», «Ոոսկե Կացին» ընկերությունների, Օրթոպեդիկ հիվանդանոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը գերիների հարցով հանդիպել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

10:35 10.08.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

̰
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը մշակել է MigApp անվճար հավելվածը

10:24 10.08.2021

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, միգրանտների համար մշակել է MigApp անվճար հավելվածը, որը տրամադրում է անվտանգ և վստահելի տեղեկատվություն երկրների միգրացիոն ծառայությունների, այդ թվում բժշկական ծառայությունների, երկրի հատուկ տվյալների, տարատեսակ կոնտակտային տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Հավելվածի մասին ավելին, ինչպես նաև՝ ներբեռնման հղումներն՝ այստեղ։

̰
Շվեյցարիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

10:15 10.08.2021

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անունից, մեծ հաճույքով, Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, այս նշանակալի պաշտոնում Ձեզ եմ ուղղում հաջողության լավագույն բարեմաղթանքներս, ցանկանում եմ […]

̰
Կենդանիներին ջրելու նպատակով «Կարմիր ավազ» լճակից իրականացվել է ապօրինի ջրառ

10:12 10.08.2021

Օրերս ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում Աժդահակ լեռան հարակից «Կարմիր ավազ» կոչվող լճակում իրականացրած զննման արդյունքում պարզել են, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Թ.Խուդոյանը կենդանիներին ջրելու նպատակով լճակից իրականացնում է ապօրինի ջրառ: Պոմպը և պոլիէթիլենային խողովակաշարը տեղում ապամոնտաժվել է, Խուդոյանը ենթարկվել է վարչական […]

̰
BACK_TO_TOP