TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:57 07.08.2021

Օգոստոսի 5-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 9 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Բերդ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Լոռու մարզի Ջրաշեն, Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:54 07.08.2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]

̰
Պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով․ ՀՀ ՄԻՊ

21:49 07.08.2021

Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն, որ անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Օրինակ` կադաստրյային այս վկայականը հաստատում է Սյունիքի Քարահունջ համայնքի բնակչի սեփականության իրավունքը պտղատու այգու նկատմամբ: Այն տրված է 2002թ.՝ ՀԽՍՀ Հողային […]

̰
̰
Հարժիս գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

18:50 07.08.2021

Օգոստոսի 7-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 14:23-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացուն Սևանա լճից

18:41 07.08.2021

Օգոստոսի 7-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են լողացող քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 150 մ և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները Ա․ Մ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ջրից և մոտեցրել լողափ:

̰
Գյումրիում շան կծոցի հետևանքով հիվանդանոց դիմողների թիվն ավելացել է

18:30 07.08.2021

«Գյումրի» բժշկական  կենտրոն շան կծոցի դեպքերով դիմողները ավելացել են: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը: Բժշկական կենտրոնում վիճակագրություն են կազմել, իսկ համեմատությունը՝ 2018 թվականի հետ է: Համաձայն այդ վիճակագրության, այս տարիների ընթացքում շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների թիվը 100-ով ավելին է: «Պետությունը համապատասխան պատվաստանյութը տալիս է, բայց մենք նաև գնում ենք: […]

̰
Գյումրիում հաշմանդամները կարող են աշխատանք գտնել ՏՏ ոլորտում

18:10 07.08.2021

Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են աշխատանք գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սրան է ուղղված ծրագիրը, որն իրականացնում են հասարակական սեկտորը և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները: Ծրագիրը մեկնարկել է Գյումրիից: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում հեթական հանդիպման մասնակիցները հաշմանդամություն ունեցող անձինք են: Ըստ վիճակագրության հաշմանդամություն ունեցողների 98 տոկոսը գործազուրկ է: Գործատուի պահանջներն ու նրանց հնարավորությունները շատ հաճախ չեն համապատասխանում, […]

̰
Գյումրիում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ․ մահացածները ամուսիններ են

17:42 07.08.2021

Գյումրիում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածները երիտասարդ ամուսիններ են։ Դեպքի վայրից SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է , որ նախնական տվյալներով տղամարդը զինծառայող էր և  Ալավերդյան 70 տանը մշտական բնակություն չեն հաստատել, այստեղ են  անցկացրել ամառային արձակուրդի օրերը։ Ամուսիններն ունեն հինգ տարեկան երեխա, նա չի տուժել։ Շիրակի մարզի դատախազի հաղորդմամբ, դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ […]

̰
Նոր միկրոավտոբուսներով Գյումրիի նոր երթուղային ցանցի գործարկումը դարձյալ ուշանում է

17:30 07.08.2021

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում դեռ նոր երթուղիների ուղեգիծն են մշակում, այնինչ 2018 թվականից խոսվում ու քննարկվում է երթուղային ցանցը նորացնելու հարցը։ Նոր ցանց ունենալը  քաղաքային իշխանությունները կապում էին քաղաքում լայնածավալ փողոցաշինական ծրագրի ավարտի հետ, հետո ավտոպարկն էր պետք է թարմացնել։ Այժմ փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, իսկ ավտոպարկը 80 տոկոսով համալրվել  է։ Ընդամենը անցած տարի հաջողվեց […]

̰
Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ սեփական տան բակում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիերը

16:48 07.08.2021

Այսօր` օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյաի և 30-ամյա Լիանա […]

̰
Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ. պետական աջակցության ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում

16:33 07.08.2021

Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ. պետական աջակցության ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։  Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև տվյալ տարվա օգոստոսի 12-ը պետք է դիմեն նախարարություն՝ սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր կնքելու համար։ Շահառուներ կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։ Մատակարարները ծրագրի շրջանակում սերմերի վաճառքը պետք է […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:35 07.08.2021

Ոստիկանության Վարդենիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Լեռնիկ Օ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 353.1-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական […]

̰
ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել էքսպրես-բեռների փոխադրում իրականացնող ընկերությունների հետ

15:20 07.08.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը առաքանիների (էքսպրես-բեռների) փոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերն ու կարգավորման ուղիները քննարկելու նպատակով: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին, տեղեկացրել է, որ նմանատիպ աշխատանքային հանդիպումները միտում ունեն վերհանելու տնտեսվարողների խնդիրները, փնտրելու համակարգային լուծումներ, և վստահեցրել, որ Կոմիտեն պատրաստակամ […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

14:57 07.08.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին Օդեսա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Արթուր Ա.-ն, որը 1999 թ. հունվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. ՊՆ

14:52 07.08.2021

Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

̰
Տաթև համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ

14:36 07.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 62-ամյա բնակիչը, 2016թ-ից 2021թ. փետրվար ամիսը հանդիսանալով վերոնշյալ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի […]

̰
Կենտրոնականի ոստիկանները նախկինում կատարված գողության դեպքեր են բացահայտել

14:04 07.08.2021

Հուլիսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ միացել է Մաշտոցի պողոտայի խանութներից մեկի ազդանշանային համակարգը, կոտրված է խանութի ցուցանակը, իսկ մուտքի դուռը բաց է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին խանութի մենեջերը հաղորդում է տվել, որ հուլիսի 13-ի ժամը 21.00-ից հուլիսի 14-ի ժամը 07.05-ն ընկած ժամանակահատվածում խանութի մուտքի դուռը կոտրել ու գողացել են […]

̰
Շենգավիթի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

13:54 07.08.2021

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Քնարիկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի […]

̰
Բուլղարիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

13:29 07.08.2021

Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ: Ուղերձում, մասնավոչապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, ընդունեք խնդրեմ իմ ջերմագին շնորհավորանքները և լավագույն մաղթանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և […]

̰
Գորիսի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

13:26 07.08.2021

Օգոստոսի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողները Գորիս-Կապան ճանապարհի Կատարի տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են 46-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ 66-11» մեքենան։ Մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խմ վառելափայտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Վարորդը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Շուռնուխ գյուղի Կատարի տարածքում ապօրինի ծառահատում է արել: Հայտնաբերվածը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող […]

̰
Բացահայտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկամամբ կատարված ավազակային հարձակման դեպքը. ՔԿ

13:20 07.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2021թ. օգոստոսի 04-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք էր գործել «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի […]

̰
Պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 52.5 մլրդ-ով. ՊԵԿ

11:30 07.08.2021

2021 թվականի 1-ին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 750.2 մլրդ դրամ: Կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 697.7 մլրդ. դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5% 2021թ. 1-ին կիսամյակի արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 131 […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք, 5 մահ

11:01 07.08.2021

Օգոստոսի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 923 դեպք, որոնցից 221 043-ն` առողջացած, 4641-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 385 302 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Ունենք 218 առողջացած, […]

̰
Դատավորների թեկնածուները քննություն են հանձնում

10:58 07.08.2021

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ տեղի է ունենում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով որակավորման գրավոր քննություն:

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք

09:34 07.08.2021

Օգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […]

̰
Շինուհայր գյուղում բռնկված հրդեհը մարվել է

00:00 07.08.2021

Օգոստոսի 6-ին` ժամը 21։52-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել է մոտ 30 հա հնձած ցորենի դաշտ։

̰
̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 66,5 հա տարածքում բռնկված հրդեհները

23:52 06.08.2021

Օգոստոսի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 45 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5,6 հա, էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 7000 քմ, Նորք-Մարաշ […]

̰
Արևաշող գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

23:41 06.08.2021

Օգոստոսի 6-ին՝ ժամը 18։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։55-ին, մարվել՝ 19։33-ին։ Այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր։

̰
BACK_TO_TOP