TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

09:37 10.08.2021

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

̰
Փրկարարները Հարթագյուղի 4 տներից հեռացրել են սելավաջրերը

08:51 10.08.2021

Օգոստոսի 9-ին, ժամը 20:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Ղալթաղչի» կոչվող կայարանի հարակից տները տեղացած հորդառատ անձրևից ջրալցվում են։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ 4 տներից հեռացրել […]

̰
Երկրից դուրս գալու ժամանակ ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները մարդկանց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում․ ՄԻՊ

08:40 10.08.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Քրեական գործերին վերաբերող հիմնարար խնդիր է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը` երկրից դուրս գալը ոչ իրավաչափ սահմանափակվում է` նրան շարունակաբար պահելով անորոշ վիճակում: Ցավոք, այս խնդիրն այդպես էլ չվերացավ: Օրինակ՝ Ոստիկանությանն ուղղված քննիչի ընդամենը մի գրության հիման վրա մարդու նկատմամբ կիրառվում […]

̰
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

08:10 10.08.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:54 09.08.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են

23:29 09.08.2021

Օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։ Ժամը […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:53 09.08.2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 9-ին, 11-ի շրջանների զգալի մասում, 10-ին, 12-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]

̰
Երևանի Հասրաթյան փողոցում խանութի տանիք է այրվել

22:40 09.08.2021

Օգոստոսի 9-ին` ժամը 16։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում այրվում է խանութի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։13-ին։ Այրվել է չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրերի (ընդհանուր՝ 400 քմ) մոտ 200 քմ հատվածը։

̰
Վանաձորում սելավաջրերը լցվել են բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը

22:24 09.08.2021

Օգոստոսի 9-ին` ժամը 17։33-ից մինչև 18։50-ը, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Վանաձոր քաղաքում տեղացած անձրևների, կարկուտի և քամու հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական […]

̰
Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը մեկուսացրել են

21:59 09.08.2021

Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։ Հիշեցնենք, […]

̰
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ

20:26 09.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը, նույն գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մարիցա […]

̰
Հրազդան քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

20:15 09.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 07.00-15.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի՝ Շինարարների, Րաֆֆու, Կոստանյան, Չարենցի փողոցների և Բանավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Շիրակի մարզի 8 գյուղերում ջրամատակարարման ցանցը հիմնանորոգվում է

19:59 09.08.2021

Շիրակի մարզի 8 գյուղերում ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում: Սա KFW գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացնող ջրամատակարարման ծրագրի մաս է կազմում: Գյուղերում ներքին ցանցը մի քանի տասնամյակների հնության է:  Պարբերաբար վթարներ են ու ջրակորուստներ, ինչի հետևանքով գյուղերում խմելու ջուր բոլորին չի հասնում: Օրինակը Հայկավան գյուղում է, որտեղ 9 կմ-ից ավելի ջրամատակարարման ցանց է հիմնանորոգվում: Հայկավան […]

̰
Մեր համբերությունը նույնպես անսպառ չէ․ Արշակ Կարապետյանը՝ Ստանիսլավ Զասին

19:46 09.08.2021

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին […]

̰
Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում տեղադրվում է 10 հակակարկտային կայան

19:31 09.08.2021

Գումարի 55 տոկոսը՝ պետության, 45 տոկոսը համայնքային բյուջեից, և 12 մլն դրամի շրջանակներում Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում կտեղադրվի 10 հակակարկտային կայան։ Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ-ի կողմից։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։ Տեղեկացնում է […]

̰
Կոտայքի մարզում Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. կա 3 զոհ

19:23 09.08.2021

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 մարդ, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ […]

̰
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից

19:05 09.08.2021

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչպես է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց, որ տվյալները վերջերս են ի հայտ եկել: «Այդ տվյալները փաստում են այն մասին, որ […]

̰
Սարավանի լեռնանցքում իրականացվող հողային աշխատանքների համար օգոստոսի 9-12-ը միջպետական ճանապարհով երթևեկությունը կլինի միակողմանի

18:57 09.08.2021

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ճանապարհի կմ 166 – կմ 167 հատվածում (Սարավանի լեռնանցք) իրականացվում են հողային աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկությունն օգոստոսի 9-ից մինչև 12-ը կիրականացվի միակողմանի։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և հայցում երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

̰
Ամասիայում և Աշոցքում  կարկուտի մոտ կես մետր բարձրության շերտ է գոյացել․ առաջացած սելավը ողողել է դաշտերը

18:46 09.08.2021

Այսօր Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մի շարք համայնքներում տեղացած կարկուտին հաջորդել են ուժեղ սելավները, որոնք սարերից հոսել են դեպի բնակավայրեր: Որոշ հատվածներում գոյացել են մինչև 40-50 սմ հաստության կարկուտի շերտեր։ Կարկուտի և հորդառատ անձրևի պատճառով անասունները  արոտներում են մնացել:

̰
Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

18:39 09.08.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքին: Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է վերջին ամսվա կտրվածքով Օպերատիվ շտաբի աշխատանքները: Ա. Թովմասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը: Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, իրականացվող ծրագրերի […]

̰
Տավուշի մարզում ցլի հարվածից 26-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

18:25 09.08.2021

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 7-ին «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի փակ վնասվածք, հեմատորիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Ս․ Իսկանդարյանն է, որը նույն օրը, ըստ նրա համագյուղացի, ականատես-վկա 30-ամյա Խորեն Մալաքյանի, Գանձաքար գյուղին պատկանող […]

̰
Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել գերիշխող դիրքի չարաշահման համար․ ՄՊՀ

18:12 09.08.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ […]

̰
Դատավորի ո՞ր թեկնածուներն են գրավոր քննությունից ամենաբարձր միավորները ստացել

17:59 09.08.2021

Հրապարակվել են Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքները: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով և Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-50-Ո-119 […]

̰
Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պարապմունքներ. ՊՆ

17:57 09.08.2021

Օգոստոսի 9-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները:

̰
Արտակարգ իրավիճակների նախարարության ռեկորդակիրները

17:55 09.08.2021

ԱԻՆ աշխատակից Զորիկ Պողոսյանը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ Յուրի Սաքունցը Չարենցավան քաղաքում կայացած միջոցառմանը գրանցել են նոր ռեկորդներ:

̰
Ոստիկանության ծառայողները Վարդենիսում իրականացրել են ուժեղացված ծառայություն

17:50 09.08.2021

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու վարչությանը ենթակա բաժինների գործընկերների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածում։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել անձինք։ Կատարվել […]

̰
Վիճակահանության արարողություն ՊՆ վարչական համալիրում

17:47 09.08.2021

Օգոստոսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ռազմաավիացիոն համալսարանի շրջանավարտներին լեյտենանտի զինվորական կոչում ստանալու և համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարձր առաջադիմություն և գերազանց ծառայություն։

̰
Սարավանի լեռնանցքում իրականացվում են հողային աշխատանքներ. ՏԿԵՆ

17:46 09.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ճանապարհի կմ 166 – կմ 167 հատվածում (Սարավանի լեռնանցք) իրականացվում են հողային աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկությունն օգոստոսի 9-ից մինչև 12-ը կիրականացվի միակողմանի։ «Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»։

̰
Ձորաղբյուրում կատարված սպանությունը ոստիկանության ծառայողները բացահայտել են թարմ հետքերով

17:41 09.08.2021

Օգոստոսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի առանձնատներից մեկում մարդ է մահացել: Ահազանգով նախ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ապա ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության։ 48-ամյա տանտիրոջ մարմնին ծակած-կտրած վերքեր կային. նա դանակի մի քանի հարված էր […]

̰
Չարբախի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

17:30 09.08.2021

Oգոստոսի 7-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից ստացված գրության համաձայն իրականացրել են ստուգայց, որի ընթացքում պարզվել է, որ Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 28 հասցեի հարակից տարածքում ապօրինի հատվել է 2 ծառ: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը՝ ժամը 15։00-ին, Ներքին Չարբախի 8-րդ փողոցից, ապօրինի […]

̰
BACK_TO_TOP