12:55 09.08.2021
Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։ Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին երկարաձգվել է․ հայտերն առցանց կընդունվեն մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00-ը։ Պահանջվող փաստաթղթերն առձեռն կարելի է ներկայացնել մինչև 2021 թ. սեպտեմբերի 3-ը: […]
12:50 09.08.2021
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել իր վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին։ ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։ 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ […]
12:45 09.08.2021
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում: Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք […]
12:21 09.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ` կատարվել է 194902 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 132529, երկրորդ դեղաչափ` 62373։ Հիշեցում. ✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
12:16 09.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, […]
12:04 09.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 34, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ծեծի, սպանության սպառնալիքի և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 4-ական, սպանության, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության […]
11:55 09.08.2021
Օգոստոսի 2-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 585 դեպք, որից 304-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 227 հրդեհի, 2 փլուզման, 2 ուժեղ քամու, 1 ուժեղ կարկուտի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 159 կենցաղային կանչ. տուժել է 90 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա […]
11:45 09.08.2021
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն […]
11:38 09.08.2021
Թռչկանի ջրվեժի հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ բնական հուշարձանի տարածքում իրականացրել է մաքրման աշխատանքներ, նաև Թռչկանի ջրվեժի բնական հուշարձանի շրջակայքում տեղադրվել են տարածքը չաղտոտելու մասին ցուցանակներ։ ԲԸՏՄ-ն ոորդորում է հոգատար լինել բնության հուշարձանների, […]
11:02 09.08.2021
Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 297 դեպք, որոնցից 221 407-ն` առողջացած, 4653-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 396 508 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4458 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 191 առողջացած, […]
10:56 09.08.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Այսօր և վաղը նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին […]
10:49 09.08.2021
ՀՀ պետական բյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը (կմ27+500-կմ33+500)։ Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։ Համայնքների բնակիչները նշում են, որ տասնամյակներ շարունակ այս ճանապարհահատվածում հիմնանորոգում չէր կատարվել։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, որն այս պահին կատարում է հողային աշխատանքներ, իրականացնելու […]
10:38 09.08.2021
Առաջին անգամ անտոկոս վարկ կարող են ստանալ նաև թարմ գյուղմթերք արտահանողները։ Մինչև այս որոշումը, արտոնյալ վարկից օգտվում էին վերամշակողները հումք գնելու համար։ Բարձրացվել է տրամադրվող ֆինանսական միջոցների շեմը՝ 1,8 մլրդից 3 մլրդ։ Հայկական գյուղմթերքը արտերկրում միշտ պահանջված է, և այս փոփոխության նպատակն է ֆերմերին խրախուսել շատ արտադրել և հետևաբար շատ էլ արտահանել։
09:27 09.08.2021
Օգոստոսի 8-ին, ժամը 18։30-ին Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։ Օգոստոսի […]
23:50 08.08.2021
Օգոստոսի 8-ին՝ ժամը 16։56-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հանքավան համայնքի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։12-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
22:54 08.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 8-ին, 10-ին, 12-13-ն առանձին շրջաններում, 9-ին, 11-ին շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
21:38 08.08.2021
Օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղու խափանման հետևանքով երկու օդախուց արգելափակվել է բարձրության վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ տարահանել են 42 քաղաքացու։
17:28 08.08.2021
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։45-ի սահմաններում Գայի պողոտա և Թոթովենց փողոցի խաչմերուկում բախվել են Նիկոլայ Առուստամյանի վարած Mercedes մակնիշի 80 АК 080 համարանիշի, Գևորգ Մարտիրոսյանի վարած Kia Sorento մակնիշի 99 RA 909 համարանիշի և կայանված վիճակում գտնվող Nissan Teana մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները; Ըստ նախնական տեղեկությունների՝ […]
16:52 08.08.2021
Գյումրի-Երևան ավտոմայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող, ևս չորս զինվորական վիրավորվել է, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Օգոստոսի ութի առավոտյան մոտ 07:00-ին, Գյումրի-Երևան ճանապարհի Թալին բնակավայրին հարակից հատվածում տեղի է ունեցել ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ ՃՏՊ»,- հայտնում են Հարավային ռազմական օկրուգից: Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության […]
15:38 08.08.2021
ՀՀ Քննչական Կոմիտեն հայտնում է, որ 2021թ, օգոստոսի 8-ին` ժամը 06:35-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալը դանակահարել է տան սեփականատերերին և իր սկեսրայրին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալական […]
14:31 08.08.2021
Երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացվեն 2021 թվականի օգոստոսին և սեպտեմբերին Հարավային ռազմական օկրուգի 20 զորավարժարաններում: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են օկրուգի մամուլի ծառայությունից: «Երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ զորավարժությունների փուլը կանցկացվի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը: Զորավարժությունները կանցկացվեն 20 համազորային զորավարժարաններում, որոնք տեղակայված են Աստրախանի և Ռոստովի մարզերում, Ստավրոպոլում, Կուբանում Ադիգեյայում, Դաղստանում, Հյուսիսային […]
14:01 08.08.2021
«Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է «Խիմկի»: Այդ մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը հունիսյան ընկերական խաղերի համար հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել միանալ Կապառոսի թիմին: «Խիմկին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնության 2 հանդիպումից հետո վաստակել է 3 միավոր: Թիմը նախորդ առաջնությունում 16 թիմի պայքարում զբաղեցրել […]
13:49 08.08.2021
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պարգևատրման արարողությունից հետո հարցազրույց է տվել: «Մեծ պատիվ է նվաճել Օլիմպիական մեդալ։ Ճիշտ է՝ ես ավելի բարձր հարգի մեդալի հույս ունեի, բայց փառք Աստծո, որ կարողացա այս մեդալը նվաճել, քանի որ ցանկացածիս համար էլ Օլիմպիական մեդալը երազանք է։ Սա իմ առաջին Օլիմպիական մեդալն է, թե՛ ուրախ եմ, թե՛ տխուր։ Շատերը […]
13:41 08.08.2021
«Ռոման» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել՝ այս անգամ մրցելով իսպանական «Բետիսի» հետ։ Իտալական թիմը խոշոր՝ 2-5 հաշվով պարտություն է կրել։ Հռոմեացիների կազմում աչքի են ընկել թիմի նորեկ Շոմուրոդովն ու Մանչինին։ Երկրորդ կեսում իտալական ակումբից 3 խաղացող և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարմիր քարտ են ստացել։ Ընդ որում մրցավարը կարմիր քարտեր է ցույց […]
13:02 08.08.2021
2021թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն, հայտնում է ՔԿ-ն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել Գյումրի քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, 1986թ. ծնված տղամարդու և վերջինիս հղի կնոջ՝ Գյումրի […]
12:34 08.08.2021
Օգոստոսի 9-10-ը Հայաստանում է գտնվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ:
12:27 08.08.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացել են Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով և այցելել են Տաթևի վանական համալիր։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է USAID Armenia-ն։ «Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցան վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակեցին ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։ […]
11:05 08.08.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 157 դեպք, որոնցից 221 216-ն` առողջացած, 4 650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 392 050 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6 748 թեստավորում, որից հաստատվել է […]
10:31 08.08.2021
Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն է՝ ընդհանուր 110 մեդալով, որից 38-ը՝ ոսկե, գրում է armsport.am-ը։ Երկրորդ տեղում է հայտնվել Չինաստանի հավաքականը՝ 38 ոսկե, 31 արծաթե և 18 բրոնզե մեդալներ։ Երրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիա օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 27 ոսկե, 14 արծաթե և 17 բրոնզե մեդալներ։ Լավագույն […]
10:00 08.08.2021
Օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և […]