20:00 04.08.2021
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 17։10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհահատվածում Kia մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանն ու բետոնե սյանը, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ […]
19:53 04.08.2021
Տարիքը միայն թիվ է, և երբեք էլ ուշ չէ նոր բան սովորելու համար: Սա գործով ապացուցում են «Հայկական կարիտաս» հասարակական կազմակերպության տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի շահառուները: 4 տարեց կանայք իրենց կյանքի 8-րդ տասնամյակում որոշել են նոր մասնագիտություն ձեռք բերել: Խոսքը թաղիքագործության մասին է: Թաղիքից ոտնամաններ են պատրաստում, ուսումնասիրում այս արհեստի նրբությունները: Սիրողական զբաղմունքը դարձել է […]
18:45 04.08.2021
13 գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհն անանցանելի դարձավ, երբ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը սկսվեց։ Վերջին 4 տարում Գյումրի-Արմավիր ճանապարհն այլընտրանքային է համարվել միջպետականին: Երթևեկության համար վտանգավոր դարձած մայրուղին մասնակի նորոգումներով սպասարկելն արդեն անհնար էր, մի շարք մասնագիտական հետազոտություններից հետո տրվել է եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է հրատապ հիմնանորոգման։ Ճանապարհաշինական պետական ծրագրում ընդգրկված Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի առնվազն 50 […]
18:36 04.08.2021
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահագն Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրի մեջ։
18:30 04.08.2021
4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ օգոստոսի 4-ին անցկացվել են մասնագիտացված համատեղ վարժանքներ։ Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտավարամասնագիտական գիտելիքները, կատարելագործվել են դաշտային պայմաններում առաջադրված խնդիրները կատարելու հմտությունները։
18:27 04.08.2021
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, […]
18:25 04.08.2021
Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում օգոստոսի 2-7-ն անցկացվում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք: Միջոցառումն իրականացնում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում Պոլիտեխնիկի զոհված հերոսների ծնողները: Նրանց հանձնվել են ՀԱՊՀ ուսանողական խորհրդի «Երախտագիտության» […]
18:20 04.08.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի պաշտոնից, սույն թվականի օգոստոսի 15-ից ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը սույն թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան […]
18:15 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
18:10 04.08.2021
Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել 1-ին զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Հրամկազմի, ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորները:
17:55 04.08.2021
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար: Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում: 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր […]
17:00 04.08.2021
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 59-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 17-ին, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և […]
16:50 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և […]
16:47 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվում է 10 հա խոտածածկ տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 […]
16:41 04.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 3-4-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
16:38 04.08.2021
Պատվաստումային շարժական կայաններում հերթագրումը հնարավոր է նաև էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ Earlyone բջջային հավելվածի օգնությամբ: Հավելվածը ներդրվել է առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և Earlyone-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության […]
16:32 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
16:24 04.08.2021
Ոստիկանության Շենգավիթի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Շենգավիթի բաժին է ներկայացել 45-ամյա Արսեն Կ.-ն, որը ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]
16:17 04.08.2021
Օգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Հայկավան թաղամասի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ հրշեջ մեքենա իր մարտական հաշվարկով: Չոր խոտատարածքում բռնկված հրդեհը քամու միջոցով տարածվել է և այրել նաև հարակից այգին՝ պտղատու ծառերով: […]
16:02 04.08.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի թիվ 10 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով: Հրավիրված էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ […]
15:27 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով […]
15:10 04.08.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ […]
15:03 04.08.2021
ԵԱՏՄ երկրներում կիրառվող «Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված փոփոխությունների վերաբերյալ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան առցանց քննարկում է տեղի ունեցել։ Հարցուպատասխանի ձևաչափով ևս մեկ անգամ ներկայացվել է հավելվածի ներբեռնման կարգը, խոսվել դրա կարևորությունից և ներկայացվել այն փոփոխությունները, որոնք կիրառվելու են սեպտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրներով ճանապարհորդելիս։ «Սեպտեմբերի 1-ից հավելվածը պարտադիր կդառնա ևս մի շարք երկրների՝ Ադրբեջանի, […]
14:39 04.08.2021
Գլխավոր հաձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Շնորհավորելով Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Զարեհ Սինանյանը կարևորեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին Չինաստանի փոքրաթիվ հայ համայնքին, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և կարգապահությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք սերտ համագործակցության հույս հայտնեցին:
14:35 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար և նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց ու փոփոխություններ: «Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, […]
14:32 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռուստամ Բադասյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Անդրեասյանին արդարադատության նախարար նշանակվելու առիթով: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նշել, որ ի վերջո արդարության և արդարադատության ներկայության զգացումն ամենակարևոր խնդիրներից է, որ ժողովուրդն […]