11:36 04.08.2021
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերը, ինչի արդյունքում պարզվել է, որ քննարկվող ժամանակահատվածում կատարվել է գողության 12 դեպք, որոնց գերակշռող մասը՝ Գյումրի քաղաքում։ Արձանագրված դեպքերից 9-ով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով։ 3 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնց վարույթն […]
11:19 04.08.2021
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Նրա կարգադրությամբ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Լևոն Սահակյանը՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ Էդուարդ Խանզրադյանը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Սիմոնյանն իր խորհրդական է նշանակել Հովհաննես Նալբանդյանին, օգնական՝ Դավիթ Առաքելյանին, որպես ռեֆերենտներ՝ Զինա Չալիկյանին և […]
11:08 04.08.2021
8-րդ գումարման ԱԺ-ն շարունակում է խորհրդարանի փոխնախագահների ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Հակոբ Արշակյանի թեկնածությունը, այսօր տեղի է ունեցել քվեարկությունը, որին մասնակցել է միայն խորհրդարանական մեծամասնությունը և նրան ընտրել այդ պաշտոնում, իսկ ընդդիմության թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
11:01 04.08.2021
Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն` առողջացած, 4625-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 364 854 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Ունենք 149 առողջացած, […]
10:32 04.08.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը։ Ռազմավարական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են: 68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են: Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020-ին: Տաթև-Աղվանի ճանապարհի 17.5 կմ հատվածի նորոգումն իրականացվում է 2 միլիարդ 780 մլն դրամով:
10:23 04.08.2021
Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը:
10:06 04.08.2021
Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում: Խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի, բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն […]
09:57 04.08.2021
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1254-Ա որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»։
08:11 04.08.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու որոշման մասին՝ շեշտելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին։ «Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին […]
23:55 03.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:32 03.08.2021
Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված են Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։ Այս մասին նշված է e-gov.am կայքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:
23:24 03.08.2021
Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 […]
22:33 03.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
21:52 03.08.2021
3-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները: Իչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, սպաները նրանց ուսուցանում են համազորային կանոնադրությունները, անցկացնում են շարային պարապմունքներ, նախապատրաստում զինվորական երդման հանդիսավոր արարողությանը։ Հրամկազմը նորակոչիկներին բացատրում է զինծառայության առաջնահերթությունները, հրահանգավորում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
20:46 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վարչապետը նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը […]
20:26 03.08.2021
Աճառյան փողոցում իրականացվող վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարման վերականգնումը: Վերը նշված թաղամասում պլանային աշխատանքները նախատեսված էր ավարտել օգոստոսի 3-ին մինչև ժամը 21:00-ը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ից։ «Վթարավերականգնման աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- հայտնում են ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և […]
20:00 03.08.2021
Քանդված, քայքայված, տեղ-տեղ հողային ճանապարհը տասնամյակներով երթևեկության համար անցանելի են պահել ընթացիկ նորոգումներով։ Հանրապետական նշանակության ճանապարհի մի հատված անցնում է Արթիկ քաղաքի երկու փողոցներով և ճանապարհաշինական այս ծրագրով շահեկան վիճակում է հայտնվել։ Արթիկի Շահումյան և Ղարիբջանյան փողոցներում ևս կապիտալ շինարարություն է գնում։ Կապիտալ ասֆալտապատումից առաջ փողոցներով անցնող կոմունիկացիոն ցանցն էլ է նորացվում, շինհրապարակում աշխատում են […]
19:54 03.08.2021
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 1-ին փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի հողատարածքներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է […]
19:10 03.08.2021
Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված գումարը: Օգոստոսի 2-ին ոստիկանության Արթիկի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալով` իրավապահները մեկնեցին Հառիճ: Ըստ քահանայի՝ գողությունը կատարվել էր նախորդ օրը, ժամը 19-ից 20-ի սահմաններում: Եկեղեցու դուռը բաց էր եղել, ինչից էլ հանցամիտն օգտվել էր: Քրեական հետախույզների […]
19:01 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ պարոն Մկրտչյանը դե ֆակտո այդպիսի կարգավիճակում է գտնվում՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը շնորհավորել է Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: «Նաև […]
18:43 03.08.2021
Պետական բյուջեի միջոցներով՝ 8 մլն 944 հազար դրամ գումարի շրջանակներում վերանորոգվում է Սպանդարյան համայնքի դպրոցի մարզադահլիճը։ Աշխատանքներն իրականացնում է «Լ․Ն․Մ․» ՍՊԸ-ն։ Ընթացքի մեջ են հատակների բետոնացման, պատերի սվաղման և հարթեցման աշխատանքները։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
18:25 03.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Սուրեն Ղամբարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
18:19 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն […]
18:00 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիանա Ղալթաղչյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
17:15 03.08.2021
Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայր է հասել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը բռնկվել է Հոռոմ և Հայրենյաց գյուղերի միջև գտնվող սարի վրա, որը Հոռոմ գյուղի համար ծառայում է որպես արոտավայր: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Հոռոմի […]
17:06 03.08.2021
Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ […]
16:29 03.08.2021
Ոստիկանության ԱՎՎ Բաղրամյանի անձնագրային ծառայության և Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին Բաղրամյան գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 32-ամյա Համլետ Ս.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ Յարոսլավլ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: