17:00 04.08.2021
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 59-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 17-ին, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և […]
16:50 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և […]
16:47 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվում է 10 հա խոտածածկ տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 […]
16:41 04.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 3-4-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
16:38 04.08.2021
Պատվաստումային շարժական կայաններում հերթագրումը հնարավոր է նաև էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ Earlyone բջջային հավելվածի օգնությամբ: Հավելվածը ներդրվել է առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և Earlyone-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության […]
16:32 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
16:24 04.08.2021
Ոստիկանության Շենգավիթի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Շենգավիթի բաժին է ներկայացել 45-ամյա Արսեն Կ.-ն, որը ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]
16:17 04.08.2021
Օգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Հայկավան թաղամասի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ հրշեջ մեքենա իր մարտական հաշվարկով: Չոր խոտատարածքում բռնկված հրդեհը քամու միջոցով տարածվել է և այրել նաև հարակից այգին՝ պտղատու ծառերով: […]
16:02 04.08.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի թիվ 10 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով: Հրավիրված էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ […]
15:27 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով […]
15:10 04.08.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ […]
15:03 04.08.2021
ԵԱՏՄ երկրներում կիրառվող «Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված փոփոխությունների վերաբերյալ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան առցանց քննարկում է տեղի ունեցել։ Հարցուպատասխանի ձևաչափով ևս մեկ անգամ ներկայացվել է հավելվածի ներբեռնման կարգը, խոսվել դրա կարևորությունից և ներկայացվել այն փոփոխությունները, որոնք կիրառվելու են սեպտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրներով ճանապարհորդելիս։ «Սեպտեմբերի 1-ից հավելվածը պարտադիր կդառնա ևս մի շարք երկրների՝ Ադրբեջանի, […]
14:39 04.08.2021
Գլխավոր հաձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Շնորհավորելով Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Զարեհ Սինանյանը կարևորեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին Չինաստանի փոքրաթիվ հայ համայնքին, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և կարգապահությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք սերտ համագործակցության հույս հայտնեցին:
14:35 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար և նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց ու փոփոխություններ: «Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, […]
14:32 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռուստամ Բադասյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Անդրեասյանին արդարադատության նախարար նշանակվելու առիթով: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նշել, որ ի վերջո արդարության և արդարադատության ներկայության զգացումն ամենակարևոր խնդիրներից է, որ ժողովուրդն […]
14:01 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 08։00-ին, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 15 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից։ Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 19։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նռնաձոր […]
13:40 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
13:35 04.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը երկու փուլով՝ օգոստոսի 2-ից նոյեմբերի 2-ը և նոյեմբերի 2-6-ն առցանց (օնլայն) ձևաչափով կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, փառատոնը կիրականացվի Երևանում, ՀՀ մարզերում, սահմանամերձ համայնքներում՝ Գավառում, Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, […]
13:29 04.08.2021
Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը փորձել է ԱԹՍ-ով սահմանը խախտել, սակայն այդ փորձը կասեցվել է․ Factor.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Վարդենիս քաղաքի ուղղությամբ հայկական կողմը ադրբեջանական զինված ուժերին պատկանող Aerostar անօդաչու սարք էր խոցել, իսկ ավելի վաղ՝ հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ էին ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև […]
12:55 04.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ստեփան Մելքոնյանին 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել Ազգային անվտանգության ծառայության […]
12:45 04.08.2021
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի […]
12:44 04.08.2021
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով օգոստոսի 1-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վահագնաձոր գյուղի հարակից անտառում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ բենզասղոցով ապօրինի հատել է երեք կանգուն ծառ։ Նա հրավիրվել է ոստիկանության Գուգարքի բաժին։ Փայտանյութով բեռնված մեքենան […]
12:39 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իշխան Գեւորգյանն ազատվել է Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հարություն Իշխանի Գևորգյանին ազատել Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
12:26 04.08.2021
Օգոստոսի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին։ Նախ Վերին Դվին գյուղից բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ, ապա Դալար գյուղից՝ 56-ամյա տղամարդ։ Վերին Դվին գյուղի բնակչի մոտ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 13 գրամից ավելի քաշով։ Դալար գյուղի բնակչի խուզարկությամբ […]
12:17 04.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման […]
11:50 04.08.2021
ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։ Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը: […]
11:41 04.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2016թթ. տարբեր […]