Շենքային անընդունելի պայմաններ, տնային ուսուցմամբ ձևական կրթություն, մասնագետների պակաս. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցը մանկատուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

Շենքային անընդունելի պայմաններ, տնային ուսուցմամբ ձևական կրթություն, մասնագետների պակաս. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցը մանկատուն

11:59 03.08.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը և հոգեբանը, 2021 թվականի հուլիսի 27-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
• սաների խնամքի, հանգստի ու կենցաղի պայմանները խախտում են երեխաների արժանապատվությունը: Խմբասենյակները գերբեռնված են, ննջարանները, խաղասենյակները և ճաշասենյակները բաժանված չեն, սենյակի ընդհանուր մակերեսը չի համապատասխանում սաների թվին, չկան պայմաններ որպեսզի սնունդը կազմակերպվի միաժամանակ: Օրինակ՝ այցի պահին արձանագրվել է, որ սենյակում բոլոր սաների միաժամանակյա ճաշը կազմակերպելու համար բավարար տարածք կամ կահույք չի եղել, սաներից ոմանք ստիպված բազմոցին են ճաշում կամ սպասում են, թե երբ աշխատակիցը կազատվի և իրենց կկերակրի: Մեկ այլ դեպքում նույն սենյակում կազմակերպվել է խմբի սաների մի մասի ցերեկային քունը, բայց խմբի մյուս սաների ակտիվ հանգիստը հնարավոր չէր կազմակերպել՝ շենքային պայմանների բացակայության պատճառով։

Այս իրավիճակը նաև երեխաների միջև վեճեր կամ լարվածություն է առաջացնում: Խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ դեռ երեխաների հետ միասին բնակվում են 18 տարին լրացած չափահաս անձինք:

• Հաստատությունում «Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ մատյան» չի վարվում: Գլխավոր պատճառն այն է, որ անձնակազմն իրազեկված չէ օրենսդրական պահանջների մասին: Մինչդեռ, հաստատությունն իրականացնում է նաև սաների բժշկական օգնության կազմակերպում, ունի հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա և տրամադրում է սոցիալական ծառայություններ հաստատության սաներին: Ըստ այդմ, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտավոր է վարել համապատասխան հաշվառման մատյան և յուրաքանչյուր դեպքով դրանում կատարել ամբողջական գրառումներ և ընթացքի վերաբերյալ արձանագրումներ:
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հաստատության սաների վարքային դրսևորումներով պայմանավորված՝ լինում են հանդարտեցման միջոցների կիրառության դեպքեր։ Որպես կանոն, սաների կողմից իրենց կամ այլ անձանց վնաս պատճառելու կամ նման վտանգի դեպքում անձնակազմը սանին հանդարտեցնում է, օրինակ, զբոսանքի կամ համոզելու միջոցով։ Դեղորայքային հանդարտեցման դեպքում այն կատարվում է «Դինապետրալ» դեղորայքով կամ դրա տարատեսակներով, ինչի մասին գրառում է կատարվում միայն տվյալ սանի անհատական բժշկական քարտում։ Ինչպես տեղեկացրել է անձնակազմը զսպման միջոցներ գործնականում չեն կիրառվում: Ուստի, Հաստատությունում գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է նաև մշակել մեթոդական ուղեցույցներ բուժանձնակազմի համար՝ մատյանների պատշաճ վարման պահանջներն ապահովելու համար.
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձևական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին և զարգացման հնարավորություններին: Պատճառներից մեկն այն է, որ պետությունը չի ներդրել սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչներ և ծրագրեր:

Այցի պահին հաստատության 47 սաների կրթությունը կազմակերպվում էր հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատություններում, իսկ 38-ինը՝ տնային ուսուցմամբ: Առանձնազրույցների ընթացքում պարզվել է նաև, որ կան սաներ, ովքեր իրենց կրթության իրավունքը հանրակրթական ուսումնական հաստատություններում իրացնելիս բախվում են կամ վախենում են, որ կբախվեն ինտեգրման խնդիրների, խարանի, ինչի պատճառով էլ խուսափում են դպրոց հաճախելուց:

• Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ սաներին իրենց կենսաբանական ընտանիք վերադարձնելու և նրա հետ կապն ամրապնդելու հարցում դժվարություններ են առաջանում Խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համագործակցելիս: Օրինակ՝ երբ ընտանիքի հետ աշխատելիս պետք է ներգրավել համայնքային սոցիալական աշխատողներին, խնամակալության և հոգաբարձության մարմինները չեն ապահովում արագ հետադարձ կապ և արձագանքում, հնարավոր չի լինում պարզել, թե կոնկրետ ով է աշխատում տվյալ ընտանիքի հետ:

• թեև հաստատությունում սաների կարիքներին համապատասխան լրացուցիչ հարմարությունների կարիք կա, սակայն կարևոր են անձնակազմի ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանները մատչելի դարձնելու ուղղությամբ: Օրինակ՝ թեև շենքի մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակը հարմար և անվտանգ է սաների տեղաշարժի համար, շենքի ներսում առկա է վերելակ, ապահովված է խմբասենյակներից դեպի այգի անխոչընդոտ տեղաշարժը, սակայն սանհանգույցներում հաշմանդամություն ունեցող անձանց համար բացակայում են բռնակները.

• պրակտիկ թիրախային վերապատրաստումների և մասնագետների սղության պատճառով չեն զարգանում սաների ինքնուրույն կյանք վարելու հմտությունները: Սաների հետ աշխատող մասնագետները, այդ թվում՝ դայակները, բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։ Օրինակ՝ պալիատիվ խնամքի կարիք կամ ինքնասպասարկման դժվարություններ ունեցող սաներին խնամում և աջակցում են 2 կամ 3 աշխատակից, այն դեպքում, երբ խմբում կան 12-14 սաներ: Լրացուցիչ մասնագետների կարիք կա նաև հաստատության այլ խմբերում։

Խնդիրն ավելի է սրվում, երբ բուժհաստատություններում հետազոտություններ կամ ստացիոնար բուժում ստանալու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սանին ուղեկցել բուժհաստատությունում կամ այնտեղ կազմակերպել նրա խնամքը։ Այս դեպքում հաստատությունում առանց այդ էլ բարձ աշխատանք կատարող անձնակազմն աշխատում է էլ ավելի դժվարին պայմաններում։
• հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում աշխատանքի ծավալներին և այդ աշխատանքին ներկայացվող պահանջներին:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և դպրոցի տնօրենին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP