TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Գրաունդ Արտ Ֆեստ» կամ տեղանքային արվեստի գործերի ստեղծում․ Գյումրիում  մշակութային միջազգային եռօրյա փառատոն է անցկացվելու

19:54 28.07.2021

Ոչ թե Կումայրի պատմական միջուկն ու թանգարանները, այլ  քաղաքի այն հատվածները, որոնք ոչ պակաս մշակութային, պատմական ու տուրիստական այցեքարտ են համարվում, կհայտնվեն  ուշադրության կենտրոնում։ Սա «Գուրբան» հիմնադրամի տեղանքային արվեստի գործերի ստեղծում փառատոնն անցկացնելու գլխավոր պայմանն է եղել։  Որտեղ և ինչ միջավայրում են լինելու մշակութային միջոցառումները՝ փառատոնի կազմակերպիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով ու մանրամասներ ներկայացրել։ […]

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է․ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է

19:38 28.07.2021

Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը։ Հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

̰
Երևանի ավագանին հուլիսի 29-ին արտահերթ նիստ կգումարի

19:04 28.07.2021

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 23-ի թիվ 2649-Ա որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 29-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ»: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

̰
Գյումրիում կառուցվող երկու շենքերի 36 բնակարանների շահառուները կընտրվեն վիճակահանությամբ․ հաջորդ տարի կկառուցվի ևս 60 բնակարան

18:56 28.07.2021

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Մուշ 2/2 թաղամասում  36 ընտանիքի համար բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև մեկ  մանկապարտեզի շինարարությունը  սկսվեց այս տարվա  մարտին։ Շինհրապարակում 5 ամսում կատարվել է  մեծ աշխատանք։ Շինարարական գործն արդեն հասել է  վերին հարկերին, կատարվում են բետոնալցման ու պատերի շարման աշխատանքներ, զուգահեռ քարտաշ վարպետները Արթիկի ու Անիի քարհանքերից բերված վարդագույն և դեղին  տուֆերով երեսապատում […]

̰
Ոստիկաններն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն

18:30 28.07.2021

Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ տրանսպորտային միջոցներով ավազի, ցեմենտի, գաջի կամ սորուն նյութերի տեղափոխման կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելու նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 14 բեռնատար, որոնց վարորդները տուգանվել են։ «Հիշեցնենք, որ աղբ, շինարարական […]

̰
Շորթման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի. ՔԿ

18:28 28.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Քննությամբ հիմնավորվել է, որ երևանաբնակ տղամարդը, տիրապետելով Իջևանի բնակչի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվությանը, շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս պահանջել է խոշոր չափերի՝ […]

̰
Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

18:27 28.07.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի դրանից՝ անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ […]

̰
Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է ընդունելության թափուր տեղերի մրցույթի արդյունքները. ԿԳՄՍՆ

18:22 28.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 թթ. ուսումնական տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի նախնական […]

̰
Գեղամասարի համայնքապետի տեղակալը ներկայացրել է Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը

18:15 28.07.2021

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարգարյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում: «Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի […]

̰
Հուլիսի 29-ին Հրազդան քաղաքում վթարային ջրանջատում կիրականացվի

18:06 28.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին՝ ժամը 06։00-16։00, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը. ԿԳՄՍՆ

17:49 28.07.2021

Նախադպրոցական կրթության ոլորտում կսահմանվի մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը։ Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում սաների ընդունելությունն իրականացվում է առանձին համայնքների սահմանած կարգով և ժամկետներում: Տարբերվում են նաև համայնքների սահմանած ընդունելության առաջնահերթություններն ու […]

̰
Վերացվել են որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի Դաշնությունից. ՍԱՏՄ

17:42 28.07.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 26-ից վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական […]

̰
̰
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

17:16 28.07.2021

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի անցկացվում է հուլիսի 28-ին` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա: Օրվա նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը վիրուսային հեպատիտի գլոբալ բեռի վերաբերյալ` միավորելով աշխարհը հեպատիտի դեմ պայքարի շուրջ, քանի որ յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ մարդ է մահանում […]

̰
Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ

17:00 28.07.2021

Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օվկիանոսային տաք հոսանքները այժմ տարածվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ ազդելով Հյուսիսային Ամերիկայի եղանակի ու օվկիանոսային էկոհամակարգի վրա։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում ճնշման և քամու փոփոխությունները հանգեցրին նրան, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը նորմայից զգալի բարձրացավ։ Այս պրոցեսի […]

̰
ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

16:53 28.07.2021

2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ, որի ընթացքում երկու […]

̰
Ավարտվել է երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

16:35 28.07.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև պատվերով, շահադիտական նպատակով, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել […]

̰
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հարկային գործակալները պետք է ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն

16:35 28.07.2021

Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: Օրենսգրքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, ՀՀ Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարկային մարմին պետք է ներկայացնեն նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, […]

̰
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները

16:22 28.07.2021

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հանդիպումը ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: Նա ներկայացրել է այսօր վաղ առավոտից Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հրահրած ինտենսիվ հրաձգությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից իրավիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների […]

̰
Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան

16:16 28.07.2021

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է 7-րդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում: «Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Ռուբինյանը: Նա հիշեցրել է, որ մայիսի 12-ի իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում: «Եվ մենք […]

̰
Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները

16:03 28.07.2021

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բանավոր կարգով հրահանգել է համայնքապետարանի ենթակայության տակ գործող «Ավշարի մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային […]

̰
Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

15:40 28.07.2021

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածում (կմ 152+600-կմ 156+700) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհն անցնում է Վարդաղբյուր, Կարմրավան բնակավայրերի մոտով։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Հիմնանորոգման շրջանակներում կատարվել են մի շարք աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Հիմնանորոգումը կավարտվի մինչև այս տարվա վերջ։  

̰
Միջազգային գիտաժողով՝ «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց»

15:14 28.07.2021

Ավելի քան 45 ներկայացուցիչ՝ ԱՊՀ-ից, Վրաստանից, Մերձբալթյան երկրներից, Եվրոպայից, Չինաստանից և Հայաստանից, 2021 թ. հոկտեմբերի 11-14-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կմասնակցի «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովին: Հոդվածների ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. սեպտեմբերի 3-ն է, իսկ ամբողջական հոդվածինը՝ գիտաժողովից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում: Գրախոսման փուլն անցած […]

̰
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

15:07 28.07.2021

Պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Պաշտպանության նախարարությունը առաջարկում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք […]

̰
Հուլիսի 27-28-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:42 28.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 27-28-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Զարգացնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը. կամրապնդվի ԿԳՄՍՆ-Էկոնոմիկայի նախարարություն համագործակցությունը

14:22 28.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի և էկոնոմիկայի ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը մշակել է մասնագիտական պահանջարկի ծրագիր, որն էլ գերատեսչությունների քննարկման […]

̰
Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է․ ՊՆ

14:15 28.07.2021

Ճշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

14:01 28.07.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Սուսաննա Հ.-ն, որը 2020 թ. հուլիսի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Արգիշտի Քյարամյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր

13:49 28.07.2021

Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության […]

̰
Համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

13:46 28.07.2021

Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին Գյումրի քաղաքի Բագրատունյաց հրապարակից բերման է ենթարկվել 38-ամյա Լևոն Պ.-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Լևոն Պ.-ն ներկայացվել է դատարան:

̰
BACK_TO_TOP