17:46 29.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան ապօրինի մուտք գործելով կազմակերպված խոշոր չափերի գողության օժանդակության և խարդախության, ինչպես նաև ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը և գործողություններն անհատականացվել են, տրվել քրեաիրավական գնահատականներ:
Քննության ընթացքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի 19-ամյա երիտասարդը 2020թ. հոկտեմբերի 17-ին իր 22-ամյա ընկերոջ հետ վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համաքաղաքացու հետ, որի ընթացքում 19-ամյա երիտասարդը վերցնելով ընկերոջ տաբատին ամրացված դանակը, մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու թիկունքի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Բացի դրանից՝ 2020թ. հոկտեմբերին 19-ամյա երիտասարդը ընկերոջ հետ նախապես պլանավորելով և վրեժխնդիր լինելու նպատակով, օգտվել են շենքերից մեկի բակում կայանված մեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, էլեկտրական լարերի միջոցով շարժի են գցել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և հափշտակել, ինչը հետագայում խաբելով, որ իրենց է պատկանում, վաճառել են:
Նշված դեպքից օրեր անց, երկու ընկերները գողացել են մեկ այլ շենքի բակում կայանված «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան և նույնպես խաբելով, որ իրենցն է՝ վաճառել են։
Քննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերին, 19-ամյա երիտասարդի առաջարկով, նրանց միացած 22 և 20-ամյա համաքաղաքացիները գաղտնի հափշտակել են Արմավիր քաղաքի շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա Տի» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և այն տեղադրելով ընկերոջ ավտոմեքենայի մեջ, չորսով միասին գնացել են Սարդարապատ գյուղ, որտեղ համաքաղաքացիները 19-ամյա երիտասարդի հետ միասին մտել են պահեստարան և գողացել տարբեր տեսակի ապրանքներ։ Այնուհետև գողոնը տեղափոխել և պահել են 22-ամյա ընկերոջ աշխատավայրի ետնամասում գտնվող շինության փոսի մեջ: Հաջորդ օրը 20-ամյա համաքաղաքացին իր ընկերոջը տեղեկացրել է, որ գողություն են կատարել, նրան ցույց է տվել թաքստոցի վայրը և դրանց մեջ առկա նոութբուք համակարգիչը նվիրել ընկերոջը: Վերջինս այն միացրել է և, տեսնելով համակարգչի մեջ ծանոթի ու նրա եղբոր լուսանկարները, զանգահարել է նրանց՝ հայտնելով, որ գողոնը կարող է ետ վերադարձնել: Վերջիններս վերցրել են գողոնը և հեռացել:
Նույն ամսին, 19-ամյա երիտասարդի առաջարկով՝ ոսկե զարդեր գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, երկու ընկերները միասին գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի տներից մեկը և բացել տան մուտքի դուռը։ 22-ամյա ընկերը հսկել է տարածքը, իսկ 19-ամյա երիտասարդը ներս է մտել և մի քանի րոպե անց առանց որևէ բան գտնելու դուրս է եկել:
Շարունակելով գողությունների շղթան՝ 2020թ. հոկտեմբեր ամսին, երկու ընկերները գտնվելով Երևանում, 19-ամյա երիտասարդը ընկերոջը առաջակել է ավտոմեքենա հափշտակել և դրանով տուն վերադառնալ: Տեսնելով Արգավանդ գյուղի խանութներից մեկի դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան՝ նրանցից մեկը հսկել է տարածքը, իսկ մյուսը երկաթե լինգով կոտրել է մեքենայի ապակին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բոլոր չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...
13:22 24.06.2025
Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիանԻրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ ...
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...