TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սյունիքում թոշակառու կնոջ նկատմամբ կատարված ավազակության փաստով կան ձերբակալվածներ

12:22 26.07.2021

2021թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:20-ին, Սյունիքի մարզի թոշակառու բնակչուհին, ով նախկին մանկավարժ է, հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իգական սեռի անհայտ անձը, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դռան կիսաբաց լինելու հանգամանքից, մտել է իր բնակարան, բռնություն գործադրելով պահանջել գումար, որը վերցնելուց հետո հեռացել է: Անմիջապես դեպքի վայր […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ

12:17 26.07.2021

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը […]

̰
Սիսիանում ավազակությամբ փողի հափշտակության դեպք է բացահայտվել

12:10 26.07.2021

Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, 69-ամյա մի կին ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, անծանոթ մի կին, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր բնակարան, հեղուկ փչել իր վրա, հրել գցել էր և փորձել ինչ-որ հեղուկ լցնել բերանը, ապա ձեռքերով և ծաղկամանով հարվածելով՝ փող էր պահանջել: […]

̰
ԱԱԾ-ն Շիրակի մարզում բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

11:57 26.07.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու […]

̰
Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում

11:48 26.07.2021

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն էր, երկու տեսական փուլերով և առցանց ձևաչափով անցկացվել է հուլիսի 14-24-ը Երևանի «Քվանտ» վարժարանում։ Օլիմպիադային մասնակցել են 107 երկրների 619 աշակերտներ՝ 556 տղաներ և 63 աղջիկներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 6 աշակերտներ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը […]

̰
Արմավիրի Գետաշեն համայնքում բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

11:47 26.07.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք: Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և […]

̰
Սուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը ՔՈ կուսակցությանը

11:41 26.07.2021

Սուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ […]

̰
2021 թվականի առաջին կիսամյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 111 տնտեսվարող

11:36 26.07.2021

Արդեն 4 տարի Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է օրինապահ հարկ վճարողների հավաստման համակարգը։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անմիջապես հարկ վճարողի էլեկտրոնային գրասենյակից, իսկ դիմում կարող են ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։ Այս տարվա 6 ամսվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմում է ներկայացրել 169 հարկ վճարող, […]

̰
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 614 դեպք, որից 288-ն՝ արտակարգ

11:28 26.07.2021

Հուլիսի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 190, քարաթափման 1, ուժեղ քամու 3, պայթյունի 2, ինքնասպանության փորձի 10 դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 165 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 16 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]

̰
Թումանյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

11:24 26.07.2021

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին հուլիսի 15-ին։ Ալավերդի քաղաքի Խուդյակովի փողոցից բաժին բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 9 գրամից ավելի զանգված։ 62-ամյա տղամարդու հայտնածով՝ դա թմրամիջոց էր։ Նույն օրը ոստիկանության ծառայողները զննեցին բերման ենթարկվածի տան բակը՝ հայտնաբերելով կանեփի 76 թուփ։ Տանտիրոջ հայտնածով՝ դրանք ինքն […]

̰
Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան․ ՄԻՊ

11:19 26.07.2021

Հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման վերաբերյալ հոգեբուժարանների միջնորդությունները և դատարանների որոշումները մակերեսային են, առանց բավարար հիմնավորումների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում […]

̰
Հուլիսի 23-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 157 դեպք

11:13 26.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 157 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, սառը զենքի հայտնաբերման՝ 19, զենք-զինամթերքի առգրավման` 16, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 10, ծեծի՝ 9, խուլիգանության՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու` 3, ապօրինի ծառահատման, բնակարանային գողության, ավազակային […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք

11:01 26.07.2021

Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168 -ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 310 356 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Ունենք 106 […]

̰
Տավուշ ամրոցի տարածքի պեղումները նոր փուլում են

10:56 26.07.2021

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները: Այդ աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները: Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները […]

̰
Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

10:41 26.07.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հ-83 /Հ-21/ Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+900 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 26.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

22:44 25.07.2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 25-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 26-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ […]

̰
Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել

22:29 25.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու […]

̰
Հայկ Մարտիրոսյանն աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում սևերով հաղթեց իրանցի շախմատիստին

20:29 25.07.2021

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Հայկ Մարտիչրսյանը սևերով հաղթեց իրանցի Ամին Տաբատաբայիին: Ի դեպ Հայկը միակն է, ով այսօր հաղթանակ է տարել: 1/8 եզրափակչի մյուս բոլոր պարտիաները ավարտվել են ոչ ոքի: Վաղը Հայկը կխաղա սպիտակներով: Ոչ ոքի արդյունքը բավարար է, որպեսզի Հայկը դուրս գա 1/4 եզրափակիչ:

̰
Ջրափրկարարները գտել են ռետինե նավակով դեպի Սևանի թերակղզի գնացող կորած քաղաքացուն

20:00 25.07.2021

Հուլիսի 25-ին, ժամը 15։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Աստղիկ լողափ»-ից ռետինե նավակով շարժվել է դեպի Սևանի թերակղզի և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Ժամը 18:07-ին ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացի Հ․ Մ․-ին (ծնված 2004 […]

̰
Ավտոբուսի խցիկում սրբապատկերների, քրեական ենթամշակույթը հիշեցնող և այլ ոչ պրակտիկ տարրերի առկայության դեպքում վարորդները կենթարկվեն պատասխանատվության

16:36 25.07.2021

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները և վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, […]

̰
Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

14:43 25.07.2021

Հուլիսի 25-ին, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։56-ին։

̰
53 մարզիկների թվում Էլմիրա Կարապետյանը 18-րդն է. Տոկիո-2020

13:50 25.07.2021

Տոկիոյում  ընթացող Օլիմպիկան խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էմիրա Կարապետյանը օդամղիչ ատրճանակ, 10մ կանանց պայքարում վաստակել է  573 միավոր և 53 մարզիկների թվում գրավել է 18-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ էր մտել նաև Հովհաննես Բաչկովը: Գյումրեցի բռնցքամարտիկը մեկնարկել էր վստահ հաղթանակով:

̰
ՃՏՊ Լենինգրադյան փողոցում

12:12 25.07.2021

Հուլիսի 25-ին, ժամը 06։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպքի Լենինգրադյան փողոց տանող հատվածում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկնվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ […]

̰
Վնասներ՝ քամու հետևանքով

11:54 25.07.2021

Հուլիսի 24-ին, ժամը 19։52-ից 21։33-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն իրականացրել են […]

̰ ̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք

11:05 25.07.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062 -ն` առողջացած, 4 587-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5 748 թեստավորում, որից հաստատվել […]

̰
Տոկիո-2020. Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Օլիմպիական խաղերի անդրանիկ մրցախաղում

10:32 25.07.2021

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող մեկնարկեց Օլիմպիական խաղերում, գրում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովը մրցել է ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 1ժամ 49 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթել է երեք սեթերից հետո` 6:3, 1:6, 2:6 հաշվով:

̰
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել

10:00 25.07.2021

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հայտնում է, որ Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով է մեկնարկել Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության է մատնել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ 1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:50 24.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
BACK_TO_TOP