12:09 24.07.2021
Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին: Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև […]
12:07 24.07.2021
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, շահագրգռված լինելով օժանդակելու պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ, օգտագործմամբ և ՀՀ-ում […]
11:40 24.07.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին Աթոյան փողոցի անցուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գևորգ Մ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Վաշխառությունը) մեղադրանքով: Գևորգ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
11:06 24.07.2021
Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ: «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված […]
10:57 24.07.2021
Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որոնցից 218 958 -ն` առողջացած, 4584-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 299 599 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162 […]
10:48 24.07.2021
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը […]
10:35 24.07.2021
2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ […]
10:19 24.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
10:01 24.07.2021
Հուլիսի 24-ին` ժամը 03:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։28-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Շ․)․ տուժածներ […]
09:34 24.07.2021
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:
08:38 24.07.2021
Հուլիսի 24-ին, ժամը 02:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Volkswagen Golf» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան […]
08:15 24.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարի Թաղ 1-9 շարքեր մասնակի, Նալբանդյան փ. 110 շենք, Սայաթ-Նովա պող. 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Էրեբունի փ. 3, 5, 7, 9, 11 շենքեր, Նոր Արեշ 2փ. 51-80; 11փ. 1-25 սեփական տներ, […]
23:55 23.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:33 23.07.2021
Հուլիսի 22-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ազատան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 21 քմ) և տրանսպորտային […]
23:21 23.07.2021
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։ «Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշել են նախարարությունից։ Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։ Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև […]
23:09 23.07.2021
Երեկ խոշոր ավտովթար և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի՝ Սգո սրահի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը: Վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-այա […]
22:55 23.07.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրապետության տարածքում` Հուլիսի 23-24-ը, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, […]
22:43 23.07.2021
Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: Պաշտպանի փոխանցմամբ՝ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին՝ ժամը 15.00-ին: Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական […]
21:39 23.07.2021
Հուլիսի 23-ին, ժամը 17:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Շ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
20:59 23.07.2021
Շիրակի մարզի համայնքներն այս տարի 60-ից ավելի սուբվենցիոն հայտեր են ներկայացրել: Դրանք վերաբերում են ջրամատակարարման ու ոռոգման համակարգերի անցկացմանը, ճանապարհաշինությանը, հակակարկտային ու ֆոտովոլտային կայանների տեղադրմանը: 59 հայտ հաստատման ու մրցութային փուլում է: Իսկ 3-ի աշխատանքները մեկնարկել են: Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում պետության 65 և գյուղապետարանի 35% համաֆինանսավորմամբ ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքները մեկնարկել են: Բաց, […]
20:40 23.07.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի […]
20:34 23.07.2021
COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ: Այն ունի քաղաքացիների գրանցման երեք պատուհան: Մեկը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, մյուսը կացության քարտ ունեցողների, երրորդը` օտարերկրացիների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։
19:51 23.07.2021
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Nissan X-Trail և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է, 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում […]
19:43 23.07.2021
Գյումրիի «Ուռուցքաբանական դիսպանսերը» միավորվել է «Գյումրի» բժշկական կենտրոնին: Այս մասին հայտարարություն է տարածել «Գյումրի» ԲԿ-ն։ «ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ն միավորվել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։ Իրազեկում ենք մարզային ամբուլատոր պոլիկլինիկական համակարգին, օնկոլոգիական հիվանդություններով տառապող և օնկոլոգիական հիվանդությունների կասկածով անձանց համապատասխան լաբորատոր գործիքային հետազոտություններ անցնելու համար ուղեգրել «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ […]
19:36 23.07.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում: Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի […]
19:30 23.07.2021
Հուլիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով: Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է Երասխի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի մասին: Նշել, որ Ադրբեջանի շարունակական սադրանքներն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանի և […]
19:21 23.07.2021
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողություններին հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու նպատակով մեկնարկել է հոգեբանական աջակցության պետական ծրագիրը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնից, ներքոշարադրյալ կետերին համապատասխան անձինք անվճար հոգեթերապիայի սեանսներ ստանալու համար կարող են հերթագրվել կա՛մ զանգահարելով հոգեբանական աջակցության թեժ գծին՝ 060 834 777, կամ նամակ ուղարկելով հետևյալ էլհասցեին՝ [email protected], որից […]
19:10 23.07.2021
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման նպատակով հայտարարում է մրցույթ: Թեկնածուները պետք է համապատասխանեն մրցույթի հետևյալ պահանջներին. ✅ Բարձրագույն կրթություն զբոսաշրջության, բնապահպանության կամ այլ համապատասխան ոլորտում ցանկալի է ✅ Զբոսավարի և/կամ ուղեկցորդի աշխատանքային փորձ՝ հավաստված զբոսաշրջության ոլորտի որևէ պրոֆեսիոնալ կազմակերպության կողմից ✅ Առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ ✅ Կազմակերպչական և հաղորդակցման լավ ունակություններ […]
19:00 23.07.2021
E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հասանելի է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: Ռազմավարության նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
18:50 23.07.2021
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: /Խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists/: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված […]