22:45 24.07.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 23-ին Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Էրեբունու բաժին է ներկայացել 43-ամյա Արման Ս.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արման Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
22:29 24.07.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 24-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 […]
21:44 24.07.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն։ Մասնավորապես, հուլիսի 23-ին` ժամը մոտ 20։00-ից մինչև 00։30-ը ընկած հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի վրա, ինչպես […]
21:30 24.07.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին Գուգարք գյուղի Էներգետիկների 5-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Նիկոլայ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
21:18 24.07.2021
Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջարդի ձորի տարածքում: Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել դաշտը։ Մեքենայում եղել է 7 հոգի, 2-ը տեղում մահացել են, ևս մեկը Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին է մահացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել են […]
20:28 24.07.2021
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում գողություն անելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 40 և 37 տարեկան երկու տղամարդու՝ երկուսն էլ նախկինում դատված։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին և ձերբակալվել: Կատարվում է քննություն։
20:13 24.07.2021
Հուլիսի 24-ին` ժամը 16։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են ավտոամբարձիչը (վարորդ՝ Գ․ Հ․) […]
19:59 24.07.2021
Հանրապետությունում կրկին նկատվում է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի աճ: Մասնագետները սա համարում են հանգստի սեզոնին բնորոշ ներքին տեղաշարժի հետևանք, նաև քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Lաբորատորիաներում ավելացել է նաև թեստավորումների հետազոտությունների քանակը: Գյումրիի պոլիկլինիկաներում պատվաստել ցանկացողների թիվն ավելացել է: 55-ից բարձր տարիքի, ռիսկի խմբում գտնվող խրոնիկ հիվանդներից բացի, վերջին մեկ ամսվա ընթացքում պոլիկլինիկաներ են դիմում […]
19:13 24.07.2021
Բուհական ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներն արդեն ամփոփված են,մինչև հուլիսի 26-ը կշարունակվի լրացուցիչ փուլի ընդունելությունը, SHANTEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի երեք պետական բուհերի ղեկավարները ներկայացրել են ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները ։ «Ընդունված 318 դիմորդ ունենք, ովքեր հաղթահարել են մրցութային շեմը, ունեինք պետպատվերով 69 տեղ և ևս 6 արտոնություններով տեղեր, դիմորդների թիվը մոտ 390 էր, բայց […]
18:25 24.07.2021
Շիրակի մարզում կոմբայնները չեն բավականացնում հացահատիկի բերքահավաքը ժամանակին կատարելու համար: Այս տարի երաշտի ու ոռոգման ջրի պակասի պատճառով հացահատիկի բերքը խիստ նվազ է, եղածն էլ ժամանակին չեն կարողանում հավաքել: Օրինակը Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի գյուղում է: Բերքը հասել է, կոմբայն չկա հացքաղ կատարելու: Գյուղի միակ կոմբայնը սեփականատերը վաճառել է և այս տարի տեխնիկա չունեն: Հարևան […]
18:15 24.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին: Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական […]
17:22 24.07.2021
Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն: Գերատեսչության տվյալներով, հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը: Այցի նպատակն է քննարկել հայ-վրացական պետական սահմանին վերաբերող […]
16:46 24.07.2021
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում քաղաքացին հեռացել է զրուցարան-տաղավարում գտնվող խմբի մյուս անդամներից և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ․) Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին […]
16:15 24.07.2021
Հուլիսի 24-ին, ժամը 13:46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր» հանգստյան գոտու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1986 թ.) […]
16:00 24.07.2021
Հուլիսի 24-ին, ժամը 11:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Toyota Land Cruiser» (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1967 […]
15:46 24.07.2021
Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնակից երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկել ոլորտային գործակցությանն առնչվող ուղղությունները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործակցության ցանկալի և առաջնահերթ խնդիրներին, մասնավորապես՝ […]
14:44 24.07.2021
Արամ Խաչատրյանի համերգասրահից այսօր վերջին հրաժեշտն են տվել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Հիշեցնենք՝ նա մահացել էր հուլիսի 6-ին` ԱՄՆ-ում: Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ, ավելի քան երկու տասնյակ ձայնասկավառակների հեղինակ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր 92-ամյա արվեստագետի վերջին հրաժեշտին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ […]
14:29 24.07.2021
Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին Հայաստանի Հանրապետությունում վերջին չորս տարիների իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի և երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
14:14 24.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
13:41 24.07.2021
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրին ուժեղացված ծառայություն, որը ղեկավարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման […]
13:30 24.07.2021
Հեպատիտի դեմ պայքարի օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում՝ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» լաբորատորիայի մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային […]
13:11 24.07.2021
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնականման առարկա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Պարզվել է, որ հայտաբերվածը «Ֆ-1» տեսակի՝ առանց պայթուցիչի, […]
13:00 24.07.2021
Ճանաչողական, բազմաբովանդակ ու գործնական․ այսպիսին էր հուլիսի 19-ից 21-ը ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում անցկացված «Հմտությունների զարգացում» թեմայով եռօրյա կրթական ճամբարը։ ASUE Educational Camp-ը հարստացրել է բուհի 36 սաների, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ամառային առօրյան՝ նրանց համախմբելով գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակման միջավայրում։ Այդ օրերին ճամբարականներին այցելել են բուհի ղեկավարներ ու դասախոսներ, ինչպես նաև […]
12:58 24.07.2021
Այսօր, հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արթուր Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ջիվան Արամյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա․ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
12:40 24.07.2021
Հուլիսի 23-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մաշտոցի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ու պարեկները մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 25 անձ, կատարվել են […]
12:19 24.07.2021
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Մուշեղ Ղ.-ին, որը հունիսի 11-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի […]
12:09 24.07.2021
Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին: Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև […]
12:07 24.07.2021
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, շահագրգռված լինելով օժանդակելու պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ, օգտագործմամբ և ՀՀ-ում […]
11:40 24.07.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին Աթոյան փողոցի անցուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գևորգ Մ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Վաշխառությունը) մեղադրանքով: Գևորգ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: