TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 22.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Արմավիրի մարզի Ամասիա գյուղում 150 հակ անասնակեր է այրվել

23:42 22.07.2021

Հուլիսի 22-ին` ժամը 14:47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 3-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:21 22.07.2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 22-24-ը, 27-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]

̰ ̰

22:40 22.07.2021

Հուլիսի 22-ին՝ ժամը 14:48-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատան տանիք:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են հացատան տանիքում կուտակած մոտ 100 հատ խաղողի չորացած ճյուղերի […]

̰
Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

22:30 22.07.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին Նուբարաշենի խճուղուց բերման է ենթարկվել 31-ամյա Արման Ղ.-ն, որը մայիսի 5-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. hուլիսի 11-17

21:59 22.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում հուլիսի 11-ին, 14-ին և 15-ին, Արարատում՝ հուլիսի 12-ին:

̰
Հուլիսի 18-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում

21:28 22.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 18-21-ը, Արաբկիրում և Նոր Նորքում՝ հուլիսի 21-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Կենտրոնում՝ հուլիսի 15-ին և 16-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:  

̰
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում հայտնված Այգեստանի բնակիչը վերադարձվել է հայկական կողմին

21:12 22.07.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:

̰
Կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

21:07 22.07.2021

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց […]

̰
Շիրակի մարզի ցածրադիր գոտիներում սկսվել է հացահատիկի բերքահավաքը

20:59 22.07.2021

Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաք է։ Հացքաղն հիմնականում անջրդի հողատարածքներում է, ինչպես նաև այն ցանքերում, որոնք այս տարի տուժել են երաշտային պայմաններից: Ընդհանուր առմամբ մարզում 14 941 հա աշնանացան և 21 հազար հեկտար գարնանացան հացահատիկ է մշակվել։ Կոմբայնավարները տարիների գործով ու փորձով իրենց հաշվարկներ ունեն, թե որ տարածաշրջանի, որ հողերից հացահատիկի բերքի […]

̰
Մեկնարկել են MyWay ավիաուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

20:53 22.07.2021

MyWay ավիուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը քաղաքացիներին խնդրում է ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար դիմել ավիաընկերությանը:

̰
ԱԱՏՄ-ն ավարտել է խորհրդատվությունների շարքը Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար

20:13 22.07.2021

Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինար-խորհրդատվությունների շարքը՝ Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 […]

̰
Ինչու ներգաղթի «բում» չեղավ. Զարեհ Սինանյանի պարզաբանումը

20:05 22.07.2021

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից  հետո Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին լրագրողները հարց են ուղղել՝ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո արդյո՞ք Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթի ակնկալված ալիքը տեղի ունեցավ, թե ոչ: Զարեհ Սինանյանն ասել է, որ դրական տեղաշարժ կա, սակայն օբյեկտիվ հանգամանքները խոչընդոտեցին այդ գործընթացին: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
«Արարատ»-ը Գյումրիում պարտվեց լեհական «Շլյոնսկ»-ին

19:53 22.07.2021

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում էր լեհական «Շլյոնսկի» հետ։ Առաջին խաղը կայացավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում և ավարտվեց լեհական թիմի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Հանդիպման սկիզբը հանգիստ պայքարում անցավ։ Երկու թիմերը մեծ ուժերով չէին գրոհում՝ սպասելով մրցակցի սխալին։ Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծեց «Արարատը»․ շատ մոտ տարածությունից շեղ հարվածեց Մորի Կոնեն։ Բիչախչյանի թիմը չօգտագործեց […]

̰
Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում մի խումբ անձինք հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

19:43 22.07.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների […]

̰
Որ դեպքում է դադարեցվում ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը անհետ կորած զինծառայողի ընտանիքին․ ՊՆ պարզաբանումը

19:34 22.07.2021

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»: Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած […]

̰
Գյումրիի թիվ 41 դպրոցի հանրույթը բողոքում է տնօրենին աշխատանքից ազատելու որոշման դեմ

19:28 22.07.2021

Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցում այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ուսուցիչներն ու ծնողները: Բողոքում են Շիրակի մարզպետի հուլիսի 19-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի՝ երկու ամիս առաջ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները համարվել են անվավեր, և մրցույթով տնօրեն ընտրված Արմինե Գևորգյանն ազատվել է պաշտոնից: Վերջինիս էլ իր պաշտոնից ազատելու որոշումը, մարզպետարանում բացատրել […]

̰
Բաքվի դատարանը 13 հայ գերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց

19:19 22.07.2021

Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։

̰
ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը

19:02 22.07.2021

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։

̰
Զախարովան ասել է՝ ինչը կնպաստի հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազմանը

19:00 22.07.2021

ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ռուսական կողմը նախապատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումները կառուցողական հուն տեղափոխել:

̰
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները այլընտրանք են բուհերից դուրս մնացած դիմորդների համար

18:47 22.07.2021

Բուհական ընդունելության քննությունները չհաղթահարած դիմորդները հայտ են ներկայացնում  միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատությունների ուսանող դառնալու համար: Անցած տարվանից ընդունելության հայտերը լրացնում են օնլայն կարգով: Կրթական հաստատություններ են հասնում այն դիմորդները, որոնց օնլայն հայտը լրացնելու համար օգնություն է պահանջվում: Իսկ դիմում-հայտերի քանակն ու բաշխվածությունը՝ ըստ մասնագիտությունների, հասանելի են համապատասխան կայքէջում: Այսինքն՝ էլեկտրոնային հարթակում գրանցումները դեռ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

18:39 22.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Քննարկվել […]

̰
ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում. Զախարովա

18:35 22.07.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ սահմանային միջադեպերը բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:

̰
Լուսանկարի անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողները դիմեն ոստիկանություն

18:30 22.07.2021

Լուսանկարի անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Լուսանկարի տղամարդու վերաբերյալ տեղեկություն ունեցողները դիմեն ոստիկանություն

18:20 22.07.2021

Լուսանկարի տղամարդու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Հայկ Չոբանյանը DISQO ընկերության ղեկավար կազմի հետ քննարկել է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու հնարավորությունը

18:12 22.07.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է DISQO ընկերության հայաստանյան գրասենյակ, ծանոթացել աշխատանքային առօրյային, կրթական և վերապատրաստման ծրագրերին, ընկերությունում փորձաշրջանի հնարավորություններին: «Հանրության առջև հարկավոր է փոփոխության պարտադրանք դնել՝ հետպատերազմյան ճգնաժամն արագորեն հաղթահարելու համար: Հայկական տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու նպատակով՝ նոր գաղափարներ, մարտահրավերներ և մտահաղացումներ գեներացնելու պահանջն այսօրեական է»,- նշել է Հայկ Չոբանյանը DISQO […]

̰
Նոր մանրամասներ Բագրատաշենի մաքսատան մոտակայքում տեղի ունեցած պատահարից. ԱԻՆ

18:06 22.07.2021

Հուլիսի 22-ին՝ ժամը 15:13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված […]

̰
Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով. ԿԳՄՍՆ

17:40 22.07.2021

Մեկամսյա դասընթացներին մասնակցելու են Ավստրալիայից մինչև ԱՄՆ սփյուռքում դասավանդող շուրջ 140 մանկավարժ՝ 370 դիմորդից: Դասընթացների մեկնարկը տրվելու է այսօր՝ ժամը 18։00-ին: 2019-ին վերապատրաստման ծրագիրը տեղի է ունեցել առկա ձևաչափով, որին մասնակցել է 60 ուսուցիչ, 2020-ին՝ առցանց ձևաչափով, դիմել է շուրջ 500 և մասնակցել 100 հոգի՝ վեց ծրագրով: 2021-ին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հայտագրման ժամկետը հուլիսի […]

̰
BACK_TO_TOP