TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվել

15:53 23.07.2021

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները: Ուսուցանվում են համազորային կանոնադրությունները, անցկացվում են շարային պարապմունքներ՝ անձնակազմին նախապատրաստելով զինվորական երդման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հրամկազմը նաև անհատական և խմբային զրույցներ է անցկացնում նորակոչիկների հետ, բացատրում զինծառայության առաջնահերթությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։

̰
Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը

15:39 23.07.2021

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով: Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող […]

̰
Անցկացվել է հավաք-խորհրդակցություն

15:27 23.07.2021

Հուլիսի 23-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանն անցկացրել է հավաք-խորհրդակցություն։ Ենթակա զորամասերի ԲՀԱ գծով տեղակալները, սպա-իրավաբանները, սպա-հոգեբաններն ու գնդերեցները քննարկել են իրենց ոլորտներին առնչվող խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերն ու առաջիկա անելիքները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Հիմնանորոգվում է Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան միմյանց կապող միջպետական ճանապարհը

15:07 23.07.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 – կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան։ Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրվելու է 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ, (ստորին շերտ՝ 6 սմ խոշորահատիկ ասֆալտ, […]

̰
Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում. Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում

15:00 23.07.2021

Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում. «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության […]

̰
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին

14:22 23.07.2021

2021 թ. հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում առցանց անցկացված՝ դպրոցականների Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Ոսկե մեդալի է արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանը. նա մեկ տարի շարունակ՝ ամեն ամիս, կստանա 15.000 դրամ կրթաթոշակ: Արծաթե մեդալ նվաճած 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանն […]

̰
Բաքվի դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման

14:08 23.07.2021

Բաքվի դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերիների, գրում է Sputnik-ը: Նրանք են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։ Դատն անցկացվում է Ազադ Մեջիդովի նախագահությամբ։ Հայ ռազմագերիները պատիժը կկրեն խստացված ռեժիմով գաղութում։ […]

̰
«Այս տարվա վերապատրաստումը ևս կստեղծի զարգացման նոր հնարավորություններ»․ Վահրամ Դումանյան

13:59 23.07.2021

Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով. «Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովումը: 2021 թվականի հունվարից սկսած՝ 14 երկրի 47 կրթօջախներին տրամադրվել է […]

̰
Հանդիպումներ ստորաբաժանումների աշխատակիցների հետ. Անդրանիկ Փիլոյանը լսել է նրանց առաջարկություններն ու մտահոգությունները

13:50 23.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Շաբաթվա ընթացքոմ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է գերատեսչության բոլոր առանցքային ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ՝ քննարկելու կատարողական կարգապահությանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համավարկի դեմ պատվաստումներին և աշխատակիցների նախաձեռնողականության խթանմանը վերաբերող հարցեր: Հանդիպումների ընթացքում մի շարք վարչություններում ծավալվել է անկաշկանդ քննարկում՝ աշխատակիցներին մտահոգող խնդիրների լուծման շուրջ: Մասնավորապես՝ […]

̰
Կասեցվել է «Բանդիվան Կաթ» ՍՊ ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը

13:46 23.07.2021

Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ) անցկացված ստուգման ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ խախտումներ: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից՝ մասնավորապես պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված […]

̰
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գների բարձրացումը

13:33 23.07.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը տեղեկացնում է, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ: «Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է […]

̰
Բագրատաշենի մաքսատան մոտ պայթյունի հետևանքով 35-ամյա վարորդը մահացել է

13:15 23.07.2021

2021թ․ հուլիսի 22-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել […]

̰
Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ

12:58 23.07.2021

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում, քվեարկությունից հետո ընկած ժամանակահատվածում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների, ահազանգերի, ԶԼՄ հրապարակումների առթիվ դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: […]

̰
Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր

12:56 23.07.2021

ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այսպես. […]

̰
Հուլիսի 22-23-ը Հայաստանում բացահայտվել է հանցագործության 90 դեպք

12:40 23.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման` 13, անձնական ունեցվածքի գողության` 7, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, հարկերից […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում

12:35 23.07.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Մայիս Գ.-ն, որը հուլիսի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Մայիս Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

̰
Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը

12:33 23.07.2021

ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․ դա ամրագրված է 2014 թվականին Կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ: Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում […]

̰
25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

12:13 23.07.2021

Հուլիսի 16-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 77-րդ կմ-ին «ԳԱԶել» մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ընկել ձորակը և հրդեհվել. 21-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 22-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևորը՝ 25-ամյա Հայկ Պողոսյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Վստահ եմ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի դրոշը հպարտորեն բարձրացնելու ևս մեկ առիթ է․ Վահրամ Դումանյան

12:09 23.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ․ «Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ: Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս: Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, […]

̰
Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձել է Հայաստան

12:07 23.07.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 22-ին Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 55-ամյա Արմինե Կ.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին

11:56 23.07.2021

Հուլիսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Չեխովի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ 61-ամյա կնոջը «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 43-ամյա վարորդը, որը հուլիսի 22-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը տվել […]

̰
Բռնվել են թմրամիջոցի իրացման պահին. ոստիկանների բացահայտումը

11:08 23.07.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Սպիտակի ոստիկանները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ մի տղամարդ թմրանյութ է իրացնում: Հանցագործությունը փաստով բացահայտելու համար քրեական հետախույզները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ, իսկ 60-ամյա տղամարդը վերցվեց օպերատիվ հսկողության տակ: Օպերատիվ տվյալները հաստատվեցին, իսկ հուլիսի 16-ին հանգուցալուծումն էր: Թմրամիջոցներ ապօրինի իրացնելու պահին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում բռնվեցին ու բաժին […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 221 նոր դեպք․ 4  մարդ մահացել է

11:00 23.07.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 382 դեպք, որոնցից 218 796 -ն` առողջացած, 4579-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 293 032 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5653 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

10:56 23.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Այսօր, երբ Հայաստանը և Եգիպտոսը վստահորեն հաղթահարում են իրենց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, առավել կարևոր […]

̰
Հոգեկան տառապանք և ազատությունից ապօրինի զրկում. Իջևանի ոստիկանների բացահայտումը

10:37 23.07.2021

Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի Երիտասարդական փողոցի մի բնակարանում երկու հոգի ծեծի են ենթարկել 35-ամյա մի տղամարդու: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը շատ ավելի ծանր բնութագիր ունի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 10-ի երեկոյան ընկերոջ բնակարանում ոչ միայն ծեծել, այլև հոգեկան ուժեղ տառապանք էին պատճառել ու […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 23.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև

09:34 23.07.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարը։ Հուշագրի նպատակն է ապահովել Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և […]

̰
Բարձրունի բնակավայրում և Հայկավան համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու

08:31 23.07.2021

Հուլիսի 23-ին` ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Բարձրունի բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Հայկավան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Վարժանքի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում […]

̰
Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական. ՀՀ ՄԻՊ

08:20 23.07.2021

Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է: Փաստաթղթերն օրինակ են, […]

̰
Երևանում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:11 23.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 սեփական տուն, Սարմի 103 սեփական տուն, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքեր, Սարի Թաղ 1-9 շարքեր մասնակի, Թումանյան փ. 2, 4, 6, 10, 12 շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, […]

̰
BACK_TO_TOP