20:13 22.07.2021
Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինար-խորհրդատվությունների շարքը՝ Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 […]
20:05 22.07.2021
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին լրագրողները հարց են ուղղել՝ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո արդյո՞ք Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթի ակնկալված ալիքը տեղի ունեցավ, թե ոչ: Զարեհ Սինանյանն ասել է, որ դրական տեղաշարժ կա, սակայն օբյեկտիվ հանգամանքները խոչընդոտեցին այդ գործընթացին: Մանրամասները՝ տեսանյութում․
19:53 22.07.2021
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում էր լեհական «Շլյոնսկի» հետ։ Առաջին խաղը կայացավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում և ավարտվեց լեհական թիմի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Հանդիպման սկիզբը հանգիստ պայքարում անցավ։ Երկու թիմերը մեծ ուժերով չէին գրոհում՝ սպասելով մրցակցի սխալին։ Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծեց «Արարատը»․ շատ մոտ տարածությունից շեղ հարվածեց Մորի Կոնեն։ Բիչախչյանի թիմը չօգտագործեց […]
19:43 22.07.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների […]
19:34 22.07.2021
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»: Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած […]
19:28 22.07.2021
Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցում այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ուսուցիչներն ու ծնողները: Բողոքում են Շիրակի մարզպետի հուլիսի 19-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի՝ երկու ամիս առաջ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները համարվել են անվավեր, և մրցույթով տնօրեն ընտրված Արմինե Գևորգյանն ազատվել է պաշտոնից: Վերջինիս էլ իր պաշտոնից ազատելու որոշումը, մարզպետարանում բացատրել […]
19:19 22.07.2021
Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։
19:02 22.07.2021
Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։
18:47 22.07.2021
Բուհական ընդունելության քննությունները չհաղթահարած դիմորդները հայտ են ներկայացնում միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատությունների ուսանող դառնալու համար: Անցած տարվանից ընդունելության հայտերը լրացնում են օնլայն կարգով: Կրթական հաստատություններ են հասնում այն դիմորդները, որոնց օնլայն հայտը լրացնելու համար օգնություն է պահանջվում: Իսկ դիմում-հայտերի քանակն ու բաշխվածությունը՝ ըստ մասնագիտությունների, հասանելի են համապատասխան կայքէջում: Այսինքն՝ էլեկտրոնային հարթակում գրանցումները դեռ […]
18:39 22.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Քննարկվել […]
18:30 22.07.2021
Լուսանկարի անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:20 22.07.2021
Լուսանկարի տղամարդու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:12 22.07.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է DISQO ընկերության հայաստանյան գրասենյակ, ծանոթացել աշխատանքային առօրյային, կրթական և վերապատրաստման ծրագրերին, ընկերությունում փորձաշրջանի հնարավորություններին: «Հանրության առջև հարկավոր է փոփոխության պարտադրանք դնել՝ հետպատերազմյան ճգնաժամն արագորեն հաղթահարելու համար: Հայկական տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու նպատակով՝ նոր գաղափարներ, մարտահրավերներ և մտահաղացումներ գեներացնելու պահանջն այսօրեական է»,- նշել է Հայկ Չոբանյանը DISQO […]
18:06 22.07.2021
Հուլիսի 22-ին՝ ժամը 15:13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված […]
17:40 22.07.2021
Մեկամսյա դասընթացներին մասնակցելու են Ավստրալիայից մինչև ԱՄՆ սփյուռքում դասավանդող շուրջ 140 մանկավարժ՝ 370 դիմորդից: Դասընթացների մեկնարկը տրվելու է այսօր՝ ժամը 18։00-ին: 2019-ին վերապատրաստման ծրագիրը տեղի է ունեցել առկա ձևաչափով, որին մասնակցել է 60 ուսուցիչ, 2020-ին՝ առցանց ձևաչափով, դիմել է շուրջ 500 և մասնակցել 100 հոգի՝ վեց ծրագրով: 2021-ին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հայտագրման ժամկետը հուլիսի […]
17:31 22.07.2021
Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Բագրատաշեն» մաքսակետի հարևանությամբ բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,՝ բախման հետևանքով Mercedes-ի գազաբալոնը պայթել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ն է բախվել բեռնատարին։
17:25 22.07.2021
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է, որ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին` ժամը 10-ին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ ըստ օրենսդրության պահանջների՝ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո 2-րդ երկուշաբթի օրը` ժամը 10.00-ին, որի մասին հայտարարում է […]
17:18 22.07.2021
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը հաստատել է ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու արձանագրությունը: Ըստ այդմ` 8-րդ գումարման խորհրդարանը կունենա հետևյալ պատկերը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 71, «Հայաստան» դաշինք 29, «Պատիվ ունեմ» դաշինք 7 պատգամավոր: Այսօրվա նիստում ԿԸՀ-ն նաև ուժը կորցրած է ճանաչել 20 թեկնածուների գրանցումը, քանի որ նրանք ինքնաբացարկ էին հայտնել: Ինքնաբացարկ հայտնած […]
17:12 22.07.2021
«Աշխատակիցների և հիվանդների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով վարժանք է անցկացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայում: Վարժանքն իրականացվել է Երևանի փրկարարական վարչության կողմից: Ուսումնավարժանքի նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի և կազմավորումների պատրաստվածությունը, գործնական հմտությունները առաջացած հրդեհի դեպքում: Այն անցկացվել է 1 փուլով՝ ազդարարում, կազմավորումների պատրաստականության բերում, տարահանում, հաշվառում, հետախուզական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների […]
16:50 22.07.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագրի շրջանակում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և «Arm.Strong Production» ընկերությունը, Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները մշակութային տարբեր ծրագրերով հանդես կգան Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագիրը կրող ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ […]
16:42 22.07.2021
2021թ. հուլիսի 22-ի՝ ժամը 01։35-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Ծովագյուղից դեպի Սևան ուղղությամբ վթար է տեղի ունեցել, հայտնում են Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:20-ի սահմաններում, Մասիս քաղաքի […]
16:29 22.07.2021
Պարոն նախագահ Պատիվ է դիմել բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին, երբ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 75-ամյակն ենք տոնում: Սա նշանակալից հանգրվան է Խորհրդի համար, որն իր գոյության ողջ ընթացքում եղել է համաշխարհային զարգացման օրակարգի առաջամարտիկը և, իր հերթին, կարևոր դեր է խաղացել Կայուն զարգացման նպատակների ձևավորման գործում: Նախորդ տարին բարենպաստ չէր 2030թ. օրակարգի […]
16:23 22.07.2021
2021 թվականի հունվար-հուլիս ամիսների դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 6160 հեռախոսազանգ: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, 2019 թվականին այդ ցուցանիշը դարձել է 6210, իսկ 2020 թվականին՝ 11735 հեռախոսազանգ:
16:17 22.07.2021
Միասնական սոցիալական ծառայությունը հիշեցնում է. «Հարգելի՛ աշխատանք փնտրողներ, գործատուներ, տեղեկացվում է, որ ս.թ. հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման հարթակը: Որոնողական համակարգը ապահովում է հասանելիությունը միության անդամ պետություններում(Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն) թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկատվությունը: Տվյալները «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման համակարգին […]
16:11 22.07.2021
ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստից հետո կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին: Փաստելով, որ կա այդպիսի գաղափար, և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ, նշել է, որ դա օպտիմալացում չէ. «Դա ինքնանպատակ […]
15:38 22.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է արտահերթ խոհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, Ադրբեջանի սադրիչ քայլերի և առավելապաշտական նկրտումների հետևանքով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությանը, Հայաստանում աշխատատեղերի աճի դինամիկային, առաջին 6 ամսվա տվյալներով եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշների տարբերությանը, նոր տիպի […]
15:05 22.07.2021
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է երկիր մուտք գործելիս «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածի պարտադիր օգտագործման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ հուլիսի 25-ից այդ հավելվածի միջոցով ՊՇՌ թեստավորման բացասական պատասխանը պետք է ներկայացնեն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մտնում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների […]
15:00 22.07.2021
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Սահակ Ա.-ն, որը մայիսի 27-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով: Սահակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: