TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանության մարզերի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

18:43 23.07.2021

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Սիսիանի բնակիչներից մեկը հանձնել է ծալովի խզակոթով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը: Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ, իսկ Վայքի բաժնում՝ «Կարաբին» հրացանի, ինքնաձիգի պահունակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ […]

̰
ՍԴ նախագահը մասնակցել է «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդեսին

18:31 23.07.2021

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցած «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդեսին, տեղեկացնում է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության լույս ընծայած «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ […]

̰
Արտաշատի ոստիկանները որսագողություն են բացահայտել ու թմրամիջոցներ հայտնաբերել

18:25 23.07.2021

Հուլիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություն ձեռք բերեցին, որ Ոստան գյուղում բնակվող 50-ամյա տղամարդը ապօրինի որս է արել։ Քրեական հետախույզները տեղեկություն ունեին նաև, որ նա ու Արտաշատում բնակվող 57-ամյա ընկերը թմրամիջոց են պահում։ Նույն օրը տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին բաժին։ Հետագա գործողություններով հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշով զանգվածներ։ Ոստանում բնակվող […]

̰
Արագածի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

18:16 23.07.2021

Հուլիսի 21-ին ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ տարածքային ստորաբաժանման աշխատակիցների հետ քննարկել են ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու հարցեր, ապա տարածքում համատեղ ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Արդյունքում՝ Գեղակերտ գյուղում հայտնաբերվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով, որի օրինականությունը հավաստող փաստաթղթեր վարորդը չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ […]

̰
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

18:09 23.07.2021

Հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին

17:55 23.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից […]

̰
Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

17:50 23.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:

̰
Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ

17:42 23.07.2021

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դեմ` պահանջելով վերականգնել ԲԴԽ նախագահի լիազորությունները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտք է եղել հուլիսի 21-ին: Ռուբեն Վարդազարյանը պահանջում է վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր […]

̰
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար. ՔԿ

17:34 23.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 23-ամյա երիտասարդի կողմից խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը տեղյակ լինելով, որ Արարատի մարզի բնակչի թոռը զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, […]

̰
Տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի որակավորումների շրջանակի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

17:25 23.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Նիստը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

17:17 23.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի […]

̰
ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Հայաստանի ԱՃԹՆ 2019 թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովին

17:11 23.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019 թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովին։ Հանդես գալով բացման խոսքով՝ Լ․ Շուշանյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի համար՝ նշելով, որ շահագրգիռ կառույցների, պետության, քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի […]

̰
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը

16:53 23.07.2021

Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել այն խնամատար ընտանիքներին, որոնց հոգածության ներքո խնամք և դաստիարակություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամք ստացող յուրաքանչյուր երեխայի խնամքի դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար […]

̰
Գիտնականների կարիերայի բարելավման նոր հնարավորություններ

16:49 23.07.2021

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:30-13:30-ը, տեղի կունենա ԵՄ «EURAXESS ցանց. գիտնականների կարիերայի բարելավման հնարավորություններ» խորագրով առցանց սեմինար: Սեմինարի ընթացքում կներկայացվեն EURAXESS ցանցի շրջանակում և պորտալի օգտագործմամբ գիտնականների կարիերայի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» նոր ծրագիրը: Սեմինարի օրակարգը Սեմինարին մասնակցելու համար գրանցման հղումը

̰
Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին

16:47 23.07.2021

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նշվում է, որ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների […]

̰
Սուր էնտերոկոլիտ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվածները դուրս են գրվել

16:43 23.07.2021

Հուլիսի 21-ին` ժամը 20։30-ի սահմաններում, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ. Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք […]

̰
Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ ՍԴ-ի և Երևանում ԵԽ գրասենյակի համագործակցությունը կշարունակի արդյունավետորեն զարգանալ

16:31 23.07.2021

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեի հետ: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Շնորհավորելով գրասենյակի ղեկավարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ Սահմանադրական […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում

16:29 23.07.2021

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում 2021 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Ինչպես տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ հատվածում երկկողմանի կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

̰
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն

16:21 23.07.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն, տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել […]

̰
Նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվել

15:53 23.07.2021

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները: Ուսուցանվում են համազորային կանոնադրությունները, անցկացվում են շարային պարապմունքներ՝ անձնակազմին նախապատրաստելով զինվորական երդման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հրամկազմը նաև անհատական և խմբային զրույցներ է անցկացնում նորակոչիկների հետ, բացատրում զինծառայության առաջնահերթությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։

̰
Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը

15:39 23.07.2021

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով: Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող […]

̰
Անցկացվել է հավաք-խորհրդակցություն

15:27 23.07.2021

Հուլիսի 23-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանն անցկացրել է հավաք-խորհրդակցություն։ Ենթակա զորամասերի ԲՀԱ գծով տեղակալները, սպա-իրավաբանները, սպա-հոգեբաններն ու գնդերեցները քննարկել են իրենց ոլորտներին առնչվող խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերն ու առաջիկա անելիքները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Հիմնանորոգվում է Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան միմյանց կապող միջպետական ճանապարհը

15:07 23.07.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 – կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան։ Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրվելու է 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ, (ստորին շերտ՝ 6 սմ խոշորահատիկ ասֆալտ, […]

̰
Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում. Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում

15:00 23.07.2021

Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում. «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության […]

̰
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին

14:22 23.07.2021

2021 թ. հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում առցանց անցկացված՝ դպրոցականների Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Ոսկե մեդալի է արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանը. նա մեկ տարի շարունակ՝ ամեն ամիս, կստանա 15.000 դրամ կրթաթոշակ: Արծաթե մեդալ նվաճած 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանն […]

̰
Բաքվի դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման

14:08 23.07.2021

Բաքվի դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերիների, գրում է Sputnik-ը: Նրանք են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։ Դատն անցկացվում է Ազադ Մեջիդովի նախագահությամբ։ Հայ ռազմագերիները պատիժը կկրեն խստացված ռեժիմով գաղութում։ […]

̰
«Այս տարվա վերապատրաստումը ևս կստեղծի զարգացման նոր հնարավորություններ»․ Վահրամ Դումանյան

13:59 23.07.2021

Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով. «Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովումը: 2021 թվականի հունվարից սկսած՝ 14 երկրի 47 կրթօջախներին տրամադրվել է […]

̰
Հանդիպումներ ստորաբաժանումների աշխատակիցների հետ. Անդրանիկ Փիլոյանը լսել է նրանց առաջարկություններն ու մտահոգությունները

13:50 23.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Շաբաթվա ընթացքոմ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է գերատեսչության բոլոր առանցքային ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ՝ քննարկելու կատարողական կարգապահությանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համավարկի դեմ պատվաստումներին և աշխատակիցների նախաձեռնողականության խթանմանը վերաբերող հարցեր: Հանդիպումների ընթացքում մի շարք վարչություններում ծավալվել է անկաշկանդ քննարկում՝ աշխատակիցներին մտահոգող խնդիրների լուծման շուրջ: Մասնավորապես՝ […]

̰
Կասեցվել է «Բանդիվան Կաթ» ՍՊ ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը

13:46 23.07.2021

Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ) անցկացված ստուգման ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ խախտումներ: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից՝ մասնավորապես պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված […]

̰
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գների բարձրացումը

13:33 23.07.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը տեղեկացնում է, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ: «Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է […]

̰
BACK_TO_TOP