TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 23-ին պլանային ջրանջատում կլինի

23:10 21.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Բաբաջանյան փողոց՝ ամբողջությամբ, Անդրանիկի փողոցի 108-122, 130-158 զույգ և 121-151 կենտ համարներ, Բ-2 բնակելի զանգվածի 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 համարներ, ճառագայթային Ա, Բ, Վ, […]

̰
Ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին օրերին սադրանքի դիմում Երասխի հատվածում. ադրբեջանագետի բացատրությունը

22:25 21.07.2021

Վերջին օրերին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նոր է վերադարձել Երասխից և SHANTNEWS.am-ին  մանրամասներ է պատմել իրավիճակի մասին:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:48 21.07.2021

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 21-ի ցերեկը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է +40…+42 աստիճան։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

21:17 21.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք […]

̰
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

20:15 21.07.2021

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 21-ին ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Կատարվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական առաջադրանքներ, ուսումնասիրվել են ժամանակակից ականորսիչներն ու ականազերծման լրակազմերը։

̰
Շիրակի մարզի Կառնուտ գյուղում վաղ բրոնզի դարի բնակատեղի է հայտնաբերվել

20:00 21.07.2021

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի տարածքը բնակատեղի է եղել դեռևս վաղ բրոնզի դարում: Այս մասին են վկայում հնագիտական պեղումները, որոնց արդյունքում գյուղի տարածքում վաղ բրոնզի դարի թվագրության բնակատեղի ու դամբարաններ են հայտնաբերվել: Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի» մասնագետները 2015-ից են պեղումներ կատարում, որոնց արդյունքում մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում ստանալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում […]

̰
ՀՀ ՊՆ-ում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

19:31 21.07.2021

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային […]

̰
Ատոմային ոլորտի լավագույն մասնագետները սկսել են Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողման աշխատանքները

19:17 21.07.2021

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) կարևորագույն փուլը՝ սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը: Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևել է գրեթե մեկուկես տարի: Այժմ թրծաթողման համար նախատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի […]

̰
Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

19:02 21.07.2021

Տ-3-21, Մ-5-Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ հատվածում (կմ19+900-կմ22+400) հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Շինարարական աշխատանքները կատարել է «Էն Շին» ՍՊԸ-ն։ Կապալառուն կատարել է ավազակոպճային շերտի, խճային հիմքի, մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի, արհեստական անհարթությունների տեղադրման, մայթերի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են նաև ջրահեռացման մետաղական խողովակներ, վաքեր, կատարվել է գծանշում, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ […]

̰
Շիրակի մարզի Կամո գյուղում նոր եկեղեցի է կառուցվում․ 1800-ականների հին եկեղեցուց գյուղում ոչինչ չի պահպանվել

18:42 21.07.2021

Շիրակի մարզի Կամո գյուղում նոր եկեղեցի է կառուցվում: Այն ներառված է Մայր Աթոռի  ընթացիկ տարվա եկեղեցաշինական ծրագրում: Միանավ, բազիլիկ եկեղեցու շինարարությունն իրականացվում է ամերիկացի բարերար ամուսինների նվիրատվությամբ։ 1772 թվականին հիմնադրված գյուղը նախկինում ունեցել է այլ անուն, շիրակցիները մինչ հիմա հին անունով գիտեն գյուղը՝ Հաջի Նազար: Արևմտյան Հայաստանի Մուշ գավառից գաղթած հայերն առաջինը, որ կառուցել  են […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցներն իրազեկման հանդիպումներ են իրականացրել Կոտայքի գործող ճամբարներում

18:30 21.07.2021

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի և Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները՝ հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, համատեղ իրազեկող, քարոզչական բնույթի հանդիպում են անցկացրել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Արտավազ գյուղի տարածքում գործող «Հասմիկ», Մեղրաձոր համայնքի Փյունիկ գյուղում գործող «Լուսաբաց» և Հանքավանի «Խոտոր ջուր» ճամբարներում։ Հանդիպմանը […]

̰
Ինքնաբացարկ է հայտնել ԱԺ պատգամավորի 20 թեկնածու

18:27 21.07.2021

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 21-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1․ Լիլիթ Մակունց 2․Սուրեն Պապիկյան 3․Արայիկ Հարությունյան 4․Նիկոլ Փաշինյան 5․Անահիտ Ավանեսյան 6․Ռոմանոս Պետրոսյան 7․Հովհաննես Հարությունյան 8․Հակոբ Սիմիդյան 9․Գնել Սանոսյան 10․Համբարձում Մաթևոսյան 11․Դիանա Գասպարյան 12․Դավիթ Գևորգյան 13․Նարեկ […]

̰
̰
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ

18:21 21.07.2021

Հուլիսի 21-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Կողմերը քննարկել են ՀՀ և ԵՄ միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքները։ Երկուստեք կարևորվել է այս ուղղությամբ վերջին շրջանում քաղաքական բարձր մակարդակի […]

̰ ̰
̰
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 170 շրջանավարտի հանձնվել են դիպլոմներ

18:06 21.07.2021

6 մասնագիտությունների գծով 170 շրջանավարտ, 23-ը՝ գերազանցությամբ. ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցմամբ շրջանավարտներին հանձնվել են դիպլոմներ: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, կարևորելով բուհի բազմամյա տարեգրությունը, նշել է, որ ուսումնական հաստատությունն ապահովում է համակարգի բնականոն սերնդափոխությունը: Հեռակա ուսուցման 2020-2021 թթ.-ի շրջանավարտներից 34-ն արդեն աշխատում են ԱԻՆ համակարգում, 15-ն՝ […]

̰
Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը

17:56 21.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է «Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթղթի նախնական տարբերակը: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ուսուցիչներ, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին ուսուցիչների վերապատրաստման գործընթացում կարևոր համագործակցության համար. «Դեռևս […]

̰
Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

17:43 21.07.2021

Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Հայազգի գիտնական, Moderna ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում»:

̰
Կայացել է Երևանի քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը

17:29 21.07.2021

Երևանի քաղաքապետարանում կայացել է քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը: Այն նպատակ ունի մայրաքաղաքում աշխուժացնել սպորտային կյանքն ու խթանել առողջ ապրելակերպը: Խորհրդի կազմում ընդգրկված են մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու փորձառու մասնագետներ: Ողջունելով խորհրդի անդամներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը համոզմունք է հայտնել, որ խորհուրդը կարևոր դերակատարում կունենա ոլորտում առկա խնդիրների […]

̰
2021 թվականի հուլիսի դրությամբ ՄԻՊ-ին ուղղված բանավոր բողոքների թիվը կազմել է 7953

17:23 21.07.2021

2021 թվականի հուլիսի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր բողոքների թիվը, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարներին ստացված զանգերը, կազմել է 7953: «Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին խորհրդատվությունների թիվը եղել է 3786, 2016 թվականին՝ 4041, 2017 թվականին՝ 4272, 2018 թվականին՝ 6219, 2019 թվականին՝ 9153, 2020 թվականին՝ 10399»:

̰
Վերսկսվել են պեղումները Տավուշ ամրոցի տարածքում

17:11 21.07.2021

Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից հնագիտական պեղումները վերսկսվել են: Աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարի և դադարեցվել 44-օրյա պատերազմի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պեղումներն իրականացնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները: «Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան […]

̰
Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքում

16:48 21.07.2021

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 20-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Արմեն Հ.-ն, որը հուլիսի 15-ից Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Արմեն Հ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

̰
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է վերականգնողական կենտրոն

16:40 21.07.2021

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, ինչպես նաև վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերին։ Ա․ […]

̰
Ջերմուկի ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային գողություն

16:29 21.07.2021

Բնակարանային գողությունը Ջերմուկում կատարվել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերի 6-ին, տուժած տանտիրուհին էլ հաղորդում չէր տվել: Բայց քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս բացահայտելու նաև նման հանցագործությունները: Այս տարվա հուլիսի 19-ի առավոտյան Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ջերմուկի բաժին բերման ենթարկվեց նույն շենքի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ: Նա […]

̰
Նորակոչիկների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

16:23 21.07.2021

2-րդ զորամիավորման զորամասերում նորակոչիկների հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ: Հրամկազմը նրանց ծանոթացնում է համազորային կանոնադրություններին, անցկացնում շարային պարապմունքներ, զրուցում նորակոչիկներին հուզող խնդիրների շուրջ և անհրաժեշտության դեպքում համապատասխան լուծումներ տալիս դրանց։

̰
Պոլիտեխնիկցիները մասնակցել են «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսին

16:05 21.07.2021

Երևանում կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը: Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացված ռոբոտաշինության օլիմպիադայի շրջանակում տեղի է ունեցել «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL): Ցուցահանդեսում ներկայացված էին ռոբոտաշինական վերջին նվաճումները և նորարարական տեխնոլոգիաները: Պոլիտեխնիկի ուսանողները ցուցահանդեսի այցելուներին ցուցադրել են իրենց իրականացրած նախագծերը։ […]

̰
ՊՆ-ն նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար նոր կարգ է սահմանել

16:00 21.07.2021

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։ Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է։ Կարևորելով զինծառայողների […]

̰
Մեծամորի բնակիչը վնասել է  Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը

15:40 21.07.2021

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։20-ին, ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ին՝ ժամը 21։30-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մեծամորի […]

̰
Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

15:18 21.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

̰
BACK_TO_TOP