TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից

15:05 21.07.2021

Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկն ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ըստ տեղորոշման կոորդինատների պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում՝ մոտ 3300 մ բարձրության վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարների […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Աբովյան քաղաքում

14:56 21.07.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 33-ամյա Ռաֆայել Վ.-ին, որը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: `

̰
Ովքեր են ինքնաբացարկ հայտնած թեկնածուները հուլիսի 20-ի ժամը 18․00-ի դրությամբ

14:50 21.07.2021

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1․ Լիլիթ Մակունց 2․Սուրեն Պապիկյան 3․Արայիկ Հարությունյան 4․Նիկոլ Փաշինյան 5․Անահիտ Ավանեսյան 6․Ռոմանոս Պետրոսյան 7․Հովհաննես Հարությունյան 8․Հակոբ Սիմիդյան 9․Գնել Սանոսյան 10․Համբարձում Մաթևոսյան 11․Դիանա Գասպարյան 12․Դավիթ Գևորգյան 13․Նարեկ […]

̰
Հուլիսի 20-21-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:33 21.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 20-21-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել

14:29 21.07.2021

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները հուլիսի 20-ին անձնագրային և վիզաների վարչությունից բերման են ենթարկել 53-ամյա Գևորգ Ա.-ին, որը 2018 թ. փետրվարի 6-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախություն) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Կրակոցներ Դավիթ Բեկի փողոցում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

14:14 21.07.2021

2021 թվականի հուլիսի 19-ին` ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել՝ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցով դեպի Արցախի պողոտա ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ արձակելու վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան,«Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևից ձայնային ազդանշաններով և լուսարձակները թարթելով, ճանապարհ է […]

̰
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը  շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

14:09 21.07.2021

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն   շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։   «Պարոն վարչապետ              Սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ  հայերը որոշեցին իրենց ձայների մեծամասնությունը տալ Ձեր ղեկավարած քաղաքական կուսակցությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից բողոքարկման դիմումների վերջնական քննության ավարտին ինձ համար հաճելի […]

̰
Աշտարակի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

13:38 21.07.2021

Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց: Հուլիսի 17-ին Աշտարակի ոստիկաններն այցելեցին նրա տուն և խուզարկությամբ պատուհանագոգին հայտնաբերեցին պլաստիկ տարաներում աճեցրած կանեփի չորս բույս: Տանտերը հայտնեց, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման համար: Նա նաև ոստիկաններին […]

̰
Մշտադիտարկման այցեր Սյունիքի մարզի նախակրթարաններ

13:23 21.07.2021

ՀՀ Սյունիքի մարզի երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 3 մանկապարտեզ, Ախլաթյանի […]

̰
Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցով բանակցություններում. Պեսկով

13:16 21.07.2021

Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք կօգնեն առկա պայմանավորվածությունների կատարմանը, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող եռակողմ համաձայնագրերի կատարման ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: «Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության, կանխատեսելիության և օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի […]

̰
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վաղը ջրանջատում կլինի

13:10 21.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 22-ին՝ ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Դավիթ Անհաղթի 6-10 համարներ իրենց կոտորակներով, Կ. Ուլնեցու 1-60 համարներ իրենց կոտորակներով, Հյուսիսային ճառագայթ, «Հաղթանակի» զբոսայգի, Բաբայան, Վարշավյան, Ա. Տիգրանյան փողոցներ, Ռուբինյանց-Կ. Ուլնեցի մայրուղի, Դ. Կանայանի անվան ազգային […]

̰
Արարատի մարզում Mercedes-ը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

13:05 21.07.2021

Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար […]

̰
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գյումրիում ավազակային հարձակման դեպքի մասին

12:44 21.07.2021

2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 2021թ. հուլիսի […]

̰
Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդու վիճակը ծանր է

12:31 21.07.2021

Գյումրիում ավազակային հարձակման հետևանքով վնասվածք ստացած տղամարդու վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Աշոտ Քաբաբյանը: «Տարեց տղամարդու մոտ ախտորոշվել է բազմաբեկորային կոտրվածք: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է: Գտնվում է շոկային վիճակում, որը հաղթահարելուց հետո պատրաստելու են հիվանդին վիրահատության»,- SHANTNEWS-ին ասել է Աշոտ Քաբաբյանը: […]

̰
15 մլն դրամ գրավ. Արմեն Չարչյանն ազատվեց կալանքից

12:24 21.07.2021

Ընդհանուր իրավասության դատարանը, Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց «Իզմիրլյան»Բ/Կ տնօրեն Արմեն Չարչյանի կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Չարչյանը կալանքից ազատվեց 15 մլն դրամ գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ: Հիշեցնենք՝ երեկվա նիստին պետական մեղադրողն առարկել էր միջնորդության դեմ՝ պնդելով, որ դատարանը պետք է անփոփոխ թողնի խափանման միջոց կալանքը, քանի որ առկա է գործով անցնող վկաների […]

̰
Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին

12:13 21.07.2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար. «Պարոն Հարությունյանը Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Պետք է փաստենք, որ այդ ընթացքում ունեցանք մի […]

̰
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

12:04 21.07.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ֆրիկի փողոցի թիվ 10, Թամանյան փողոցի թիվ 1 և թիվ 3 բազմաբնակարան շենքերի, Դեմիրճյան փողոցի (զույգ համարների հասցեները ամբողջությամբ, կենտերը՝ 1-ից 17ա), Արամի նրբանցքի, Ալիխանյան փողոցի, Բաղրամյան պողոտայի թիվ 9-ից 23 և թիվ 2-ից 50բ, […]

̰
Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

11:55 21.07.2021

Ոստիկանության Վայոց ձորի և Լոռու մարզային վարչությունների ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Եղեգնաձորի բաժին է ներկայացել 32-ամյա Տարոն Խ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

11:50 21.07.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Մովսես Ա.-ն, որը հուլիսի 9-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն համաճարակաբանական իրավիճակի գնահատմամբ

11:43 21.07.2021

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ: Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք

11:35 21.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման, ընտանեկան բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու ու […]

̰
153 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից

11:18 21.07.2021

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 153 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել, այս մասին «տեղեկացրեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4177-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Այս հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, […]

̰
ՄԻՊ-ը Նատալի Լուազոյին է ներկայացրել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումների փաստերը

11:11 21.07.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La Republique en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Սյունիքի և Գեղարքունիքի […]

̰
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք

11:01 21.07.2021

Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585 -ն` առողջացած, 4573-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3665 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 282 345 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4875 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Ունենք 56 […]

̰
Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածուի մոտ բարձրացրել է 907-րդ ուղղումը վերականգնելու հարցը

10:43 21.07.2021

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է […]

̰
Գյումրիում դիմակավորված անձը մտել է տուն և ստիպել է տալ իրենց մոտ եղած գումարը, որից հետո կրակել է տանտիրոջ վրա

10:30 21.07.2021

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, ով հայտնել է, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, այնուհետև մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:07 21.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Խանութի դիմաց կանգնած կնոջ ձեռքից հափշտակել է նրա դրամապանակը․ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

09:55 21.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տղամարդու կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի հասցեում գործող մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ ձեռքից հափշտակել է նրա […]

̰
2021թ. հունիսին ևս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. ՊԵԿ

09:50 21.07.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2021 թվականի հունիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով, […]

̰
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ գյուղի բնակիչների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

08:54 21.07.2021

Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը. Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը […]

̰
BACK_TO_TOP