08:15 21.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հովնանյան առանձնատուն, Արամի փ. 24, 24ա, 26 շենքեր, Դեմիրճյան փ. 27/1 շենք, Սարյան փ. 4-14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Դ․ Վարուժան թաղամասի 4, 5, 6, 7, 8 շենքեր, Ավան՝ 7-րդ փողոցի […]
23:57 20.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:43 20.07.2021
Հուլիսի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Դիտակ գյուղում և Արմավիրի մարզի Աթաբեկյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 40 քմ) […]
23:30 20.07.2021
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ հուլիսի 20-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40…+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին […]
22:57 20.07.2021
Հուլիսի 20-ին` ժամը 19։16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 21։17-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 200 քմ) և խոհանոցի գույքը։
21:36 20.07.2021
Հուլիսի 14-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումները հանգուցալուծվեցին։ Նրանք Աբովյան փողոցում հայտնաբերեցին 40-ամյա մի տղամարդու և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին։ Ոստիկանությունում պարզվեց հետևյալը. բերման ենթարկվածը հուլիսի լույս 14-ի գիշերը մտել էր Երևանի Նալբանդյան փողոցի 7/1 շենքի մի բնակարան, որի դուռը բաց էր եղել, տանտերն էլ՝ քնած։ 40-ամյա տղամարդը […]
21:30 20.07.2021
Ադրբեջանցի զինվորականներն ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ հիմա նրանք են գտնվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը: «Իրենց վերահսկողության տակ մնացած հատվածում «բոքսեր» են տեղադրում, մի բարձունք ունենք, դրա վրա «պոստ» են տեղադրում», – ասաց Արշակյանը: Գյուղապետը վստահ է, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի […]
21:18 20.07.2021
Սահմանադրական դատարանն հրապարակել է ընտրությունների արդյունքների դեմ ներկայացված դիմումները մերժելու մասին որոշումը։ Որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ: ՍԴ-ն «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և«Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը մերժել է, և ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը թողել ուժի մեջ:
20:55 20.07.2021
Հուլիսի 20-ին` ժամը 19։16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
20:42 20.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Լուազոյին և բարձր գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին […]
20:30 20.07.2021
Կատարված ինժեներական աշխատանքներն ու դիրքերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 20-ին ինժեներական ծառայության պետի ուղեկցությամբ աշխատանքային խումբը շրջել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում, գնահատել կատարված աշխատանքները, մատնանշել թերությունները եւ ծառայության հետագա ընթացքի կազմակերպման վերաբերյալ հրահանգավորել դիրքերի ավագներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
19:57 20.07.2021
Հուլիսի 20-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում […]
19:40 20.07.2021
Կապսի ջրամբարի շինարարության համար հայտարարված մրցույթին չինական երկու ընկերություններ են մասնակցում, և մրցույթի արդյունքները պարզ կդառնան սեպտեմբերին: Այս մասին օրեր առաջ Գյումրիում հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը: Կապսի ջրամբարի շինարարությամբ է պայմանավորված նաև Ջրաձոր գյուղի տեղափոխությունը: Ջրամբարի շինմրցույթին զուգահեռ, գյուղում չափագրումներ են ու գյուղացիների փոխհատուցումների հաշվարկներ: Գյուղում գեթ մեկ սանտիմետր հարթ տարածք […]
19:31 20.07.2021
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 20-ին անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ հետևակի մարտական մեքենաներով: Պարապմունքի ընթացքում ստուգվել են անձնակազմի՝ ռազմական տեխնիկային տիրապետելու և հրաձգություն վարելու կարողությունները: Զինծառայողները սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները, հաղթահարել են տեղանքի բարդ պայմանները և խոցել կրակադաշտի թիրախները։
19:17 20.07.2021
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1․ Լիլիթ Մակունց 2․Սուրեն Պապիկյան 3․Արայիկ Հարությունյան 4․Նիկոլ Փաշինյան 5․Անահիտ Ավանեսյան 6․Ռոմանոս Պետրոսյան 7․Հովհաննես Հարությունյան 8․Հակոբ Սիմիդյան 9․Գնել Սանոսյան 10․Համբարձում Մաթևոսյան 11․Դիանա Գասպարյան 12․Դավիթ Գևորգյան 13․Նարեկ […]
18:56 20.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Սյուզաննա Բարսեղյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»։
18:52 20.07.2021
ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը: Նրա խոսքերով` Միրզոյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ:
18:48 20.07.2021
Ընդհանուր իրավասության դատարանը, Վահե Միսակյանի նախագահությամբ, սկսել է Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Առաջին դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել է փոխել խափանման միջոց կալանքը գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Պետական մեղադրողն առարկել է միջնորդության դեմ: Դատավոր Վահե Միսակյանն էլ նշել է, որ ամեն դեպքում որոշակի չափ պետք է ասել, քանի որ դատարանի […]
18:43 20.07.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերի կապակցությամբ․ «Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: […]
18:12 20.07.2021
Ախուրյանի տարածաշրջանի գյուղացիական հարյուրավոր տնտեսություններ սպասում են համայնքային ու միջգերատեսչական հանձնաժողովների վնասի գնահատման արդյունքների վերջնական ամփոփմանը, որից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք տուժած տնտեսությունների համար փոխհատուցման կամ աջակցության ծրագրեր կմշակվեն։ Հազարավոր հեկտար ցանքատարածքները վնասվել են ոռոգման ջրի սակավության և դրան հաջորդած երաշտային պայմանների պատճառով։ 3-4 անգամի փոխարեն մինչև հիմա դաշտերը մեկ անգամ են ոռոգել, վեգետացիային բնորոշ աճը […]
18:06 20.07.2021
Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,- ասվում է փաստաթղթում։
17:50 20.07.2021
ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը. Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է հրամանագրի տեքստում: Մեկ այլ հրամանագրով էլ Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված […]
17:42 20.07.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների, մեթոդիստների՝ փոխտնօրենների ուսումնական գծով տեղակալների և հաստատությունների բուժաշխատողների համար իրականացրել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների հիմնարկների» N 2-III-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների ու […]
17:35 20.07.2021
ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը 2021թ-ի հուլիսի 26-29-ը կազմակերպում է դասընթաց «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8179 կամ զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
17:27 20.07.2021
Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ 2021 թվականի մայիսին նախաձեռնել էր «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք` օժանդակելու Արցախի ֆոնդի համալրմանը, մեղմելու գրքային հավաքածուի կորուստը։ Հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել գրքերի նվիրաբերման միջոցառումը` ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ։ […]
17:19 20.07.2021
Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ Տավուշ բնակավայրի իր կացարանում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Կացարանի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Իժ» հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, պարկուճներ, 260 գրամից ավելի վառոդի կտորներ, 90 գրամից ավելի վառոդանման փոշի, արճճե գնդակներ և այլն։ Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ […]
17:12 20.07.2021
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված ստորագրությամբ երկրից չհեռանալու խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ, ըստ նրա, բացակայում են դրա հիմքերը: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը: Դատական գործին ներգրավվել […]