17:07 07.01.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը:
Սևանա լճի մակարդակը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.38 մ (05.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 1 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունվարի 5-ը ներառյալ՝ 0.310 մլն.մ³:
15:12 13.06.2025
Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջՀակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...
15:07 13.06.2025
Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրըDefa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...
14:57 13.06.2025
Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...
14:52 13.06.2025
Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներըԻսրայելի գործողությունները «հանգեցրել են հրդեհի» ամբողջ տարածաշրջանում, Թուրքիան հույսը դնում է միջազգային հանրության հստակ դիրքորոշման վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածները։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի երեկվա հարձակումը Իրանի վրա և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և պետությանը։ Այս հարձակումը ևս մեկ […] ...
14:45 13.06.2025
13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլԱյսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...