2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները

15:21 07.01.2025

2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։
Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով.
● ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,
● տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։
Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվել հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր։
Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք.
1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,
3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։
Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք, որ.
1. ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը,
2. Ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։
Կարևոր է հաշվի առնել նաև, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։
Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է.
1. գրանցվել transport.yerevan.am կայքում,
2. անցնել առցանց նույնականացում,
3. արտոնյալ խմբին պատկանելիությունը հաստատելու պարագայում տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։
Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։
Սպասարկման կետերի միջոցով դուք կարող եք․
1. ձեռք բերել տրանսպորտային քարտ,
2. անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար,
3. արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։
Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։ Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։
Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։
Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։
Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։
Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

14:50 17.07.2025

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:41 17.07.2025

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

14:27 17.07.2025

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...

Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ Կոբախիձե

14:17 17.07.2025

Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

14:07 17.07.2025

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Տ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս- /Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ից ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։ ...

Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

13:59 17.07.2025

Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի […] ...

BACK_TO_TOP