20:42 22.04.2021
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոց-Էստոնական փողոց խաչմերուկում՝ Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում:
20:39 22.04.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 22-ին ժամը 21.00-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր փողոցներ,Հ․Քոչարի 2, 3, 4, 6, 8, 10, 13, 15 համարներ, Փափազյան 1-13 համարներ, […]
20:20 22.04.2021
Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ […]
19:42 22.04.2021
Ապրիլի 22-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին` դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչի ուղեկցությամբ /նստավայրը` ք. Թեհրան/: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:
19:37 22.04.2021
Ermenihaber.am-ը ապրիլքսանչորսի նախօրեին հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք քաղաքագետ, լրագրող և հրապարակախոս Ջենգիզ Աքթարի հետ: Հարցազրույցում Աքթարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը: – Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանն ապրիլքսանչորսի նախօրեին ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից: Տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ որևէ փոփոխություն հնարավո՞ր է լինի Անկարայի հայտարարություններում: – Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած […]
19:28 22.04.2021
Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբը ապրիլի 20-22-ը կազմակերպել և իրականացրել է վարժանքներ: Մշակված սցենարի համաձայն՝ պահպանվող օբյեկտը ենթարկվել է զինված հարձակման: «Տագնապ» ազդանշանով գործողության է անցել անմիջական արձագանքման խումբը: Խաղաղապահները դիրքավորվել են հատկացված կետերում, իրականացրել դիտարկման և անվտանգության ապահովման միջոցառումներ: Վարժանքներին հրավիրվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող KFOR գործողության մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Վերադաս հրամանատարությունը բարձր գնահատական է տվել […]
19:12 22.04.2021
Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար […]
19:05 22.04.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին գերատեսչությանը դիմել միայն լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով․ «ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։ Ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները, […]
19:00 22.04.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից և ղարաբաղյան հակամարտությունում ռևանշի ձգտումից։
18:52 22.04.2021
44-օրյա պատերազմում զոհված 3039 քաղաքացու անձնական գործ պաշտպանության նախարարությունը փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, հաստատվել է 2500 քաղաքացու հայտ, 2104-ն արդեն փոխհատուցվել է: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ հայտնել է ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը: Ըստ նրա՝ հիմնադրամ […]
18:42 22.04.2021
Կորոնավիրուսի երրորդ ալիքը Շիրակի մարզում տարածման ակտիվ փուլում է: Սա ցույց են տալիս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի վերլուծությունները, ինչպես նաև պոլիկլինիկաներում կորոնավիրուսի ախտանշաններով դիմող հիվանդների թվի աճը: Հազ, թոքաբորբի ախտանշաններ, ջերմություն, թուլություն: Դիմողները նրանք են, որոնց մոտ նկատվում են այս ախտանշանները, որոնք բնորոշ են կորոնավիրուսին: C0vid-ի հետ մեկ տարվա համակեցության արդյունքում, […]
18:30 22.04.2021
Ապրիլի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ապրիլի 17-ի ժամը 18-ից ապրիլի 19-ի ժամը 10-ը բացել են պատուհանը, մտել ներս և Նորաշխարյան փողոցի շինությունից գողացել են էլեկտրական հորատիչ, տաքացուցիչ, մալուխներ, էլեկտրական մետաղահատիչ և զոդող սարքեր: Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Ապրիլի 21-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ […]
18:26 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստը հիմնականում տնտեսական ուղղվածություն է ունեցել: Գործադիրը հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, Արցախի Հանրապետությանը տարեկան աջակցության գումարն ավելացնելու որոշմանը, խոսվել է նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գումարների մասին: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 100 մլն դրամ: Այդ գումարով պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական վերականգնման […]
18:19 22.04.2021
Ապրիլի 22-ին՝ ժամը 11:29-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացի Դ․ Հ․-ն ընկել և վնասել է կողերը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 1 կմ): Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Դ․ […]
18:14 22.04.2021
Ապրիլի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Թաիրով գյուղի 29-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց կարճեցված փողով ու խզակոթով հրազեն՝ լիցքավորված 16 մմ տրամաչափի երկու […]
18:08 22.04.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձ է կատարել Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանց հետ կապված ձերբակալումներին. «ՀՀ Սյունիքի մարզում երեկվանից՝ ապրիլի 21-ից սկսած տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: 1. Նախ՝ բացարձակ անընդունելի է վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե […]
18:05 22.04.2021
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է, խոսքը Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին է, պարոն Զաքարյանը ներկայացվում է, ըստ վարույթն իրականացնող մարմինների, որպես կազմակերպիչ, սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, մասնավորապես չի պատճառաբանվել` ինչ գործողություններ […]
17:50 22.04.2021
Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվեցին Հայաստանի երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նրանցից մեկը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելու, ինքնիրավչության և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման մեղադրանքով, իսկ մյուսը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, առևտրային կամ այլ կազմակերպությունների […]
17:30 22.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 21-րդ խաղերը, որի գարնանային փուլին մասնակցում է 15 բուհի շուրջ 500 ուսանող: Արդեն կայացել է շախմատի մրցաշարը. և՛ տղաների, և՛ աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի (ՖԻՄԱ) ներկայացուցիչները՝ Աննա […]
17:14 22.04.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախարար Վարդինե Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Մանուկյանը և Հակոբ Ասլանյանը: Մխիթար Հայրապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի իշխանություններին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացուցչական կազմով մասնակցելու […]
16:57 22.04.2021
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությանն այսօր երևանյան ակումբներից մեկում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ պետք է ճիշտ հասկանալ աշխարհաքաղաքական խաղերը և դրանք կարողանալ ի շահ մեզ օգտագործել։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:42 22.04.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախարարությունը մեծ ակնկալիք ունի աշակերտական խորհրդի գործունեությունից․ «Խորհուրդը պետք է մեզ […]
16:36 22.04.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի […]
16:29 22.04.2021
Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերաբերյալ ԵԽԽՎ-ում քննարկման քաղաքական ու քարոզչական արձագանքներին, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովների ձևաչափով գործող միջազգային հարթակներում հայկական կողմի աշխատանքի արդյունավետության հարցերին այսօր անդրադարձել են երևանյան ակումբներից մեկում։ Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ապրիլի 20-ի նիստին քննարկվող հարցերից մեկը վերաբերել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների ճակատագրին: Մեր […]
16:17 22.04.2021
Տավուշի մարզի Բերդի թիվ 1 հիմնական և Վայոց ձորի մարզի Քարագլխի միջնակարգ դպրոցներում անցկացվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ, «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական վարժանքներ: Քարագլխի միջնակարգ դպրոցում ուսումնավարժությանը մասնակցել է 102 աշակերտ, ինչպես նաև ներգրավված են եղել ուսուցչական կազմը և Վայոց ձորի մարզային փրկարարական […]
16:10 22.04.2021
Ապրիլի 22-ին՝ ժամը 06:53-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի 38-րդ փողոցի թիվ 7/1 հասցեում այրվում է բնակելի տնակ. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են տնակ և մոտակա անասնագոմի տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:12-ին, […]
15:58 22.04.2021
Աբովյանի մարզադաշտի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՖՖ-ն, Աբովյանի համայնքապետարանի հետ համագործակցելով, վերակառուցում է Աբովյանի մարզադաշտը՝ ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան մարզահամալիր դարձնելով: Սկսվել է փոքր մարզադաշտի վերակառուցման գործընթացը:
15:56 22.04.2021
Հանրապետությունում առկա սոցիալական խնդիրներից առաջնահերթը կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելն է, որի բացակայությունն առաջացնում է բազմաթիվ այլ` սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական խնդիրներ։ Այս մասին գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Կարևորելով այս հարցի համակարգային լուծումը՝ նախաձեռնել ենք ներդնել Սոցիալական հիփոթեքի համակարգը։ Մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի […]