Առողջապահության նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+11.09 oC

Առողջապահության նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին

17:28 23.04.2021

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 20-ին և 21-ին Մոսկվայում մասնակցել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին։

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի (UNAIDS) համատեղ ջանքերով` ելնելով բնակչության համաճարակային բարեկեցության ապահովման անհրաժեշտությունից։ Համաժողովին մասնակցել են ԱՊՀ, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներից պատվիրակություններ, ԱՀԿ, UNAIDS և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

2020 թվականին երկրների առողջապահական համակարգերը ենթարկվել են լուրջ փորձությունների, որոնք չեն շրջանցել նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները։ Նոր կորոնավիրուսային համավարակի տարածումը լուրջ սպառնալիք է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում մինչ այժմ արձանագրված ձեռքբերումների համար։

Տարածաշրջանային նշանակություն ունեցող այս խոշոր միջոցառման ընթացքում քննարկվել են բնակչության համաճարակային բարեկեցության ապահովման, COVID-19-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների, ինչպես նաև այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ընդհանուր մոտեցումները, մշակվել են առողջապահության բնագավառում ներկա մարտահրավերների և արդիական հարցերի լուծման համատեղ ուղղություններ։

Համաժողովի շրջանակներում Լենա Նանուշյանը մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին Ռուսաստանի Դաշնության տեխնիկական օժանդակության Համակարգող խորհրդի նիստին, որի ժամանակ ներկայացրել է ՌԴ տեխնիկական օժանդակության շրջանակներում Հայաստանի իրականացրած աշխատանքները, գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև 2021 թվականի հեռանկարները։

Возможно, это изображение (1 человек и стоит)

Միջոցառման ընթացքում անցկացվել է նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային երկու խորհրդակցություն, որոնց ընթացքում քննարկվել են ԱՀԿ համաճարակային բնույթ կրող իրավիճակներին արագ արձագանքման համակարգի բարեփոխման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի նոր քաղաքական հռչակագրի վերաբերյալ միասնական մոտեցումներ ցուցաբերելու հարցերը։ Խորհրդակցությունների ընթացքում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները հիշյալ հարցերի մասին ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումներն ու նկատառումները։

Համաժողովին Լենա Նանուշյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հաջողված պայքարի հիմքի վրա ստեղծված նոր կորոնավիրուսային հիվանդության հակազդման Հայաստանի փորձը։

Возможно, это изображение (2 человека)

Նախարարի առաջին տեղակալը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի, UNAIDS-ի գործադիր տնօրենի տեղակալ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Շենոն Հայդերի հետ։ Հնարավորություն է ստեղծվել նաև քննարկումներ ունենալ Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, ԱՀԿ և ԱՊՀ Գործադիր կոմիտեի գործընկերների հետ։

Возможно, это изображение (1 человек и стоит)

Համաժողովի զուգահեռ նիստերին հայաստանյան պատվիրակության անդամները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, COVID-19-ի, հեպատիտների և այլ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները, երկրի ձեռքբերումները, այդ թվում նաև միջազգային համագործակցության արդյունքում գրանցված հաջողությունները։

Նշենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի երեք աշխատակից ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ Հայաստանին ՌԴ-ի նվիրաբերած լաբորատոր ախտորոշիչ շարժական կենտրոններում բարեհաջող աշխատանք իրականացնելու համար։

Нет описания фото.

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (1 человек и стоит)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին

20:28 07.05.2024

Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին

ՌԴ Կրթության պետական ​​համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Սապրիկինը «Իզվեստիային» պատմել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին։ «Բլիթները բավականին առողջարար սննդամթերք են: Նրանք հարուստ են կալցիումով և կալիումով (գտնվում է կաթի և ձվի մեջ)։ Դրանք պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք «արագ» էներգիա են ապահովում մարմնին: Ալյուրի մեջ առկա մանրաթելը […] ...

Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներին

20:13 07.05.2024

Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներին

ՌԴ Կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտը (IBCP) և Ռուսական տեխնոլոգիական համալսարանը (RTU) նոր հակաբիոտիկ են ստեղծել՝ նանոմասնիկների տեսքով։ Դրա ակտիվ բաղադրիչներն են ճարպաթթուների կոնյուգատները: «Սինթեզված դեղամիջոցը լայն սպեկտրի հակաբիոտիկ է. ըստ գործողության սպեկտրի՝ որոշ միացություններ կարող են ազդել ոչ միայն բակտերիաների, այլ նաև խմորիչ սնկերի պաթոգենների վրա», – ասել է ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիա Սոկոլը: Դեղը կօգնի […] ...

Անվանվել է երշիկի օգտագործման օրական անվտանգ չափաբաժինը

23:28 06.05.2024

Անվանվել է երշիկի օգտագործման օրական անվտանգ չափաբաժինը

Էնդոկրինոլոգ և սննդաբան Օլգա Չուխաչովան կարծում է, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս մսամթերքի անվտանգ օրական չափաբաժինը։ Չուխաչովայի խոսքով՝ երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել սահմանափակել […] ...

Դիետոլոգը ցրել է թեյի մասին հայտնի առասպելը

23:16 06.05.2024

Դիետոլոգը ցրել է թեյի մասին հայտնի առասպելը

Թեյը չի ազդում քաշի կորստի վրա և չի նվազեցնում ենթամաշկային ճարպի ծավալը, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է օգտակար ըմպելիքի մասին տարածված միֆը։ Լազուրենկոն նշել է, որ թեյը հակաօքսիդանտների, B խմբի վիտամինների և միկրոտարրերի յուրահատուկ աղբյուր է։ Բացի այդ, թեյը աշխուժացնում է և օգնում ներքին օրգաններին ավելի արդյունավետ կերպով հեռացնել […] ...

Տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց

18:12 06.05.2024

Տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց

Առողջապահության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագորակցությամբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց է կազմակերպվել տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար։ Դասընթացը կայացել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ 2-րդ» ծրագրի շրջանակներում։ Նպատակը էթիկայի հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր։ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամները ներկայացրել […] ...

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆ

15:19 06.05.2024

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆ

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 […] ...

BACK_TO_TOP