TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հետմահու հուշամեդալներ Արցախյան պատերազմում նահատակված հերոսներին

15:51 22.04.2021

Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար շնորհված հուշամեդալներ են հանձնել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողների ծնողներին։ Պարգևները հանձնվեցին հերոսների ընտանիքներ կատարած այցերի ընթացքում։ Մեդալները հանձնվել են Ներքին Գետաշեն համայնքից՝ Շոթա Արմենակի Գևորգյանի, Գոռ Լյովայի Հակոբյանի, Էմին […]

̰
Ջերմոցային գազերի պարունակությունը Երկրագնդի մթնոլորտում 2003 թվականից ի վեր հասել է առավելագույնին

15:38 22.04.2021

Երկրագնդի մթնոլորտում այնպիսի գազերի ծավալն, ինչպիսիք են մեթանը (CH4) և ածխաթթվական գազը(CO2), 2021 թվականին ռեկորդային մեծությունների է հասել 2003 թվականից ի վեր և շարունակում է ավելանալ: Ապրիլի 22-ին այդ մասին ասված է Copernicus արբանյակային դիտազննման ծրագրի հաշվետվությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մթնոլորտում այնպիսի ջերմոցային գազերի պարունակությունը, ինչպիսիք են ածխաթթվական գազը և մեթանը, երկար ժամանակ շարունակել է […]

̰
Հաշվարկվել է 12.114.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

15:35 22.04.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 12.114.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրվել է 29 դեպք, 2-ով հաշվարկվել է 7.603.273 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին […]

̰
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը

15:25 22.04.2021

ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն հայտարարությամբ կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարված անձանց։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ամբողջական հայտարարությունը․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած ռազմական գործողությունները և զարգացումները 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո Եվրոպայի խորհրդի համար մեծ նշանակություն ունեն, և մշտադիտարկման կոմիտեն սերտորեն հետևել է […]

̰
Վերջին 2-3 ամիսներին տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում. Քերոբյան

15:14 22.04.2021

Վերջին 2-3 ամիսներին տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Եթե համեմատենք այս տարին 2019 թվականի հետ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա հունվար, փետրվար և մարտ ամիսներն ավելի լավ են գնում 2019 թվականի համեմատ»,- ասաց Քերոբյանը: Ճշգրտմանը՝ արդյո՞ք մարտին […]

̰
Հոգեբանական վերականգնման ծառայություն կստանան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները

15:13 22.04.2021

Կառավարության որոշմամբ 100 մլն դրամ կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար: Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման […]

̰
Ինչպես է Երևանի Բադալ Մուրադյան փողոցում «ՎԱԶ-2106»-ը գլխիվայր շրջվել

15:09 22.04.2021

Shamshyan.com-ը ապրիլի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։ Ինչպես ավելի վաղ դեպքի հայտնել էր աղբյուրը՝ ապրիլի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Նոր-Նորք վարչական շրջանում՝ Բադալ Մուրադյան փողոցում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր:  

̰
Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքների անդամները նույնպես կօգտվեն սոցիալական աջակցությունից

15:02 22.04.2021

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդլայնել սահմանված շահառուների ցանկը՝ դրանում ներառելով նաև քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2020 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

14:52 22.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հաշվետվության՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով […]

̰
Առերևույթ խուլիգանության դեպքեր են Սյունիքում տեղի ունեցել. ՀՀ փոխոստիկանապետ

14:50 22.04.2021

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպին: «Առերևույթ խուլիգանության դեպքեր են այնտեղ տեղի ունեցել, որով ոստիկանությունը, բնականաբար, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ»,- ասաց Ֆիդանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն Ջո Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

14:32 22.04.2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապրիլի 24-ի հայտարարության մեջ «հստակորեն և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

̰
«Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին». կստեղծվեն 2 նոր արգելոցներ

14:20 22.04.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում: Դրանք հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր: «Դաշտադեմ […]

̰
Քննություն է տարվում Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

14:07 22.04.2021

2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 59-ամյա բնակիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի տներից մեկի դիմաց, […]

̰
2021 թվականի մարտին գրանցված աշխատատեղերի բացարձակ թվի ռեկորդ է արձանագրվել

13:54 22.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության 2021 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգային […]

̰
Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելում տեղադրվել է արտաքին լուսավորության նոր ցանց

13:37 22.04.2021

Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելում տեղադրվել է արտաքին լուսավորության նոր ցանց՝ լուսադիոդային էներգախնայող լամպերով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Բացահայտվել է սպանության փորձի դեպքը

13:22 22.04.2021

Մարտի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ մարտի 15-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը փորձել է արծաթագույն «Մերսեդեսով» վրաերթի ենթարկել իրեն։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը: Ապրիլի 21-ին Մալաթիայի և Հրազդանի բաժինների […]

̰
120 միլիարդ դրամը ինչի՞ վրա է ծախսվել. կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննի ռազմական ծախսերը

13:13 22.04.2021

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որն այնուհետև կներկայացվի Ազգային ժողով: «Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված: Տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ բացթողումներ չէին կարող չլինել: «Ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել […]

̰
Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը. ՀՀ ԱԳ նախարար

12:55 22.04.2021

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրատեսակ բարոյական փարոս կդառնա շատ այլ երկրների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի տեղեկություններին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Խնդիրը Հայաստանին և Թուրքիային չի վերաբերում: Մեր պարտականությունն է […]

̰
Շիրակի մարզի Լենգեսավան բնակավայրում լուսադեմին բնակելի տնակն ամբողջությամբ այրվել է, ընտանիքի 4 անդամներին հարևանները դուրս են բերել պատուհանից

12:31 22.04.2021

Այսօր առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում Մարմաշեն խոշորացված համայնքի Լենգես բնակավայրում տնակ է այրվել։ Տնակում գտնվել են Մալխասյանների ընտանիքի 4 անդամները: Հրդեհի վայրում աշխատող SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել, որ այրվող տնակից ընտանիքի անդամները դուրս են եկել հարևանների օգնությամբ։ Դեպքի վայր է մեկնել Գյումրիի թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Կրակը մեկուսացնելու համար հրշեջները […]

̰
Ապրիլի 21-22-ը բացահայտվել է հանցագործության 67 դեպք

12:17 22.04.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, սուտ մատնության ու սպանության […]

̰
100-ից ավելի կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

12:00 22.04.2021

Կոնգրեսականները նշում են, որ այս տարի Ցեղասպանությունը ճանաչելով՝ Բայդենը կմիանա Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել 2019 թ.-ին։

̰
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին

11:24 22.04.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»,- գրել է Ռուբինյանը: Ապրիլի 19-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 881 նոր դեպք, 25 մահ

11:04 22.04.2021

Ապրիլի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ն` առողջացած, 3969-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 951500 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք: Ունենք 887 առողջացած և 25 մահվան դեպք: […]

̰
Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

10:58 22.04.2021

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազասպառողների, «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

̰
Սպիտակ տունը պատասխանել է ցեղասպանությանը նվիրված հայ գիտնականների նամակին

10:44 22.04.2021

ԱՄՆ վարչակազմը պատասխանել է հայ գիտնականների նամակին: Գիտնականները Ջո Բայդենին էին դիմել` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ է ասվում պատասխան նամակում: Ի՞նչ են անում ամերիկահայերն ու իրենց բարեկամները Ցեղասպանության վերջնական ճանաչման հասնելու համար: Ի՞նչ են ձեռնարկում թուրքերը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ուկրաինայի խոշոր քաղաքների մի շարք փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվական վահանակներ

10:29 22.04.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկն Ուկրաինայում արդեն տրված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառումներն սկսվել են տեղեկատվական աշվավով: Մասնավորապես, Ուկրաինայի խոշոր քաղաքների մի շարք փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվական վահանակներ, ցուցապաստառներ: Միջոցառումների շրջանակում Ուկրաինայում ապրիլի 24-ին կանցկացվի առցանց դասախոսություն՝ «Հայոց ցեղասպանություն. Հանցագործություն մարդկության ու քաղաքակրության դեմ» խորագրով: Դասախոսությունն անցկացնելու է պատմական գիտությունների թեկնածու, […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած պայթյունից

10:19 22.04.2021

Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […]

̰
Երթուղայինում տեղի ունեցած սպանության դեպքով 57-ամյա տղամարդ է կալանավորվել

10:14 22.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ […]

̰
Բայդենն ապրիլի 24-ին կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ԶԼՄ-ներ

10:01 22.04.2021

Պարբերականները հաղորդում են, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կվատթարացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները։

̰
BACK_TO_TOP