16:50 16.04.2021
Ապրիլի 18-ին միջազգային և մասնագիտական հանրությունը տոնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը: Օրվան ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու հնարավորություն է ընձեռում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: Այս տարվա խորագիրն է՝ «Բարդ անցյալներ, բազում ապագաներ»:
Շնորհավորելով գործընկերներին, հուշարձանների պահպանության, անվտանգության բոլոր պատասխանատուներին և մասնագետներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասել է. «Վստահ եմ՝ այսօր, ավելի քան երբևէ, դուք պետք է ձեր մասնագիտությանը վերաբերվեք որպես առաքելության: Հասկանալով, թե ինչ նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ ենք կանգնել, ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել ձեզ մասնագիտական պատրաստվածությամբ, պատասխանատվության բարձր զգացումով ահռելի աշխատանք կատարելու համար: Անկախ մարտահրավերներից՝ մաղթում եմ ուժ, հետևողականություն, կամք, որովհետև ունենք կարգավորելու լրջագույն խնդիրներ»:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից: Նա մասնավորապես ընդգծել է. «Ինչպես գիտենք, ունենք ահռելի ժառանգություն, որ թողնված է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, որտեղ մնացել են շուրջ 1500 պատմամշակութային արժեքներ: Այսօր Արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում ենք մեր անելիքները, փորձում ենք հրատապ արձագանքել բոլոր մարտահրավերներին: Փորձում ենք համակարգված քաղաքականություն վարելու ճանապարհով գտնել համալիր լուծումներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակվել է գործողությունների պլան, և քայլ-քայլ իրականացնում ենք դրանք: Բնականաբար, ամեն ինչ չէ, որ ենթակա է հանրային լուսաբանման»:
Ա. Խզմալյանի խոսքերով՝ մարտահրավերներն ու խնդիրները վերաբերում են ոչ միայն Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված պատմամշակութային ժառանգությանը, այլև մեր երկրի ներսում մշակութային կոթողների, արժեքների հանդեպ հանրային վերաբերմունքին և դրանց ընկալման մակարդակին: Նա տեղեկացրել է, որ ապրիլի 27-ին Մատենադարանում աննախադեպ ձևաչափով և ընդգրկմամբ համաժողով է տեղի ունենալու, որին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների, մասնագիտական հանրության ներկայացուցիչներ, իրավապահներ, հոգևորականներ, դիվանագետներ՝ համակողմանիորեն քննարկելու բոլոր խնդիրները: Համաժողովը կրելու է «Բարդ անցյալներ, բազում ապագաներ» խորագիրը:
Համաժողովն ունենալու է նաև գեղարվեստական մաս, որի գլխավոր նպատակը «Հայփոստ»-ի հետ համագործակցությամբ իրականացված նախաձեռնության իրազեկումն է: «Մենք թողարկում ենք նամականիշներ՝ պատմամշակութային հուշարձանների նկարներով, որոնք գնելով՝ յուրաքանչյուր քաղաքացի իր մասնակցությունն է ունենալու հուշարձանների պահպանությանը: Դրանք արդեն իսկ վաճառքում կան, բայց հանրային իրազեկվածության ցածր մակարդակը չի նպաստում, որ եկամուտները լինեն այնքան, որ կարողանանք լիարժեք խոսել այդ նախագծի հաջողության մասին: Համաժողովին այս ուղերձները հասցնելու ենք հանրությանը»,- նախագիծն է ներկայացրել փոխնախարարը:
Ա. Խզմալյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ հուշարձանների պահպանությանն առնչվող միջոցառումները չսահմանափակվեն միայն հուշարձաններով, այլև ընդգրկեն արվեստի տարբեր ուղղությունները՝ մեծացնելով հուշարձանների գրավչությունը: Նա հիշատակել է այդ կապակցությամբ դեռևս անցյալ տարի նախատեսված «Յարխուշտա» փառատոնը, որը համավարակի պատճառով չիրականացավ, բայց նպաստեց, որ պարային խմբերը հանդես գան հուշարձանների՝ մասնավորապես ամրոցների և բերդերի տարածքներում, որպես ռազմի պարեր՝ «վերադառնան» իրենց տրամաբանական միջավայր: Այսպիսով, նկարահանվել են հոլովակներ՝ հանրային ուշադրությունը սևեռելով դեպի հուշարձաններ: Նախագծի շրջանակում նկարահանված հուշարձաններն ու պարային խմբերն են՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում «Սասնա ծռեր» ազգագրական համույթ, Հալիձորի բերդում՝ «Բերդ» պարային անսամբլ, Լոռի բերդում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլ, Բջնի բերդում՝ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթ, Բերդավանի ամրոցում՝ Հայաստանի պարի պետական անսամբլ: Հոլովակների շնորհանդեսը կլինի շուտով:
Նշենք, որ «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, որտեղ կայացել է ասուլիսը, ևս պատմամշակութային հուշարձան է: «Հուշարձանն աղավաղված է իր նախնական տեսքից, որը, ի պատիվ տնօրենի, աստիճանաբար կարգավորվում է, և մենք այս կառույցի անխաթար տեսքի վերականգնման խնդիրը փորձում ենք բերել հանրային ուշադրության կենտրոն, և օր առաջ կառույցը վերադարձնել իր իրական տեսքին ու արժեքին»,- եզրափակել է նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...
21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբՌուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...
21:14 14.06.2025
ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 14.06.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...
20:30 14.06.2025
Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանըԹենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...
20:13 14.06.2025
Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառովՀայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...