TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 510 նոր դեպք, 18 մահ

11:01 12.04.2021

Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 203327 դեպք, որոնցից 182836-ն` առողջացած, 3753-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 906177 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3461 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 510 նոր դեպք: Ունենք 873 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
Գազավորված ըմպելիքի արտադրամասը կվերսկսի գործունեությունը․ ՍԱՏՄ

10:58 12.04.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատերեր Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասի կասեցումը: Ստուգմամբ հաստատվել է, որ տնտեսավարողը շտկել է արտադրամասում արձանագրված սանիտրահիգիենիկ նորմերի խախտումները:

̰
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ Գեղարքունիքի մարզում

10:21 12.04.2021

Ապրիլի 13-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Սարուխան և Կարմիրգյուղ համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են էլեկտրաշչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Նախագահը կդիմի ՍԴ՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով

10:17 12.04.2021

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին, հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը Օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, […]

̰
Կամովի հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք․ ԱԱԾ

10:12 12.04.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի 6 ծառայողներ կամովին ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն են հանձնել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում իրենց կողմից Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, հրազեն հանդիսացող «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 միավոր ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:22 12.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:59 11.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16․2 հա տարածքում բռնկված հրդեհները

23:57 11.04.2021

Ապրիլի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Եղեգնավան գյուղում՝ 15 հա, Հայանիստ գյուղում՝ 1500 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված […]

̰
Երևանի Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը գլխիվայր շրջվել․ կա տուժած է

23:54 11.04.2021

Ապրիլի 11-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի մոտակայքում բախվել են «VAZ-2114» և «Opel Astra […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

23:41 11.04.2021

Ապրիլի 9-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Երնջատափ գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել […]

̰
Արարատի մարզում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ

23:27 11.04.2021

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում Արևշատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Hummer», «Toyota Camry», «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:08 11.04.2021

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Ապրիլի 11-ին ժամամակ առ […]

̰
Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով

22:50 11.04.2021

Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։ Chambre des députés – Luxembourg and ADR – Alternativ Demokratesch Reformpartei member Fernand Kartheiser’s… Опубликовано Honorary Consulate of Armenia in Luxembourg Воскресенье, 11 апреля 2021 г. «Արմենպրես»-ի […]

̰
Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բրուտեանը

21:00 11.04.2021

Այսօր համավարակի պատճառով կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային գիտահետազոտական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, տոմարագետ Գրիգոր Բրուտեանը։ Այս մասին տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։ Գրիգոր Բրուտեանը ծնվել է 1955 թ-ի հունիսի 28-ին Երևանում։ 1973-1978 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Ուսումնառության վերջին տարիներին աշխատել է […]

̰
Երևանում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին

20:10 11.04.2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ: Աղբյուրի տեղեկություններով, մահացածը Ժ.Հ.-ն էր:  Մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության […]

̰
ԱԺ-ի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում նշվել է ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին

17:03 11.04.2021

Ծագող արեւի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները խորհրդարանի այգում տնկվել են 2015-ի մայիսին՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների: 2021-ի ապրիլի 10-ին Ազգային ժողովի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում կրկին նշվեց ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին: Միջոցառումը կազմակերպել էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խումբը եւ «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միությունը: Մասնակցում էին Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության […]

̰
Կապան-Գորիս ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

16:45 11.04.2021

Ապրիլի 11-ին` ժամը 13:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Հ․ Փ․, ծնված 1969 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Գ․, […]

̰
Նոր մանրամասներ երեկ Կիլիկիա թաղամասում հնչած կրակոցներից

16:29 11.04.2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է […]

̰
Փրկարարները տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել

16:15 11.04.2021

Ապրիլի 11-ին, ժամը 10:37-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տան նկուղից (մոտ 6 քմ) մոտոպոմպով հեռացրել են մոտ 8 տոննա անձրևաջուր:

̰
Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար

15:00 11.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար […]

̰
Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

13:39 11.04.2021

82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացel 1 Նավասարդյանի հարազատից: Ըստ նրա՝ Արման Նավասարդյանը տևական ժամանակ հոսպիտալացված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: 1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, 1974-1976 թթ. և 1988-1989թթ.՝ ԽՍՀՄ […]

̰
Կառավարությունը ՄԻՊ-ի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել ԱԺ-ից. Արման Թաթոյան

12:28 11.04.2021

Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով: Հատկանշական է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին, որ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կարող էր հանգեցնել […]

̰
Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ

11:16 11.04.2021

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել դեպի Երևան ընթացող Toyota Camry […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի 650 նոր դեպք է հաստատվել․ 15 մարդ մահացել է

11:01 11.04.2021

Ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817 դեպք, որոնցից 181963-ն` առողջացած, 3735-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16167 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 902716 թեստավորում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 3426 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք: Ունենք 783 […]

̰
Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա

10:40 11.04.2021

Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու,հայտնում է Shamshyan.com-ը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և Աբովյանի բժիշկների […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. կա կուտակված մոտ 420 բեռնատար

10:26 11.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 420 […]

̰

10:12 11.04.2021

Ապրիլի 10-ին` ժամը 23:26-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում` տներից մեկին հարակից ավտոտնակում և կրպակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե հացատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ ապրիլի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

00:00 11.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:48 10.04.2021

Ապրիլի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Արմավիրի մարզի Նորապատ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 17 քմ) և […]

̰
Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել է Երևանի ոստիկանապետը

23:36 10.04.2021

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել: Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության […]

̰
BACK_TO_TOP